Մարիա Պորոշինա
Մարիա Միխայլովնա Պորոշինա (ռուս.՝ Мария Михайловна Порошина, նոյեմբերի 1, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Մարիա Պորոշինա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Գոշա Կուցենկո |
Երեխա(ներ) | Polina Kutsenko? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Պորոշինան ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայում։ Հայրը՝ Միխայիլ Պորոշինը, եղել է «Берёзка» պարի անսամբլի արտիստ, ծնունդով Սվերդլովսկի մարզի Պոլևսկոյ քաղաքից։ Մայրը՝ Նատալյա Կրասնոյարսկայան, եղել է Մեծ թատրոնի մնջախաղի անսամբլի ռեժիսոր և պրոֆեսիոնալ երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1999), ծնվել է Կիևում։ Մարիա Պորոշինայի ծնողներն ամուսնալուծվել ենРодители Марии развелись[1], մայրն ամուսնացել է դերասան Դմիտրի Նազարովի հետ։ Մարիա Պորոշինան սովորել է № 59 (ներկայում՝ № 1286) ֆրանսերենի խորացվծ ուսուցմամբ դպրոցում, զբաղվել երաժշտությամբ, գեղարվեստական մարմնամարզությամբ, պարով («Берёзка» անսամբլ)[2]։
Դպրոցն ավարտելուց հետո Մարիա Պորոշինան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, սակայն երկրորդ կուրսից հետո դուրս է մնացել և ընդունվել Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան (Մ. Պանտելեևայի կուրս), որն ավարտել է 1997 թվականին[3]։
Մարիա Պորոշինան վարել է «Шире круг» հեռուստահաղորդումը, խաղացել ժամանակակից ու դասական հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում, որոնց թվում նաև «На Покровке» թատրոնում Սերգեյ Արցիբաշևի ղեկավարությամբ։ 2000 թվականին կատարել է իր նորամուտը Սերգեյ Վինոգրադովի «LA TEATR» թատերական ընկերության բեմում՝ կատարելով Քլոեի դերը «Օրերի փրփուրը» բեմադրության մեջ։
Իր կինոկարիերան Մարիա Պորոշինան սկսել է հեռուստասերիալներում կատարած ոչ մեծ դերերով։ Ճանաչման է արժանացել «Բրիգադա» (2002) սերիալում կատարած Թամարայի դերի և «Միշտ ասա «միշտ» (ռուս.՝ «Всегда говори «всегда», 2003) սերիալում կատարած գլխավոր դերի շնորհիվ։ Հետագայում նա կատարել է գլխավոր դերեր «Չորրորդ ցանկությունը» (ռուս.՝ «Четвёртое желание», 2003) ֆիլմում և Տիմուր Բեկմամբետովի «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной дозор», 2004) ֆանտաստիկ կինոնկարում և նրա շարունակությունում՝ 2005 թվականին թողարկված «Ցերեկային պահակախումբ» (ռուս.՝ «Дневной дозор») ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրել- Ամուսին (չգրանցված ամուսնություն) – Գոշա Կուցենկո, ծանոթացել են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի ընդունելության քննությունների ժամանակ, միասին ապրել են հինգ տարի,
- Դուստր՝ Պոլինա Կուցենկո (ծնվել է 1996 թվականին[1]), նկարահանվել է «Դեպի սիրտը տանող ճանապարհին» (ռուս.՝ «На пути к сердцу») էպիզոդիկ դերում, «Փոխհատուցում» ֆիլմում Քրիստինայի դերում և «Վերջին ոստիկանը» (ռուս.՝ «Последний мент») ֆիլմում Յուլյա Դիվովայի դերում։
- Ամուսին՝ Իլյա Դրևնով,
- Դուստր՝ Սերաֆիմա Դրևնովա (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ին)[1],
- Դուստր՝ Ագրաֆենա Դրևնովա (ծնվել է 2010 թվականի փետրվարի 18-ին)[4],
- Դուստր՝ Գլաֆիրա Դրևնովա (ծնվել է 2016 թվականի փետրվարի 3-ին)[5]։
Պարգևներ
խմբագրել- 2008 – «Ոսկե արծիվ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում» («Դեպի սիրտը տանող ճանապարհին», ռուս.՝ «На пути к сердцу»)
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- 1997 – «Հեդդա Գաբլեր», Հենրիկ Իբսեն – Հեդդա
- 1997 – «Աղքատությունն արատ չէ», Ալեքսանդր Օստրովսկի – մայր
- 1997 – «Ստվեր», Եվգենի Շվարց – Արքայադուստր
- 1999 – «Ռևիզոր» – Թագուհի
- 1999 – «Տղամարդ կնոջ համար» – Մադլեն
- 1999 – «Մկների քաղաքը» – Մուկ
- 2000 – «Օրերի փրփուրը» (Բ. Վիան) – Քլոե
- 2007 – «Հիանալի տղամարդ» – Յուլյա
- «Վտանգավոր կապեր» – Սեսիլ
- «Venus» – Անաիս Նին
- «Առլեկին», ռեժիսոր՝ Սերգեյ Ալդոնին
- 2009 – «Մի բաժակ ջուր», ռեժիսոր՝ Սերգեյ Ալդոնին – թագուհի Աննա (Մոսկվայի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն)
- «Իդեալական կին» – Քրիստինա Նիկոլաևնա Տրուբեցկայա
- «Սիրո դաս ֆրանսերենով» – սիրուհի
- «37 բացիկ» – Էվելին (մայր)
- «Տղամարդը հողաթափերով» – Աննա
- «Տրուֆալդինո» – Բեատրիչե
- «Կրքի տարածք» – մադամ դե Տուրվել
- «Կինը սեր որոնելիս» – Ֆլորա
- «Անավարտ սիրավեպ» – Իլզա
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ֆ | Երկրպագու | Поклонник | Մարինա |
1999 | ֆ | Երրորդին տրված չէ | Третьего не дано | Կատյա |
2002 | ֆ | Անտիկիլեր | Антикиллер | աղջիկը զուգարանում |
2002 | ֆ | Վովոչկա | Вовочка | Սվետլանա Վլադիմիրովնա |
2003 | ֆ | Չորրորդ ցանկությունը | Четвёртое желание | Անաստասիա Վետրովա |
2003 | ֆ | Միս | Мясо | Մայր |
2004 | ֆ | Գիշերային պահակախումբ | Ночной дозор | Սվետլանա |
2004 | ֆ | Իմ գեղեցիկ դայակը | Моя Прекрасная Няня | Լյուսեն Ֆիալկովա |
2005 | ֆ | Ցերեկային պահակախումբ | Дневной дозор | Սվետլանա |
2006 | ֆ | Յոթերորդ օրը | Седьмой день | |
2006 | ֆ | Մեծ արջի ներքո | Под Большой медведицей | էպիզոդ |
2007 | ֆ | Суженый-ряженый | Օլգա Կիրսանովա | |
2007 | ֆ | Իմ մայրը Ձյունանոշ է | Моя мама – Снегурочка | Ելենա |
2007 | ֆ | Ավրորայի սերը | Любовь Авроры | Իրա |
2007 | ֆ | Հիվանդապահուհի | Сиделка | Պոլինա |
2008 | ֆ | Սիրելով չեն հեռանում... | Не отрекаются любя… | Սոնյա |
2008 | ֆ | Աղջիկ | Девочка | Արինա Ստրոգովա |
2008 | ֆ | Սկսել նորից։ Մարտա | Начать сначала. Марта | Մարտա |
2009 | ֆ | Փյունիկի հետքով | По следу Феникса | Լիզա Կոժևնիկովա |
2010 | ֆ | Տոնածառեր | Ёлки | Յուլյա |
2011 | ֆ | Երեք օր գժի հետ | Три дня с придурком | մայր |
2012 | ֆ | Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում | Со мною вот что происходит | Անֆիսա |
2013 | ֆ | Ամանորյա իրարանցում | Новогодний переполох | Տատյանա |
2014 | ֆ | Ինչ-որ մեկը կորցնում է, ինչ-որ մեկը՝ գտնում | Кто-то теряет, кто-то находит | Մարիա Վեսնինա |
2014 | ֆ | Բոցման Ճայ | Боцман Чайка | |
2014 | ֆ | Տոնածառեր 1914 | Ёлки 1914 | դերձակուհի |
2014 | ֆ | Վագրի հետքը | След тигра | Նադեժդա |
2016 | ֆ | Բժիշկ | Врач |
Հեռուստասերիալներ
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ս | АБВГД Ltd | Եկատերինա | |
1999 | ս | Ինքնակոչները | Самозванцы | գրադարանավարուհի |
2000 | ս | Գեղեցկության սրահ | Салон красоты | Ագլայա |
2001 | ս | Մանյակների կոնֆերանս | Конференция маньяков | հոգեբույժ |
2001 | ս | Дальнобойщики | Յանա, մարմնավաճառ | |
2001 | ս | Менты-3 | Յուլյա | |
2002 | ս | Կամենսկայա 2 | Каменская 2 | Կատյա Մացուր |
2002 | ս | Հետաքննությունը վարում են գիտակները։ Մի փութ ոսկի | Следствие ведут ЗнаТоКи. Пуд золота | Վերա Իվանովա-Ժբանովա |
2002 | ս | Բրիգադա | Бригада | Թամարա |
2002 | ս | Կյանքը շարունակվում է | Жизнь продолжается | Նատալյա |
2002 | ս | Տուրեցկու քայլերգ 3 | Марш Турецкого 3 | Ելենա Լեբեդևա |
2003 | ս | Ուրիշ կյանք | Другая жизнь | բանկիրի կինը |
2003 | ս | Միշտ ասա «միշտ» | Всегда говори «всегда» | Օլգա Գրոմովա |
2003 | ս | Участок | Լյուդմիլա Ստուպինա | |
2005 | ս | Կայսրության անկումը | Гибель империи | Մարիա Կովսկայա |
2004 | ս | Կույրը | Слепой | Իրինա |
2005 | ս | Херувим | Յուլյա Տիխորեցկայա | |
2005 | ս | Միշտ ասա «միշտ»-2 | Всегда говори «всегда»-2 | Օլգա Բարիշևա |
2004 | ս | Արևը կորցրածները | Потерявшие солнце | Աննա |
2005 | ս | Լիալուսին | Полнолуние | Ստանիսլավա Օշուրկովա |
2005 | ս | Իմ գեղեցիկ դայակը | Моя прекрасная няня | Լյուսեն Ֆիալկովա |
2005 | ս | Սիրո թալիսման | Талисман любви | Վարվառա Գլուշկովսկայա |
2006 | ս | Միշտ ասա «միշտ»-3 | Всегда говори «всегда»-3 | Օլգա Բարիշևա |
2007 | ս | Դեպի սիրտը տանող ճանապարհին | На пути к сердцу | Յուլյա Սոլոդովնիկովա |
2008 | ս | Միշտ ասա «միշտ»-4 | Всегда говори «всегда»-4 | Օլգա Բարիշևա |
2008 | ս | Կարևորը՝ հասցնելГлавное – успеть | Ալիսա | |
2008 | ս | Մոնտեքրիստո | Монтекристо | Վիկտորյա Օստապովա |
2009 | ս | Միշտ ասա «միշտ»-5 | Всегда говори «всегда»-5 | Օլգա Բարիշևա |
2010 | ս | Վերա, Նադեժդա, Լյուբով | Вера, Надежда, Любовь | Վերա Ստրոևա |
2010 | ս | Ճակատագրի նվերը | Подарок судьбы | Եկատերինա Շմելյովա |
2010 | ս | Միշտ ասա «միշտ»-6 | Всегда говори «всегда»-6 | Օլգա Բարիշևա |
2011 | ս | Միշտ ասա «միշտ»-7 | Всегда говори «Всегда»-7 | Օլգա Բարիշևա |
2011 | ս | Контригра | Օլգա Չեխովա | |
2012 | ս | Թարմ հետքերով | По горячим следам | Լյուբով Սուվորովա |
2012 | ս | Байки Митяя | Մաշա | |
2012 | ս | Աննա Գերման | Анна Герман | Իրմա Մարտենս-Գերման-Բյորներ |
2012 | ս | Միշտ ասա «միշտ»-8 | Всегда говори «всегда»-8 | Օլգա Բարիշևա |
2012 | ս | Միշտ ասա «միշտ»-9 | Всегда говори «всегда»-9 | Օլգա Բարիշևա |
2012 | ս | Թարմ հետքերով-2 | По горячим следам−2 | Լյուբով Սուվորովա |
2014 | ս | Նամակ ապակու վրա | Письма на стекле | Վերոնիկա Վոսկոբոյնիկովա |
2014 | ս | Женщины на грани | ||
2015 | ս | Սպաների կանայք | Офицерские жёны | Կատերինա Անտոնովա |
2015 | ս | Ծնողներ | Родители | Մաշա |
2016 | ս | Ընտանեկան հանգամանքներ | Семейные обстоятельства | Լարիսա Զիմովա |
2016 | ս | Челночницы | Օլգա Ռոդիոնովա | |
2016 | ս | Ֆաինա | Фаина | Պավլա Վուլֆ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Мария Порошина: моя дочка засыпает под барабаны
- ↑ «Мария Порошина. Профиль звезды». 7 дней. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Мария Порошина, актриса: биография, роли, фильмы, фото, награды и отзывы на RUSKINO.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Актриса Порошина в третий раз стала мамой
- ↑ «42-летняя Порошина в четвёртый раз стала мамой» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Интервью Марии Порошиной Արխիվացված 2007-09-29 Wayback Machine для сайта Наш Фильм Արխիվացված 2007-06-02 Wayback Machine
- «Мария Порошина: «Мы с Ильей спасали дом»». Караван историй. сентябрь 2011. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պորոշինա» հոդվածին։ |