Մարիել Ջաֆե
Ժակլին Մարիել Ջաֆե[1] (անգլ.՝ Jaclyn Marielle Jaffe,հունիսի 23, 1989[2], Վալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1][3], ամերիկյան դերասանուհի և մոդել։
Մարիել Ջաֆե | |
---|---|
Ծնվել է | 1989 թվականի հունիսի 23-ին |
Ծննդավայր | Վալենցիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՄարիելը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Վալենցիա քաղաքում։ Դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին՝ նկարահանվելով «Կլինիկա» սերիալի 8-րդ եթերաշրջանի 17-րդ սերիայում։ Դերասանուհին նկարահանվել է «Քեզ ատելու 10 պատճառ» սերիալի 1-ին եթերաշրջանի 19-րդ սերիայում, Ջուստինի դերում։ Մարիելի ամենաեկամտաբեր ֆիլմը դարձավ «Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմը։ Դերասանուհին նկարահանվել է 2 սարսափ ֆիլմերում՝ «Հեռավոր հափշատակություն» և «Ճիչ 4»։ 2011 թվականին նկարահանվել է Թեյլոր Լոթների հետ «Հրաշքի դաշտ 2․ Լոկաուտ» կարճամետրաժ ֆիլմում։ Նկարահանվել է «Ծնողներից թաքուն» սերիալի 5 եթերաշրջաններում։ 2014 թվականին նկարահանվել է «C.S.I. Հանցանքի վայր» սերալում, 2015 թվականին «Իմ տղա» սերիալի 2 եթերաշրջանի 13-րդ սերիայում։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ | ||
---|---|---|
Թվական | Անվանում | Դեր |
2010 | Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը | Աֆրոդիտայի աղջիկը |
Հեռավոր հափշտակություն | Նիկկի | |
2011 | Ճիչ 4 | Օլիվիա Մորիս |
Հրաշքի դաշտ 2․ Լոկաուտ | ֆերմերի կին | |
2017 | Ի՞նչ սիրո մասին | Թաններ Թարլտսոն |
Сериалы | ||
Թվական | Անվանում | Դեր |
2009 | Կլինիկա | սեքսուալ բուժքույր |
2010 | Քեզ ատելու 10 պատճառ | Ջուստին |
2012-2013 | Ծնողներից թաքուն | Կլիմենտիկա |
2014 | C.S.I. Հանցանքի վայր | Ջեսի Ֆոքս |
2015 | Իմ տղա | Քեյտ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Calfornia Birth Index». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Marielle Jaffe at lucywho.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիել Ջաֆե» հոդվածին։ |