Մարկետփլեյս
Մարկետփլեյս (անգլ.՝ online marketplace, online e-commerce marketplace), էլեկտրոնային առևտրի հարթակ, էլեկտրոնային առևտրի առցանց խանութ, որը երրորդ անձանց տեղեկատվություն է տրամադրում արտադրանքի կամ ծառայության մասին։
Ընդհանուր առմամբ, մարկետփլեյսը ապրանքների և ծառայությունների մատուցման օպտիմիզացված առցանց հարթակ է։ Նույն ապրանքը հաճախ կարելի է գնել մի քանի վաճառողներից, մինչդեռ ապրանքի գինը կարող է տարբեր լինել[1]. :
Քանի որ մարկետփլեյսները մատակարարների լայն շրջանակից միավորում են արտադրանքները, այդ ապրանքների ընտրությունն ավելի լայն է և մատչելիությունն ավելի բարձր, քան մասնագիտացված մանրածախ առցանց խանութներում։ 2014 թվականից սկսած՝ համաշխարհային ինտերնետում մարկետփլեյսների պահանջարկի աճից հետո դրանց քանակն արագորեն աճում է[2]։
Պատմություն
խմբագրելԱռաջին մարկետփլեյսները շուկաներն էին։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ շուկաները սկսեցին առաջանալ, երբ մարդիկ առաջին անգամ սկսեցին զբաղվել առևտրով։ Բաց շուկաները հայտնի էին Հին Բաբելոնում, Ասորեստանում, Հունաստանում, Եգիպտոսում և Արաբական թերակղզում[3][4]։ Շուկաները գոյություն ունեին տարբեր մայրցամաքներում, սակայն ոչ բոլոր ժողովուրդների համար։ Հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ Հին Պարսկաստանում շուկաները չեն զարգացել[5]։
Շուկայական ցանցը, որը հիմնված էր Միջերկրական և Էգեյան ծովերի վրայով նավերով բերված ապրանքների առևտրի վրա, հայտնի էր բրոնզի դարից։ Իր գոյության շնորհիվ իրացվել է հսկայական քանակությամբ ապրանքներ, այդ թվում՝ աղ, լազուրիտ, ներկեր, կտոր, մետաղներ, կաթսաներ, կերամիկա, արձաններ, նիզակներ և այլ գործիքներ։ Հնագիտական ապացույցները վկայում են այն մասին, որ բրոնզի դարաշրջանի վաճառականները առևտրի ճանապարհները բաժանել են ըստ աշխարհագրական ուրվագծերի[6]։
Մերձավոր Արևելքում փաստագրական աղբյուրները ենթադրում են, որ շուկայի առաջին ձևը առաջացել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում[7]։ Վաղ շուկաները քաղաքի ողջ երկայնքով գրավում էին մի քանի փողոցներ, որոնք սովորաբար տարածվում էին քաղաքի մի դարպասից դեպի քաղաքի մյուս կողմում գտնվող մյուս դարպասը։ Օրինակ՝ Թավրիզում 1,5 կիլոմետր երկարությամբ շուկան աշխարհի ամենաերկար թաղածածկ շուկան էր[7]։
Պատմաբանները պնդում են, որ Մերձավոր Արևելքի շուկան զարգացել է գծային եղանակով, մինչդեռ արևմտյան շուկաներն ավելի կենտրոնացված էին[8]։ Հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ Եգիպտոսում առևտրականների և գնորդների գենդերային դերերը շուկայում փոխվել են՝ համեմատած այլ մշակույթների հետ, քանի որ եգիպտացի կանայք իրենք էին հաճախ այցելում շուկա և նույնիսկ առևտրով զբաղվում, իսկ տղամարդիկ մնում էին տանը և զբաղվում ջուլհակությամբ[9]։
Արդիականություն
խմբագրել1995 թվականին հիմնադրվել է Amazon ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրքերի վաճառքով և այսօր ամենամեծ մարկետփլեյսն է ամբողջ աշխարհում (ութ մասնաճյուղերով)։ 1995 թվականին Միացյալ Նահանգներում հիմնադրվել է նաև eBay առցանց աճուրդի կայքը, որն իր ֆորմալ առանձնահատկությունների համաձայն, կարող է նաև համարվել մարկետփլեյս, քանի որ այս առցանց ռեսուրսը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս վաճառել իրենց ապրանքները, սակայն, ի տարբերություն այլ մարկետփլեյսների, eBay-ում իրերի արժեքը ձևավորվում է ըստ աճուրդի կանոնների[10]։
Ըստ վիճակագրության, 2021 թվականին պլատֆորմի վրա նոր վաճառողների եկամուտները 2019 թվականի համեմատ աճել են 68%-ով, իսկ eBay-ում ռուսական գնումների գովազդի ընդհանուր քանակը հասել է 1,9 մլն-ի։
1996 թվականին Հիրոսի Միկիտանին Ճապոնիայում հիմնադրել է Rakuten էլեկտրոնային առևտրի խանութը, իսկ 1997 թվականին մանրածախ վաճառողներին հնարավորություն է տվել սեփական ինտերնետային խանութների հիման վրա կառուցել իրենց սեփական կայքերը։ 1999 թվականին Չինաստանում հայտնվել է Ջեք Մայի ստեղծած Alibaba ինտերնետային ռեսուրսը, որը դարձել է 441 միլիարդ դոլար կապիտալիզացիայով աշխարհի ամենամեծ շուկան (ըստ 2018 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքների)[11].:
Ստուգաբանություն
խմբագրել«Մարկետ» տերմինն առաջացել է լատիներեն mercatus բառից («շուկայական հրապարակ»)։ Անգլերենում «շուկա» տերմինի ամենավաղ արձանագրված օգտագործումը հանդիպում է 963 թվականի անգլո-սաքսոնական տարեգրությունում՝ աշխատություն, որը ստեղծվել է Ալֆրեդ Մեծի օրոք (մոտ 871-899) և հետագայում շրջանառվել և պատճենվել է ամբողջ անգլիական վանքերում։ Ճշգրիտ արտահայտությունն էր «Ic wille þæt markete beo in see selue tun», որը մոտավորապես թարգմանվում է «Ես ուզում եմ լինել լավ քաղաքի այս շուկայում»։
Մարկետփլեյսների ինտերնետ մարքեթինգ
խմբագրելՄարկետփլեյսները մարքեթինգում գործում են որպես առցանց միջավայրում տեղեկատվական միջնորդներ, որոնք հաճախորդներին առաջարկում են կայք ` առցանց օգտվողներին տարբեր ընկերությունների ապրանքների և ծառայությունների (ավիատոմսեր, հասարակական սննդի կազմակերպում, հագուստ և կոշիկ, այլ ապրանքներ և ծառայություններ) տեղեկատվութուն տրամադրելու համար։ Հաճախորդի համար այս մեթոդն ավելի հեշտ է, քանի որ կարիք չկա ինքնուրույն տեղեկատվություն հավաքել և ուսումնասիրել ցանցում առկա բոլոր առաջարկները, համեմատել գները, գնահատականները և այլ ցուցանիշներ։
B2B և B2C կայքերը օգտվում են առցանց միջնորդներից։ Բացի այդ` առցանց վերավաճառողները երբեմն աջակցում են սոցիալական ցանցերին, որոնք սոցիալական համայնք են ստեղծում մատակարարի և հաճախորդի համար՝ միմյանց հետ անմիջականորեն հաղորդակցվելու համար (օրինակ ` էլեկտրոնային առևտրի զարգացման կտրուկ աճող միտումը՝ կայքը մատակարարին և հաճախորդին թույլ է տալիս թվային միջավայրում բիզնես վարել)[12]։
Քննադատություն
խմբագրելԱռցանց ծառայությունների հետ կապված շատ շուկաներ քննադատության են ենթարկվել այն ոլորտներում, որտեղ տեղական ծառայություններ մատուցողները չեն կարող մրցակցել օտարերկրյա շուկաների հետ։ Քննադատություն կա նաև այն մասին, որ առցանց շուկաներին վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը թերզարգացած են. որպես հետևանք, մարկետփլեյսի և երրորդ կողմերի հաշվետվությունների և պատասխանատվության միջև անհամապատասխանություն կա[13]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Determining where to sell online».
- ↑ Why online marketplaces are booming August 20, 2014.
- ↑ Twede, D. Commercial amphoras: The earliest consumer packages? // Journal of Macromarketing. — 2002. — № Vol. 22, No. 1. — С. 98–108.
- ↑ Wengrow, D. Prehistories of Commodity Branding // Current Anthropology. — 2008. — № Vol. 49, No. 1. — С. 7—34.
- ↑ Paquet-Byrne, L. The Urge to Splurge: A Social History of Shopping // ECW Press. — 2003. — С. 13—14.
- ↑ Alberti, M. E. Trade and Weighing Systems in the Southern Aegean from the Early Bronze Age to the Iron Age: How Changing Circuits Influenced Glocal Measures // Oxbow (E-Book), Oxford. — 2016.
- ↑ 7,0 7,1 Mehdipour, H.R.N Persian Bazaar and Its Impact on Evolution of Historic Urban Cores: The Case of Isfahan // The Macrotheme Review [A multidisciplinary Journal of Global Macro Trends]. — 2013. — № Vol. 2, no. 5.
- ↑ Moosavi, M. S. Bazaar and its Role in the Development of Iranian Traditional Cities // Tabriz Azad University. — 2006.
- ↑ Thamis Herodotus on the Egyptians. — Ancient History Encyclopedia. — 2012.
- ↑ Alibaba - стоимость акций, дивиденды, новости компании, официальный сайт :: База компаний :: РБК Инвестиции
- ↑ VandeWaa, D. LaFleur Legal Marketing – An Etymological History" // LaFleur. — 2015. Архивировано из первоисточника 2 փետրվարի 2017.
- ↑ Chaffey, Dave; Ellis-Chadwick, Fiona Digital Marketing: Strategy, Implementation and Practice. — Harlow: Pearson Education, 2016. — С. 94–96. — ISBN 978-1-292-07764-2
- ↑ «#1 Digital Marketing Training Institute in Laxmi Nagar, Delhi | Patna | Ranchi | Jamshedpur | Kanpur». Ekwik Classes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
Գրականություն
խմբագրել- Хироси Микитани Маркетплейс 3.0. Новый взгляд на торговлю в интернете от основателя Rakuten — одного из крупнейших интернет-магазинов в мире. — Издательство «Манн, Иванов и Фербер», 2014. — 288 p. — ISBN 978-5-91657-926-0