Մարկիոնականություն
Մարկիոնականություն, վաղ քրիստոնեական դուալիստական հավատք, որը հիմվել է Հռոմում մոտ 144 թվականին՝ Մարկիոնի (85-180) վարդապետությունից[1]։ Մարկիոնը վաղ քրիստոնեական աստվածաբան[2], ավետարանիչ[2] էր, որը կարևոր դեր է ունեցել վաղ քրիստոնեությունուն[2][3]։ Նա Պոնտոսի Սինոպ քաղաքի եպիսկոպոսի որդին էր։ 2-րդ դարի կեսին (140-155) ճանապարհորդել է դեպի Հռոմ, որտեղ միացել է Սիրիացի գնոստիկ Կերդոնին[4]։
Մարկիոնը քարոզում էր, որ Ավետարանի բարերար Աստվածը, ով Հիսուս Քրիստոսին աշխարհ ուղարկեց որպես փրկիչ, ճշմարիտ Գերագույն Էակն էր, որը տարբերվում էր չար դեմիուրգից կամ արարիչ աստծուց՝ Հին Կտակարանի եբրայական Աստծուց[2][3][5]։ Նա իրեն Պողոս առաքյալի հետևորդ էր համարում, որն իր կարծիքով Հիսուս Քրիստոսի միակ իրական առաքյալն էր[2][3]։
Մարկիոնի կանոնը, հավանաբար երբևէ կազմված առաջին քրիստոնեական կանոնը, պարունակում էր տասնմեկ գրքից. մեկ ավետարանից, որը Ղուկասի ավետարանի կարճ տարբերակ էր և Պողոս առաքյալի տասը թղթերից[2][3][6]։ Մարկիոնի կանոնը մերժում էր Հին կտակարանը ամբողջությամբ, ինչպես նաև բոլոր այն թղթերն ու ավետարանները, որոնք հետագայում դարձել են Նոր կատակարանի 27 կանոնական գրքերը, որն իր կյանքի ընթացքում դեռ չէր հավաքվել[2][3][7][8]։ Պողոս առաքյալի թղթերը կարևոր դեր ունեին Մարկիոնական կանոնում, քանի որ Մարկիոնը համարում էր, որ Պողոսը Հիսուսի միակ ճշմարիտ առաքյալն է[2][3][8]։
Եկեղեցու հայրերը մարկիոնականությունը հերետիկոսություն են համարել։ Մարկիոնականության դեմ կարևոր աշխատություններից է Տերտուղիանոսի 208 թվականի «Մարկիոնի դեմ» լատին․՝ Adversus Marcionem հինգ գրքերից կազմված տրակտատը[2][3]։ Հավատքի դեմ հակաճառություններ են գրել նաև Հուստինոսը, Թեոփիլոս Անտիոքցին, Իրենիոսը, Եզնիկ Կողբացիը և ուրիշներ։ Մարկիոնի աշխատությունները չեն պահպանվել, չնայած դրանք լայնորեն կարդացվել են և ենթադրաբար գոյություն են ունեցել բազմաթիվ ձեռագրեր[2][3]։ Սակայն, հետազոտողները պնդում են, որ հնարավոր է վերակառուցել վաղ մարկիոնականության մեծ մասը՝ օգտվելով քննադատների, հատկապես Տերտուղիանոսի, աշխատությունների վրա[2][3][9]։
Կոստանդինոս Մեծի օրոք (306-337) մարկիոնականությունը պաշտոնապես արգելվեց Հռոմեական կայսրությունում[փա՞ստ]։ Արևելքում գոյատևեց մինչև 5-րդ դարի կեսը՝ աստիճանաբար ձուլվելով մանիքեությանը[փա՞ստ]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ըստ Տերտուղիանոսի «Մարկիոնի դեմ» (լատին․՝ Adversus Marcionem, XV) աշխատության՝ Քրիստոսի խաչելությունից 115 տարի և 6 ամիս անց։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ehrman, Bart D. (2005) [2003]. «At Polar Ends of the Spectrum: Early Christian Ebionites and Marcionites». Lost Christianities: The Battles for Scripture and the Faiths We Never Knew. Օքսֆորդ: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. էջեր 95–112. doi:10.1017/s0009640700110273. ISBN 978-0-19-518249-1. LCCN 2003053097. S2CID 152458823.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Dunn, James D. G. (2016). «"The Apostle of the Heretics": Paul, Valentinus, and Marcion». In Porter, Stanley E.; Yoon, David (eds.). Paul and Gnosis. Pauline Studies. Vol. 9. Լեյդեն and Բոստոն: Brill Publishers. էջեր 105–118. doi:10.1163/9789004316690_008. ISBN 978-90-04-31668-3. LCCN 2016009435. S2CID 171394481.
- ↑ History of the Christian Church, Volume II: Ante-Nicene Christianity. A.D. 100–325. Marcion and his School by PHILIP SCHAFF [1]
- ↑ BeDuhn, Jason (2015). «The New Marcion» (PDF). Forum. 3 (Fall 2015): 165. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ehrman, Bart D. (2005). Misquoting Jesus: The Story Behind Who Changed the Bible and Why. New York: HarperOne. էջ 33. ISBN 978-0-06-085951-0.
- ↑ «Eusebius' Church History». Ccel.org. 2005 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 Ehrman, Bart D. Misquoting Jesus. էջեր 33–34.
- ↑ Ehrman, Bart D. Misquoting Jesus. էջ 163.
Գրականություն
խմբագրել- Baker, David L., Two Testaments, One Bible (second edn; Leicester: Inter-Varsity, 1991): pp. 35, 48–52.
- Legge, Francis, Forerunners and Rivals of Christianity, From 330 B.C. to 330 A.D. (1914), reprinted in two volumes bound as one, University Books New York, 1964. LC Catalog 64-24125.
- McGowan, Andrew Brian (2001). «Marcion's Love of Creation». Journal of Early Christian Studies. 9 (3): 295–311. doi:10.1353/earl.2001.0045. S2CID 170522717.
- Mead, G.R.S., Gospel of Marcion Fragments of a Faith Forgotten, London and Benares, 1900; 3rd Edition 1931.
- Price, Robert M. The Evolution of the Pauline Canon.
- Riparelli, Enrico, Il volto del Cristo dualista. Da Marcione ai catari, Peter Lang, Bern – Berlin – Bruxelles – Frankfurt am Main – New York – Oxford – Wien 2008, 368 pp. 978-3-03911-490-0
- Rist, Martin (1942). «Pseudepigraphic Refutations of Marcionism». The Journal of Religion. 22 (1): 39–62. doi:10.1086/482828. S2CID 171058612.
- Pollock, Benjamin (2012). «On the Road to Marcionism: Franz Rosenzweig's Early Theology». Jewish Quarterly Review. 102 (2): 224–55. doi:10.1353/jqr.2012.0020. S2CID 170094655.
- Merquior, J. G (1988). «From Marcionism to Marxism». Critical Review. 2 (4): 101–13. doi:10.1080/08913818808459542.
- Sciglitano, Anthony Charles (2003). Hans Urs von Balthasar's theology of Judaism: Trinitarian anti -Marcionism and the surprising nature of grace. ETD Collection for Fordham University. էջեր 1–230.
Արտաքին հղումներ
խմբագրել- von Harnack, Adolf (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). էջեր 691–693.
- The Marcionite Research Library
- Herbermann, Charles, ed. (1913). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկիոնականություն» հոդվածին։ |