Մարկոս Ալոնսո (ֆուտբոլիստ)
Մարկոս Ալոնսո Պենյա (իսպ.՝ Marcos Alonso Peña, հոկտեմբերի 1, 1959[1][2], Սանտանդեր, Իսպանիա - փետրվարի 9, 2023[3][4][5], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայտնի է իր ելույթներով «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա» ակումբներում և Իսպանիայի հավաքականի կազմում։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո մարզել է մի շարք իսպանական ակումբներ։ Ֆուտբոլիստի որդին է Մարկոս Ալոնսո Իմասան, հայրը՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան։
Մարկոս Ալոնսո իսպ.՝ Marcos Alonso Peña | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1959[1][2] | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 9, 2023[3][4][5] (63 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԱլոնսոն «Ռեալ Մադրիդ» ակումբի սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտը նա կատարել է «Ռասինգ Սանտանդեր» ակումբում 1977 թվականին, երկու տարի հետո տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո» ակումբ, իսկ 1982 թվականին սկսել է խաղալ «Բարսելոնա» ակումբում, որի կազմում անցկացրել է հինգ մրցաշրջան, որոնք եղել են նրա լավագույնը նրա կարիերայում։ Այդ տարիներին նա թիմի հետ միասին նվաճել է Իսպանիայի բոլոր հիմնական տիտղոսները և հասել ՈՒԵՖԱ Չեմպիոնների գավաթի խաղարկության երզրափակիչ։ «Բարսելոնա» ակումբից հետո նա վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», սակայն նրա կարիերան անկում էր ապրում, և շուտով նա ավարտել է իր կարիերան «Ռասինգ Սանտանդեր» ակումբում։
Կարիերան հավաքականում
խմբագրելԱլոնսոն Իսպանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 1981 թվականի մարտի 25-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 22 խաղ և խփել մեկ գոլ՝ գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը։ Իսպանիայի հավաքականի կազմում Մարկոս Ալոնսոն մասնակցել է 1984 թվականի Եվրոպայի առաջնությանը, որում Իսպանիան հասել է մինչև եզրափակիչ։
Մարզչական կարիերա
խմբագրելԽաղացողի կարիերան ավարտելուց մի քանի տարի անց Ալոնսոն դարձել է «Ռայո Վալեկանո» ակումբի մարզիչը, ապա մարզել է մի շարք հայտնի իսպանական ակումբներ, որոնց թվում էին «Սևիլյան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Սարագոսան», «Ռեալ Վալյադոլիդը», «Մալագան»[6], սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել։ 2008 թվականին նա ղեկավարել է «Գրանադա-74» ակումբը, որը հետագայում դադարեցրել է իր գոյությունը։
Անձնական կյանք
խմբագրելՄարկոս Ալոնսոյի հայրը՝ Մարկոս Ալոնսո Իմասը, նույնպես եղել է ֆուտբոլիստ, 1950-1960-ական թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Նրա որդին՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան, նույնպես խաղացել է ակումբի երիտասարդական համակարգում և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում[7][8] ։
Ձեռքբերումներ
խմբագրելԲարսելոնա
- Իսպանիայի չեմպիոն (1) - 1984/85
- Իսպանիայի գավաթակիր (1) - 1982/83
- Իսպանիայի սուպերգավաթակիր (1) - 1983
- Իսպանիայի Լիգայի գավաթակիր (2) - 1982/83, 1985/86
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 1985/1986
Իսպանիայի հավաքականում
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 1984
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Fallece Marcos Alonso Peña (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 SDNA Μάρκος Αλόνσο Πένια (հուն.)
- ↑ 5,0 5,1 5,2 Muere Marcos Alonso a los 63 años (իսպ.) — RTVE, 2023.
- ↑ Barbado, J.C. (2006 թ․ հոկտեմբերի 30). «Marcos Alonso, destituído» [Marcos Alonso, dismissed]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Bryan, Paul (2009 թ․ հունիսի 30). «Spain unveil provisional party». UEFA. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Bhardwaj, Vaishali (2018 թ․ մարտի 27). «From grandfather, to father to son: Chelsea's Marcos Alonso makes football history with Spain debut». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.