Մարկոս Տերենտիոս Վառո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկոս Տերենտիոս Վառո, կամ Վառո (լատին․՝ Marcus Terentius Varro, մ. թ. ա. 116 — մ. թ. ա. 27), հռոմեական մշակութային և պետական ականավոր գործիչ, հանրագետ և գրող։ Ունեցել է բեղուն գրիչ, հեղինակել է 74 անուն աշխատություն, որոնք վերաբերում են գիտության տարբեր բնագավառների, ինչպես նաև գեղարվեստական երկեր։ Ամբողջությամբ պահպանվել է միայն մեկը՝ «Գյուղտնտեսության մասին» (Rerum rusticarum) երկը, մնացածներից մեզ հասել են պատառիկներ ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում։ De lingua latina (Լատիներենի մասին. երկասիրության 25 գրքերից պահպանվել են միայն V-X հատվածները) աշխատության մեջ, ի թիվս այլ մեկնությունների, ստուգաբանել է Տիգրիս (Tigris) գետի անունը և զուգադրելով կատվազգի գազանին՝ վագրին, տրված եւրոպական ձևին՝ tiger, նշել է, որ դրանք ծագում են հայկական Տէգ բառից[3]։
Մարկոս Տերենտիոս Վառո լատին․՝ Marcus Terentius Varrō | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 116[1] Ռիետի, Լացիո, Իտալիա |
Մահացել է | մ. թ. ա. 27[1] Հռոմ, Վատիկան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, երաժշտության տեսաբան, փիլիսոփա, Ancient Roman historian, քերական, annalist և Հին հռոմեական զինվորական անձնակազմ |
Պաշտոն(ներ) | քվեստոր և Պրետոր |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] |
Ամուսին(ներ) | Fundania? |
Հայր | անհայտ |
Մայր | անհայտ |
Marcus Terentius Varro Վիքիպահեստում |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Տերենտիոս Վառո» հոդվածին։ |