Մարկո Մատերացի
Մարկո Մատերացի (իտալ.՝ Marco Materazzi, օգոստոսի 19, 1973, Լեչե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում, Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող։ Իտալիայի առաջնության հնգակի, Իտալիայի գավաթի եռակի չեմպիոն։ Առավել հայտնի է կոպիտ խաղային որակներով։ «Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր սպա է։ Ներկայումս զբաղեցնում է հնդկական «Չեննային» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Մարկո Մատերացի իտալ.՝ Marco Materazzi | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Matrix (Մատրիցա) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1973[1][2] (51 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լեչե, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 92 | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Չեննային | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2014 թվականի դեկտեմբերի 9: |
Կյանք
խմբագրելԻտալացի հայտնի մարզիչ Ջուզեպպե Մատերացիի որդին է[3]։ Կարիերան սկսել է իտալական ցածր դիվիզիոնների ակումբներում։ 1995 թվականին տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող «Պերուջա» ակումբ։ Միանգամից հիմնական կազմում հաստատվել նա չկարողացավ և վարձավճարով հանձնվեց «Կարպիին» (Սերիա C): Այդտեղից վերադառնալով աճեց որպես ֆուտբոլիստ և կայուն խաղային պրակտիկա ստացավ «Պերուջայում»։ 1998-1999 մրցաշրջանն անցկացրեց անգլիական «Էվերթոնում»՝ վարձակալական հիմունքներով։ Մարկոն այս ակումբում 27 խաղ անցկացրեց և 3 անգամ հեռացվեց խաղադաշտից։ «Պերուջան» իր բացակայության ժամանակ բարձրացավ Սերիա A: 1999 թվականի ամռանը Մատերացին վերադարձավ «Պերուջայի» կազմ։ 2000-2001 մրցաշրջանում խփեց 12 գոլ, ինչը ռեկորդային էր Սերիա A-ի մեկ մրցաշրջանում պաշտպանների խփած գոլերի թվով։ 2001 թվականի ամռանը Միլանի «Ինտերը» գնեց նրան։ Մարկոն դարձավ «Ինտերի» առաջատարներից մեկը, ակումբի կազմում մեծ թվով տիտղոսներ նվաճեց՝ այդ թվում երկրի 5 անընդմեջ չեմպիոնություն, 3 երկրի գավաթ և 3 Սուպերգավաթ։ 2006-2007 մրցաշրջանում պաշտպանների շրջանում խփած 10 գոլով կրկին դարձավ լավագույն ռմբարկու։ 2009 թվականի հուլիսի 1-ին Մատերացին երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը մինչև 2012 թվականի ամառը։
2011 թվականի հունիսի 20-ին Մատերացին ու «Ինտերը» չեղարկեցին պայմանագիրը երկուստեք համաձայնությամբ[4][5]։ Հետագայում նա ասաց. «Ես ուզում եմ հասկանալ իրավիճակը, ես չեմ ընդունել «Ինտերից» հեռանալու որոշումը։ Լեոնարդոն դավաճանել է ինձ։ Ակումբում հայտարարեցին, որ ես ներգրավված չեմ իրենց ծրագրերում և չեմ ընդգրկվելու Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում։ Ես չգիտեմ, թե ինչու Լեոնարդոն այդպես արեց։ Նա միշտ ասում էր, որ ես լիովին նվիրվել եմ ակումբին դաշտում և դրա սահմաններից դուրս»[6]։
2013 թվականին Մատերացին Ջանլուկա Զամբրոտայի, Ֆաբիո Գրոսսոյի և Ֆիլիպպո Ինձագիի հետ միասին ստացավ UEFA Pro-ի մարզչական թույլատվություն[7]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Ինտեր»
- Իտալիայի չեմպիոն (5). 2005-06[8], 2006-07, 2007-08, 2008-09, 2009-10
- Իտալիայի առաջնության 2-րդ հորիզոնական (2). 2002-03, 2010-11
- Իտալիայի առաջնության 3-րդ հորիզոնական (2). 2001/02, 2004/05
- Իտալիայի գավաթի հաղթող (4). 2004-05, 2005-06, 2009-10, 2010-11
- Իտալիայի գավաթի ֆինալիստ. 2006-07, 2007-08
- Իտալիայի սուպերգավաթի հաղթող (4). 2005, 2006, 2008, 2010
- Չեմպիոնների Լիգայի 2009-2010 մրցաշրջանի հաղթող
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (1). 2010
- Իտալիայի հավաքական
- Անձնական
- Սերիա A-ի տարվա լավագույն պաշտպան. 2007
- Սերիա A-ի լավագույն ռմբարկու պաշտպանների շրջանում. 2000-01 (12 գոլ), 2006-07 (10 գոլ)
- Որպես մարզիչ
- Հնդկաստանի 2014-2015 մրցաշրջանի Սուպերլիգայի հաղթող
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Статья в Лентапедии
- ↑ Матерацци стал свободным агентом(չաշխատող հղում)
- ↑ «Inter, Materazzi lascia dopo dieci stagioni» (իտալերեն). Corriere dello Sport. 20.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Матерацци: Леонардо предал меня». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Inzaghi, Crespo, Materazzi ecco gli allenatori di domani». repubblica.it. 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Изначально победа в том чемпионате принадлежала «Ювентусу», вторым был «Милан», а «Интер» - третьим, но после коррупционного скандала обе опередившие «Интер» команды были лишены своих позиций, и скудетто досталось «Интеру».
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (իտալ.)
- Մարկո Մատերացի Ֆեյսբուքում
- Մարկո Մատերացի Թվիթթերում
- Անձնական էջը «Ինտերնացիոնալե» ՖԱ-ի կայքում Արխիվացված 2011-05-25 Wayback Machine (անգլ.)
- Անձնական էջը footballdatabase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Մատերացի» հոդվածին։ |