Մարկո Ռիչչի (իտալ.՝ Marco Ricci, հունիսի 5, 1676(1676-06-05)[1][2][3], Բելունո, Վենետո, Իտալիա - հունվարի 21, 1730(1730-01-21)[1][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), վենետիկցի նկարիչ, փորագրող և սցենարիստ։

Մարկո Ռիչչի
իտալ.՝ Marco Ricci
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1676(1676-06-05)[1][2][3]
ԾննդավայրԲելունո, Վենետո, Իտալիա
Մահացել էհունվարի 21, 1730(1730-01-21)[1][3] (53 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Ազդվել էSebastiano Ricci? և Alessandro Magnasco?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, բնանկարիչ և վիզուալ արտիստ
 Marco Ricci Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է Բելունո քաղաքում[4]։ Նա նկարիչ Սեբաստիանո Ռիչիի եղբորորդին էր, ում արհեստանոցում սովորեց մի քանի գեղարվեստական հմտություններ։ Ուսումը ստացել է 1694-1696 թթ.: 1696 թվականին հորեղբոր հետ միասին ժամանել է Վենետիկ և սկսել են միասին աշխատել[5]։

Վիճաբանության արդյունքում թիավարը սպանվել է, ուստի Մարկո Ռիչի ստիպված է եղել գաղտնի լքել Վենետիկը։

Աշխատանքը Կենտրոնական Իտալիայում

խմբագրել

Նկարիչը տեղափոխվել է Իտալիա, որտեղ աշխատել է որպես նկարիչ։

Բնանակրաների ստեղծման աշխատանքը հանգեցրեց բնանկարիչների աշխատանքների ուսումնասիրությանը, որոնց թվում էին Կլոդ Լորենը, Սալիվոր Ռոզան, Գասպարդ Դյուգը։ Մարկո Ռիչչին հաճախ համագործակցում էր բավականին տաղանդավոր նկարիչների հետ, որով նրա վաղ շրջանում ստեղծված մի շարք ստեղծագործություններ դժվարությամբ էին տարբերվում այլ վարպետների ստեղծագործություններից։

Աշխատանքը Լոնդոնում

խմբագրել

Բրիտանացի դիվանագետ Չարլզ Մոնտեգյուի՝ Մանչեստրի 4-րդ կոմսի նախաձեռնությամբ Մարկո Ռիչին Լոնդոնում աշխատանքի հրավեր ստացավ։ Նկարիչի ճանապարհը սկսվեց Հոլանդիայից, որ հայտնի է եղել իր բնանկարիչներով նույնիսկ Հռոմում։

Լոնդոնյան շրջանի աշխատանքների թվում են  իտալական օպերայի երկու ներկայացումների թատերական դեկորացիաները, որոնք նա կատարել է նկարիչ Ջովաննի Անտոնիո Պելլեգրինի հետ համագործակցության ժամանակ (1675-1741)։ Պելլեգրինին նույնպես նկարներ էր նկարում բրիտանական պալատների  դեկորացիաների համար  և Մարկո Ռիչին օգնում էր ստեղծել նկարների  Բերլինգտոնի պալատի համար (վեց նկարներ)։ Հետագայում՝ կարճ ժամանակով գտնվելով Վենետիկում, նա վերադառնում է Լոնդոն և աշխատում է հորեղբոր հետ։

Վերադարձ Վենետիկ

խմբագրել

1716 թվականին հորեղբոր հետ նրանք վերադարձան Վենետիկ։ Նկարիչը ստեղծեց բազմաթիվ բնանկարներ, հորինված բնանկարներ, ժանրային տեսարաններ, թատերական դեկորացիաներ, ծաղրանկարներ։

1723 թվականից Մարկո Ռիչին վերադառնում է տպագիր գրաֆիկայի, որտեղ աշխատում էր կապրիչո ժանրի և ստաֆաժի արձանիկներով բնանկարների վրա։

Վարպետի աշակերտներն են եղել Դոմենիկո Վալերիանին և Ջուզեպպե Վալերիանին։

Մահացել է Վենետիկում 1730 թվականի հունվարի 21-ին։

Գրաֆիկական նկարներ

խմբագրել
 
Հին հռոմեական ավերակներ հետազոտողների և ճանապարհորդների հետ, Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում

Ընտրված աշխատանքներ

խմբագրել
 
Մարկո Ռիչչի, «Հռոմեական ավերակներով կապրիչչո»

Գրականություն

խմբագրել
  • Barcham, William (1994). «Townscapes & Landscapes». In: The glory of Venice: Art in the Eighteenth Century. Martineau, Jane; and Andrew Robinson, eds Yale University Press: New Haven and London
  • Levey, Майкл (1994). «An Introduction to 18th-Century Venetian Art.» In: The glory of Venice: Art in the Eighteenth Century. Martineau, Jane; and Andrew Robinson, eds. Yale University Press: New Haven and London
  • Pedrocco, Filippo (2002). Visions of Venice: Paintings of the 18th Century. Tauris Parke Books: London and New York
  • Wittkower, Rudolf (1999). Art and Architecture in Italy, 1600—1750: The Late Baroque, 1675—1750. New Haven: Yale University Press

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ
  4. Giacometti, Margherita. In: The Glory of Venice: Art in the Eighteenth Century. Martineau, Jane; and Andrew Robinson, eds. Yale University Press: New Haven and London, 1994.
  5. Barcham, William. "Townscapes & Landscapes". In: The glory of Venice: Art in the Eighteenth Century. Martineau, Jane; and Andrew Robinson, eds. Yale University Press: New Haven and London, 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ռիչչի» հոդվածին։