Մարկո Ստորարի

իտալացի ֆուտբոլիստ

Մարկո Ստորարի (իտալ.՝ Marco Storari, հունվարի 7, 1977(1977-01-07)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում, մասնավորապես՝ Միլանում, Յուվենտուսում, Կալյարիում և այլն։ Խաղում էր դարպասապահի դիրքում[2]։

Մարկո Ստորարի
Marco Storari
Ստորարին Յուվենտուսի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1977(1977-01-07)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1995-1998 Իտալիա Պերուջա
1998 Իտալիա Մոնտևարչի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1998-2002 Իտալիա Անկոնա 91 (0)
2002-2003 Իտալիա Նապոլի 4 (0)
2002-2003   Իտալիա Մեսինա 16 (0)
2003-2007 Իտալիա Մեսինա 127 (0)
2007-2010 Իտալիա Միլան 10 (0)
2007-2008   Իսպանիա Լևանտե 17 (0)
2008   Իտալիա Կալյարի 20 (0)
2008-2009   Իտալիա Ֆիորենտինա 1 (0)
2010   Իտալիա Սամպդորիա 19 (0)
2010-2015 Իտալիա Յուվենտուս 43 (0)
2015-2017 Իտալիա Կալյարի 56 (0)
2017-2018 Իտալիա Միլան 0 (0)
1998-2018 Ընդհանուր 404 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Ստորարին սկսել է Անկոնայում և 2000 թվականին Անկոնային օգնել է բարձրանալ Սերիա B:

2 մրցաշրջան անց Ստորարին միացավ այդ ժամանակ նույնպես Սերիա B-ում հանդես եկող Նապոլիին։ 2002 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց նույն մակարդակում հանդես եկող Մեսինա։ 2003 թվականի ամռանը նա պաշտոնապես դարձավ Մեսինայի ֆուտբոլիստ, ում հետ 2003-2004 մրցաշրջանից հետո տեղափոխվեց Սերիա A` լինելով ակումբի հիմնական կազմի խաղացող։

Ստորարին Սերիա А-ում իր դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Պարմայի դեմ արտագնա խաղում[3]։ 2004-2005 մրցաշրջանում Մեսինան Սերիա A-ում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը[4]։ Ստորարին մնաց Մեսինայի հիմնական կազմի խաղացող մինչև 2006-2007 մրցաշրջանի ավարտը, երբ ակումբը դուրս մնաց Սերիա B[5]:

2007 թվականի հունվարի 17-ին Ստորարին 2.5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[6]։ Ակումբը նրա համար վճարեց 1.2 միլիոն եվրո[7]։ Միլանի կազմում նա անցկացրեց 3 խաղ՝ բաց թողելով 7 գնդակ։

2007 թվականի հուլիսի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին Ստորարիի Բետիս հնարավոր տեղափոխության մասին[8], սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Օգոստոսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Լևանտե[9][10]։ Այնուամենայնիվ, 6 ամիս անց Լևանտեն հայտնվեց խորը ֆինանսական ճգնաժամում, ինչի հետևանքով Ստորարին վերադարձավ Իտալիա՝ վարձավճարով տեղափոխվելով Կալյարի[11]։

2008 թվականի հուլիսին Ստորարին վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա[12][13]։ Այստեղ նա թիմի երկրորդ դարպասապահն էր և անցկացրեց ընդամենը 2 խաղ։

Քրիստիան Աբիատիի վնասվածքի պատճառով Ստորարին սկսեց 2009-2010 մրցաշրջանը որպես Միլանի հիմնական դարպասապահ։ 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ 2 տարի և 3 ամիս դադարից հետո Ստորարին անցկացրեց իր առաջին հանդիպումը Միլանի կազմում՝ Սիենայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերին նա 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ[15], սակայն հետո Ստորարին վնասվածք ստացավ և Միլանի դարպասապահ դարձավ Դիդան։

Աբիատիի վերականգնվելուց հետո Ստորարին կորցրեց իր դիրքը Միլանում և 2010 թվականի հունվարի 15-ին վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[16]։ 2 օր անց նա նշեց իր դեբյուտը ակումբի կազմում՝ Կատանիայի դեմ խաղում[17]։

Յուվենտուս

խմբագրել

Վարձավճարի ավարտից հետո Սամպդորիան չկարողացավ գնել Ստորարիի տրանսֆերը[18], և 2010 թվականի հունիսի 23-ին Ստորարին տեղափոխվեց Յուվենտուս 4.5 միլիոն եվրոյի դիմաց[19]։ Նա 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ փոխարինելով 2010 թվականի աշխարհի առաջնությանը վնասվածք ստացավ Ջանլուիջի Բուֆֆոնին։ Նույն օրը Միլանը նրա փոխարեն գնեց Մարկո Ամելիային։

Բուֆֆոնի ապաքինումից հետո Ստորարին նորից դարձավ թիմի երկրորդ դարպասապահ։ Չնայած նա շատ խաղաժամանակ չէր ստանում, նա չհեռացավ ակումբից 2011 թվականի ամռանը և փոխարենը նոյեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[20][21]։

Քանի որ Յուվենտուսը արդեն 4-րդ տարին անընդմեջ հաղթել էր Իտալիայի առաջնությունը, 2015 թվականի մայիսի 16-ին Ստորարին խաղադաշտ դուրս եկավ Ինտերի դեմ խաղում, որպեսզի Բուֆֆոնը թարմ լինի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում[22]։ Այս խաղում Յուվենտուսը հաղթեց 2-1 հաշվով[23]։ Նա նաև դաշտ դուրս եկավ այս մրցաշրջանի Իտալիայի գավաթի 5 խաղերում, ներառյալ՝ Իտալիայի գավաթի եզրափակիչը, որում Յուվենտուսը հաղթեց Լացիոյին 2-1 հաշվով[24]։

Հետագա կարիերա

խմբագրել

2015 թվականի հուլիսի 3-ին Ստորարին 2 տարվա պայմանագիր կնքեց Կալյարիի հետ՝ ակումբ վերադառնալով 7 տարվա բացակայությունից հետո[25]։ Այստեղ անցկացրած առաջին մրցաշրջանում իտալացին մասնակցեց 42 խաղի, իսկ Կալյարին տեղափոխվեց Սերիա A:

2017 թվականի հունվարի 10-ին 40-ամյա Ստորարին վերադարձավ Միլան՝ ակումբի հետ կնքելով 6 ամսվա պայմանագիր և դառնալով թիմի երրորդ դարպասապահը[26][27][28]։ Հունիսի 6-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[29][30][31]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Շկենդիայի դեմ խաղում[32][33]։ 2018 թվականի ամռանը Ստորարին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[34][35]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ստորարին երբեք հանդես չի եկել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, սակայն 2005 թվականի հոկտեմբերին հայտավորվել է Իտալիայի հավաքական 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Սլովենիայի դեմ խաղի համար որպես թիմի 3-րդ դարպասապահ[36][37]։

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անկոնա 1999–00 Սերիա C1 33 0 0 0 3 0 36 0
2000–01 Սերիա B 36 0 3 0 39 0
2001–02 22 0 3 0 25 0
Ընդհանուր 91 0 6 0 0 0 3 0 100 0
Նապոլի 2002–03 Սերիա B 4 0 0 0 4 0
Մեսինա 2002–03 16 0 0 0 16 0
2003–04 45 0 1 0 46 0
2004–05 Սերիա A 28 0 2 0 30 0
2005–06 34 0 0 0 34 0
2006–07 19 0 3 0 22 0
Ընդհանուր 142 0 6 0 0 0 0 0 148 0
Միլան 2006–07 Սերիա A 3 0 0 0 0 0 3 0
Լևանտե (վարձավճար) 2007–08 Լա Լիգա 17 0 0 0 17 0
Կալյարի (վարձավճար) 2007–08 Սերիա A 20 0 0 0 20 0
Ֆիորենտինա (վարձավճար) 2008–09 1 0 1 0 0 0 2 0
Միլան 2009–10 7 0 1 0 2 0 10 0
Սամպդորիա (վարձավճար) 2009–10 19 0 0 0 19 0
Յուվենտուս 2010–11 23 0 1 0 5 0 29 0
2011–12 3 0 5 0 8 0
2012–13 6 0 3 0 0 0 9 0
2013–14 6 0 2 0 0 0 8 0
2014–15 5 0 5 0 0 0 10 0
Ընդհանուր 43 0 16 0 5 0 0 0 64 0
Կալյարի 2015–16 Սերիա B 41 0 2 0 43 0
2016–17 Սերիա A 15 0 1 0 16 0
Կալյարիի ընդհանուր 76 0 3 0 0 0 0 0 79 0
Միլան 2016–17 Սերիա A 0 0 0 0 0 0
2017–18 0 0 0 0 2 0 2 0
Միլանի ընդհանուր 10 0 1 0 4 0 0 0 15 0
Կարիերայի ընդհանուր 423 0 33 0 9 0 3 0 468 0

Նվաճումներ

խմբագրել
Յուվենտուս
խմբագրել
Կալյարի
խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - M. Storari - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «LIVE Parma - Messina - Serie A - 12 September 2004». Eurosport. 2004 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie A Season 2004/05 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  5. fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie A Season 2006/07 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «WebCite query result» (PDF). www.webcitation.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  7. uefa.com. «Storari signs, Ronaldo to follow? – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  8. ABCDESEVILA. «El guardameta Storari regresó a Italia sin haber visto a Lopera | Deportes | Fútbol - Abc.es». ABCDESEVILA. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
  9. AS, Diario (2007 թ․ օգոստոսի 12). «Storari, cedido por el Milán dos temporadas | Más Fútbol | AS.com». AS.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Levante signing Storari: I had no chance at AC Milan - Tribal Football». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  11. uefa.com. «Signings boost Cagliari survival bid – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Storari Keen On Fiorentina Move - Goal.com». Goal.com (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Fiorentina sign Storari». www.eyefootball.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Siena vs. AC Milan - Football Match Line-Ups - August 22, 2009 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  15. martina22acm (2009 թ․ հոկտեմբերի 7). «Marco Storari Thanks Milan For New Contract». Martina22acm's Blog. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. uefa.com. «Storari joins Sampdoria on loan – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  17. «UC Sampdoria v Calcio Catania Starting XIs, 17/01/2010, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  18. «FINISHED Sampdoria Director Sergio Gasparin Discusses Goalkeeping Situation - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  19. «BREAKING NEWS: Juventus Sign Marco Storari From Milan - OFFICIAL - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  20. «Juventus set to offer Marco Storari contract extension until 2014 - report - Goal.com». Goal.com (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  21. «Storari to extend Juve deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  22. «FC Internazionale Milano v Juventus FC Starting XIs, 16/05/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  23. «Marco Storari pulled off a quality double save to secure Juventus win v Inter [videos] | 101 Great Goals». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  24. «Juventus beat Lazio 2-1 to grab Coppa Italia title». SBNation.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  25. «Juventus sign Brazilian goalkeeper Neto on a free, Storari joins Cagliari». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  26. Milan, AC. «AC MILAN OFFICIAL STATEMENT | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  27. «Serie A: AC Milan sign 40-year-old goalkeeper Storari | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  28. «Milan add goalkeeper Storari, 40, on loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  29. Milan, AC. «OFFICIAL: STORARI IS ONCE AGAIN A RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  30. «AC Milan goalkeeper Marco Storari signs new deal - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  31. «Storari signs AC Milan renewal». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  32. «Shkendija Tetovo - AC Milan, Aug 24, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  33. «KF Shkëndija vs. AC Milan - Football Match Report - August 24, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  34. Sport, Sky. «Calciomercato, tutte le trattative del 21 luglio». sport.sky.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  35. Culurgioni, Matteo (2018 թ․ դեկտեմբերի 1). «Storari: «Cragno può ancora migliorare tanto. Tornerei a Cagliari»». Cagliari News 24 (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «Storari convocato in extremis Santoni era tornato a casa». archiviostorico.gazzetta.it. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  37. «Italy v Slovenia, 08 October 2005». 11v11.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ստորարի» հոդվածին։