Մարսել «Մարկո» վան Բաստեն[1] (հոկտեմբերի 31, 1964(1964-10-31)[2][3][4][…], Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ ( )), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, հանդես է եկել հարձակվողի դիրքում Այաքսում, Միլանում և Նիդերլանդների ազգային հավաքականում։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը։ Իր բարձրակարգ կարիերայի ընթացքում նա խփել է 300 գոլ, սակայն 1993 թվականին, 28 տարեկանում, անցկացրել է իր վերջին հանդիպումը՝ կոճի վնասվածքի պատճառով, ինչը երկու տարի անց ստիպել է նրան ավարտել կարիերան[1][5]։ Հետագայում եղել է Այաքսի և Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Մարկո վան Բաստեն
հոլ.՝ Marco van Basten
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարսել վան Բաստեն
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդեռլանդներ
Մականուն Ուտրեխտի կարապ, Սան Մարկո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1964 (60 տարեկան)
Ծննդավայր Ուտրեխտ, Նիդեռլանդներ
Հասակ 188 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ ԱԶ Ալկմաար
(գլխավոր մարզիչ)
Պատանեկան կարիերա
1970 - 1971 Նիդերլանդներ ԷԴՕ Ուտրեխտ
1971 - 1980 Նիդերլանդներ ՈՒՎՎ Ուտրեխտ
1980 - 1981 Նիդերլանդներ ՈՒՍՎ Ուտրեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981 - 1987 Նիդերլանդներ Այաքս 133 (128)
1987 - 1993 Իտալիա Միլան 147 (90)
1981 - 1993 Ընդհանուր 280 (218)
Ազգային հավաքական
1981 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Մ-21 15 (13)
1983 - 1992 Նիդերլանդներ Նիդեռլանդներ 58 (24)
Մարզչական կարիերա
2003 - 2004 Նիդերլանդներ Այաքս (երիտ.)
2004 - 2008 Նիդերլանդներ Նիդեռլանդներ
2008 - 2009 Նիդերլանդներ Այաքս
2012 - 2014 Նիդերլանդներ Հերենվեն
2014 - ներկա Նիդերլանդներ ԱԶ Ալկմաար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վան Բաստենը հայտնի էր գնդակի գերազանց վերահսկմամբ, հարձակողական խելամտությամբ, անթերի գլխի խաղով և տպավորիչ հարվածներով ու գոլեներով։ 1992 թվականին նա ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող և երեք անգամ նվաճել է Ոսկե Գնդակ-ը՝ 1988, 1989 և 1992 թվականներին[1]։ Ակումբային մակարդակում նա Այաքսի հետ հաղթել է երեք Էրեդիվիզիայի տիտղոս և գավաթակիրների գավաթը, իսկ Միլանի կազմում՝ չորս Սերիա Ա-ի տիտղոս և երկու Եվրոպական գավաթ։ Նիդերլանդների հավաքականի հետ Վան Բաստենը նվաճել է ԵՎՐՈ-1988-ի տիտղոսը, որտեղ դարձել է լավագույն ռմբարկու՝ հինգ գոլով, այդ թվում՝ խփելով խորհրդանշական գոլը եզրափակչում Խորհրդային Միության դեմ[1][6], որը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գոլերից մեկը[7][8]։

1998 թվականին Վան Բաստենը զբաղեցրել է վեցերորդ տեղը ՖԻՖԱ-ի դարի լավագույն ֆուտբոլիստի հարցման մեջ, տասներորդ տեղը՝ IFFHS-ի կողմից անցկացված Եվրոպայի դարի լավագույն ֆուտբոլիստի ընտրության մեջ և 12-րդ տեղը՝ աշխարհի դարի լավագույն ֆուտբոլիստի ընտրության մեջ[9][10]։ Նա ութերորդն էր France Football ամսագրի կողմից կազմակերպված հարցման արդյունքներով, որտեղ նախկին Ոսկե գնդակի դափնեկիրներից ընտրվել էր դարի լավագույն ֆուտբոլիստը[11]։ 2004 թվականին Պելեն նրան ընդգրկել է ՖԻՖԱ 100-ի՝ աշխարհի կենդանի ֆուտբոլային լեգենդների ցանկում[12]։Նույն թվականին Նիդերլանդներում անցկացված «100 մեծագույն հոլանդացիներ» հարցման արդյունքում Վան Բաստենը զբաղեցրել է 25-րդ տեղը, դառնալով երկրորդ լավագույն ֆուտբոլիստը՝ Յոհան Կրոյֆից հետո։ 2007 թվականին Sky Sports-ը նրան առաջինն է դասել այն մարզիկների ցուցակում, որոնց կարիերան վնասվածքների պատճառով վաղաժամ ավարտվել է[13]։

Կարիերա

խմբագրել
 
Վան Բաստենը տոնում է իր գոլը Այաքսի կազմում՝ թիմին 2-0 առաջ մղելով Ֆեյենորդի դեմ խաղում 1983 թվականի սեպտեմբերին։ Այդ հանդիպումը ավարտվել է 8-2 հաշվով Այաքսի հաղթանակով[14]։

Վաղ տարիներ

խմբագրել

Մարկո վան Բաստենը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 31-ին Ուտրեխտում և մեծացել է Oog In Al թաղամասում։ Վեց տարեկանում նա սկսել է խաղալ տեղական EDO թիմում։ Մի տարի անց տեղափոխվել է UVV Utrecht, որտեղ անցկացրել է ինը տարի, ապա կարճ ժամանակ հանդես է եկել Ուտրեխտի մեկ այլ ակումբում՝ Elinkwijk-ում։

 
Վան Բաստենը Այաքսի կազմում KNVB գավաթով, 1987 թվական

Այաքսը 1981-82 մրցաշրջանին պայմանագիր է կնքել 16-ամյա Մարկո վան Բաստենի հետ, այն բանից հետո, երբ նրա 19-ամյա եղբայրը՝ Ստենլին, մերժվել է ակումբի կողմից։ Նրանց հայրը՝ Յոոպը, Մարկոյին թողել էր այլ ակումբում՝ հույս ունենալով, որ Այաքսը կվերցնի Ստենլիին որպես պրոֆեսիոնալ խաղացող։

Վան Բաստենը իր առաջին հանդիպումը Այաքսի կազմում անց է կացրել 1982 թվականի ապրիլի 3-ին՝ դուրս գալով փոխարինման Յոհան Կրոյֆի փոխարեն և դեբյուտային խաղում գոլ խփելով թիմի 5-0 հաղթանակի ժամանակ NEC-ի դեմ խաղում[15][16]։

1982-83 մրցաշրջանում Վան Բաստենը մրցել է Եվրոպայի լավագույն ռմբարկուի և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջին հարձակվող Վիմ Քիֆտի հետ կենտրոնական հարձակվողի դիրքի համար՝ 20 առաջնության խաղերում խփելով 9 գոլ։

Այաքսը հաջորդ մրցաշրջանում Քիֆտին վաճառել է իտալական Պիզա ակումբին, իսկ 18-ամյա Վան Բաստենը ամրապնդել է իր տեղը որպես թիմի հիմնական հարձակվող՝ դառնալով նաև ազգային հավաքականի առանցքային խաղացող։

Վան Բաստենը չորս մրցաշրջան անընդմեջ (1983-84-ից 1986-87) դարձել է Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 112 հանդիպումներում խփելով 118 գոլ։ 1985-86 մրցաշրջանում նա 26 հանդիպման ընթացքում խփել է 37 գոլ, այդ թվում՝ 6 գոլ Սպարտա Ռոտերդամի և 5 գոլ Հերակլես Ալմելոյի դեմ, ինչը նրան բերել է Եվրոպայի Ոսկե խաղակոշիկը։ 1987 թվականին ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակչում Վան Բաստենը դարձել է հաղթական գոլի հեղինակը Լոկոմոտիվ Լայպցիգի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ, Այաքսի կազմում նա խփել է 128 գոլ 133 առաջնության խաղում։1986 թվականի նոյեմբերին նա խփել է իր ամենահայտնի գոլը Այաքսի մարզաշապիկով՝ տպավորիչ շրջադարձ հարվածով (բայսիկլ կիկ) Դեն Բոսի դեմ խաղում[17]։

 
Վան Բաստենը Միլանի կազմում

1987 թվականին Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին պայմանագիր է կնքել Վան Բաստենի հետ՝ թիմ հրավիրելով նաև իր հայրենակցին՝ Ռուուդ Գուլիտին։ 1988-ին հոլանդական եռյակը ամբողջացել է, երբ ակումբին միացել է Ֆրանկ Ռայկարդը (այն ժամանակ թույլատրվում էր միայն երեք արտասահմանցի ֆուտբոլիստ ունենալ թիմում)։ Վան Բաստենի առաջին մրցաշրջանում Միլանը հաղթել է իր առաջին Սկուդետտոն ութ տարվա դադարից հետո, սակայն նա մասնակցել է միայն 11 հանդիպման՝ շարունակաբար տառապելով կոճի վնասվածքից[1][18]։

1988-89 մրցաշրջանում Վան Բաստենը նվաճել է Ոսկե Գնդակը՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ[1]։ Այդ տարի նա Սերիա Ա-ում խփել է 19, իսկ բոլոր մրցաշարերում՝ 32 գոլ, այդ թվում՝ Եվրոպական Գավաթի եզրափակչում երկու անգամ գրավել է Ստյաուա Բուխարեստի դարպասը՝ օգնելով Միլանին նվաճել տիտղոսը[1]։

1989-90 մրցաշրջանում նա կրկին դարձել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկու (Capocannoniere)։ Միլանը նաև հաջողությամբ պաշտպանել է Եվրոպական Գավաթը՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Բենֆիկային, որտեղ Վան Բաստենը գոլային փոխանցում է կատարել Ռայկարդին՝ ապահովելով հաղթանակը[19]։

1990-91 մրցաշրջանում Միլանը դժվարություններ է ունեցել, և Սկուդետոն նվաճել է Սամպդորիան։ Վան Բաստենի և Արիգո Սակիի միջև առաջացած տարաձայնություններից հետո Բերլուսկոնին հեռացրել է մարզչին։

Հաջորդ մրցաշրջանում թիմի ղեկը ստանձնել է Ֆաբիո Կապելոն, և Միլանը Սերիա Ա-ում այդ տարի մնացել է անպարտելի՝ կրկին նվաճելով Սկուդետոն։ Վան Բաստենը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 25 գոլ[1]։ Նրա այս արդյունքը դարձել է Սերիա Ա-ում մեկ մրցաշրջանում գրանցված ամենաբարձր ցուցանիշը 1965-66 թվականներից ի վեր, երբ նույնքան գոլ էր խփել Լուիշ Վինիսիոն[20]։

«Մարկոն լավագույն հարձակվողն էր, որին երբևէ մարզել եմ։ Նրա վաղաժամ կարիերայի ավարտը դժբախտություն էր նրա, ֆուտբոլի և Միլանի համար»։

—Նախկին Միլանի մարզիչ Ֆաբիո Կապելո[21]

1992 թվականի նոյեմբերին Վան Բաստենը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ խաղում խփել է չորս գոլ՝ այդ թվում կատարյալ շրջադարձ հարվածով՝ Գյոթեբորգի դարպասը[1]։

1992 թվականի դեկտեմբերին նա ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[1]։ Միլանը շարունակել է իր անպարտելիությունը 1992-93 մրցաշրջանում՝ երկու մրցաշրջանի ընթացքում անպարտ մնալով 58 խաղ։ Վան Բաստենը փայլել է այդ մրցաշրջանի սկզբում և կրկին ճանաչվել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով երրորդ խաղացողը Յոհան Կրոյֆից և Միշել Պլատինիից հետո, որը մրցանակը նվաճել է երեք անգամ[1]։

Նրա անհանգստացնող կոճի վնասվածքը[22] կրկնվել է Անկոնայի դեմ խաղում, ստիպելով նրան անցնել ևս վեց ամիս դադարի ու ենթարկվել մի շարք վիրահատությունների։ Նա վերադարձել է մրցաշրջանի վերջին մի քանի խաղերին, մինչ Միլանը 1-0 հաշվով պարտվել է Մարսելին Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Այդ հանդիպումը դարձել է Վան Բաստենի վերջին խաղը իտալական ակումբի կազմում[1]։ Նա դուրս է եկել խաղադաշտից 86-րդ րոպեին՝ այն բանից հետո, երբ Բազիլ Բոլիի կոպիտ խախտումը ստիպել է նրան ենթարկվել կարիերայի երրորդ կոճի վիրահատությանը[23]։

Վան Բաստենը հույս ուներ խաղալ իր երկրի համար 1994 թվականի Աշխարհի առաջնությունում, ինչպես նաև վերադառնալ Միլանի կազմ 1994–95 մրցաշրջանում՝ ամբողջ 1993–94 մրցաշրջանը բաց թողնելուց հետո, սակայն ակումբը նրան արգելել է մասնակցել Աշխարհի առաջնությանը՝ վախենալով, որ դա կարող է վտանգել նրա վերականգնումը[24]։ Վերջապես, 1995 թվականի օգոստոսի 17-ին, Վան Բաստենը ստիպված է եղել ընդունել պարտությունը՝ հայտարարելով իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին՝ երկու տարի շարքից դուրս մնալուց հետո։ Նա հրաժեշտի ելույթ է ունեցել Սան Սիրո մարզադաշտում Միլանի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար, իսկ այդ պահին թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հուզմունքից արտասվել է[25]։

Միջազգային կարիերա

խմբագրել
 
Վան Բաստենը Անգլիայի դեմ իր հեթ-տրիկը տոնելուց

1984 թվականին Վան Բաստենը իր նորամուտը նշել է Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո-1984-ի ընտրական փուլում Իսլանդիայի դեմ խաղին[26]։

Եվրո-1988-ում Վան Բաստենը կարևոր դեր է խաղացել Նիդերլանդների հաղթական արշավում։ Նա խփել է հինգ գոլ, այդ թվում՝ հեթ-տրիկ Անգլիայի դեմ խմբային փուլում, հաղթական գոլը կիսաեզրափակչում՝ Արևմտյան Գերմանիայի[27] դեմ, և իր հայտնի գոլլը եզրափակչում՝ Խորհրդային Միության դեմ խաղում, որը ավարտվել է 2–0 հաշվով[28]։ Նա նաև գոլային փոխանցում է կատարել Գուլլիտին առաջին գոլի ժամանակ[29]։

Վան Բաստենը մրցաշարի լավագույն ռմբարկուն էր, ինչպես նաև ճանաչվել է լավագույն խաղացող[1]։ Նա ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հավաքականում։ 2002 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում նրա խփած գոլը ԽՍՀՄ-ի դեմ ճանաչվել է սպորտի պատմության 100 ամենահիշարժան պահերից մեկը՝ զբաղեցնելով 21-րդ տեղը[30]։

Նիդերլանդների ազգային հավաքականը 1990 թվականի աշխարհի առաջնությունից դուրս է մնացել վաղ փուլում՝ 1–2 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Արևմտյան Գերմանիային 1/8 եզրափակչում[31]։ Վան Բաստենը երբեք գոլ չի խփել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում։

Եվրո-1992-ին Նիդերլանդները խմբային փուլում 3–1 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ անսպասելիորեն պարտվել է ապագա չեմպիոն Դանիային՝ 11 մետրանոց հարվածներով։ Վան Բաստենի հարվածը հետ է մղել Պետեր Շմեյխելը[1]։ Չնայած նա մրցաշարի ընթացքում գոլ չի խփել, ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում՝ երկրորդ անգամ իր կարիերայում[32]։

Մրցանակներ

խմբագրել
 
«Այաքսում» և «Միլանում» իր թիմակից Ֆրանկ Ռայկարդի հետ Վան Բաստենը իր հաղթել է 1986–1987 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթը գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆի գլխավորությամբ։

Այաքս

  • Էրեդիվիզիա: 1981–82, 1982–83, 1984–85[33]
  • Նիդեռլանդների Ֆուտբոլի գավաթ (KNVB գավաթ): 1982–83, 1985–86, 1986–87[33]
  • Եվրոպայի Գավաթակիրների գավաթ: 1986–87[33]

Միլան

Նիդերլանդներ

Անհատական

  • Ոսկե Գնդակ: 1988, 1989, 1992[34]
  • ՖԻՖԱ աշխարհի լավագույն խաղացող: 1992[34]
  • ՈՒԵՖԱ աշխարհի լավագույն խաղացող: 1989, 1990, 1992[34]
  • Եվրոպական գավաթի լավագույն ռմբարկու: 1988–89[34]
  • Սերիա Ա-ի ոսկե խաղակոշիկ: 1989–90, 1991–92[34]
  • Էրեդիվիզիայի լավագույն ռմբարկու: 1983–84, 1984–85, 1985–86, 1986–87[33]
  • Եվրոպական արծաթե կոշիկ։ 1983–84[33]
  • Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 1985[33]
  • Եվրոպական ոսկե խաղակոշիկ։ 1985–86[33][36]
  • Աշխարհի ոսկե խաղակոշիկ։ 1985–86[37]
  • Bravo մրցանակ։ 1987[38]
  • Onze d'Argent։ 1987, 1992[39]
  • Onze d'Or։ 1988, 1989[39]
  • Onze de Onze։ 1987, 1988, 1989, 1991, 1992[40]
  • IFFHS աշխարհի լավագույն խաղացող՝ 1988, 1989[41]
  • World Soccer տարվա լավագույն խաղացող։ 1992[42] (1987-ին՝ 3-րդ[43], 1988-ին և 1989-ին՝ 2-րդ տեղ[44])
  • RSSSF տարվա լավագույն խաղացող։ 1992[45]
  • El País եվրոպական ֆուտբոլի արքա։ 1992[46]
  • ՈՒԵՖԱ Եվրո 1988․ մրցաշարի լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու՝ 5 գոլով[35]
  • UEFA Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական։ 1988[47], 1992[48]
  • Planète Foot աշխարհի բոլոր ժամանակների հավաքական։ 1996[49]
  • Planète Foot-ի աշխարհի լավագույն 50 խաղացողներից մեկը։ 1996[50]
  • Venerdì-ի 100 մեծագույն խաղացողներից մեկը։ 1997[51]
  • IFFHS դարի լավագույն ֆուտբոլիստ՝ 12-րդ տեղ։ 1999[52]
  • IFFHS Եվրոպայի դարի լավագույն ֆուտբոլիստ՝ 10-րդ տեղ։ 1999[53]
  • Placar-ի դարի 100 լավագույն խաղացողներից մեկը՝ 26-րդ տեղ։ 1999[50]
  • France Football-ի դարի լավագույն ֆուտբոլիստ՝ 8-րդ տեղ։ 1999[50]
  • World Soccer-ի 20-րդ դարի 100 մեծագույն խաղացողներից մեկը՝ 9-րդ տեղ։ 1999[50]
  • Guerin Sportivo-ի դարի 50 մեծագույն խաղացողներից մեկը՝ 11-րդ տեղ։ 1999[50]
  • ՖԻՖԱ 100 (Պելեի ընտրած կենդանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակ)։ 2004[12]
  • AFS բոլոր ժամանակների 100 լավագույն խաղացողներից մեկը՝ 12-րդ տեղ։ 2007[54]
  • UEFA-ի Ոսկե հոբելյանիական հարցում՝ 4-րդ տեղ։[55]
  • Իտալական ֆուտբոլի փառքի սրահ։ 2012[56]
  • Աշխարհի ֆուտբոլի փառքի սրահ։ 2012[57]
  • UEFA Եվրո բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքական (հրապարակվել է 2016)[58]
  • Միլան-ի փառքի սրահ[59]
  • IFFHS լեգենդներ[60][61]
  • Voetbal International-ի «Աշխարհի աստղեր» [50]
  • Ոսկե Գնդակի երազանքի թիմ (բրոնզ)։ 2020[62]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Van Basten, a Dutch goal machine». FIFA.com. 9 November 2010. Արխիվացված է օրիգինալից 4 November 2019-ին. Վերցված է 27 June 2013-ին.
  2. Augustyn A. Encyclopædia Britannica
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Sommers, A.L. (2010). Great National Soccer Teams. Rosen Central. էջ 43. ISBN 978-1435891388.
  6. «10 Greatest Goals in the European Championships». FourFourTwo. 8 May 2008. Արխիվացված է օրիգինալից 23 October 2013-ին. Վերցված է 23 October 2008-ին.
  7. «🎥 It's exactly 31 years since the greatest volley of them all». OneFootball (անգլերեն). 25 June 2019. Արխիվացված օրիգինալից 23 November 2023-ին. Վերցված է 23 November 2023-ին.
  8. Spencer, Jamie (8 June 2021). «The best goals in European Championship history». 90min.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 23 November 2023-ին. Վերցված է 23 November 2023-ին.
  9. «IFFHS Century Elections». RSSSF. Արխիվացված օրիգինալից 23 September 2018-ին. Վերցված է 8 October 2011-ին.
  10. "FIFA Player of the Century" Արխիվացված 26 Ապրիլ 2012 Wayback Machine. FIFA. Retrieved 19 November 2013.
  11. «The Best x Players of the Century/All-Time». RSSSF. Արխիվացված օրիգինալից 20 August 2014-ին. Վերցված է 6 April 2010-ին.
  12. 12,0 12,1 «Pele's list of the greatest». BBC Sport. 4 March 2004. Արխիվացված օրիգինալից 19 October 2018-ին. Վերցված է 15 June 2013-ին.
  13. «Top Ten: Careers Cut Short». Sky Sportzine. Արխիվացված է օրիգինալից 28 February 2009-ին. Վերցված է 23 January 2009-ին.
  14. «Ajax - Feyenoord 8 - 2 (9/18/1983)». www.afc-ajax.info. 18 September 1983. Արխիվացված օրիգինալից 3 August 2020-ին. Վերցված է 17 April 2020-ին.
  15. Davies, Gareth A (11 February 2002). «My School Sport: Marco van Basten». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 1 December 2020-ին. Վերցված է 19 April 2020-ին.
  16. «Marco van Basten: Games That Changed My Life». FourFourTwo. 20 April 2017. Արխիվացված օրիգինալից 3 August 2020-ին. Վերցված է 19 April 2020-ին.
  17. De omhaal van Marco van Basten Արխիվացված 26 Դեկտեմբեր 2017 Wayback Machine - TV Gids (nl)
  18. Adam Augustyn. «Marco van Basten». www.britannica.com. Արխիվացված օրիգինալից 25 June 2018-ին. Վերցված է 25 June 2018-ին.
  19. «On This Day: Milan back-to-back triumphs». Football Italia. 23 May 2017. Արխիվացված օրիգինալից 3 November 2019-ին. Վերցված է 3 November 2019-ին.
  20. Roberto Di Maggio; Igor Kramarsic; Alberto Novello (11 June 2015). «Italy - Serie A Top Scorers». RSSSF. Արխիվացված օրիգինալից 31 October 2015-ին. Վերցված է 18 June 2018-ին.
  21. "There's only one Marco van Basten: AC Milan's Dutch legend may never be surpassed" Արխիվացված 2 Նոյեմբեր 2013 Wayback Machine. Goal.com. Retrieved 31 March 2013
  22. Bandini, Nicky (14 December 2007). «How Capello won his nine league titles». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 7 October 2021-ին. Վերցված է 23 January 2009-ին.
  23. «Marseille 1-0 Milan». UEFA.com. Արխիվացված օրիգինալից 19 June 2018-ին. Վերցված է 18 June 2018-ին.
  24. Winter, Henry (4 June 1994). «Football: Uefa Cup call for Newcastle: St James' Park delighted at return to Europe while Dubliners plan a huge send-off». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 25 September 2015-ին. Վերցված է 3 November 2017-ին.
  25. «SPORTS PEOPLE: SOCCER; AC Milan's Van Basten Retires». The New York Times. 18 August 1995. Արխիվացված օրիգինալից 12 October 2016-ին. Վերցված է 17 February 2017-ին.
  26. «Van Basten maakt honderd vol tegen Luxemburg». Voetbal International (հոլանդերեն). 16 November 2017. Վերցված է 21 October 2024-ին.
  27. Lacey, David (22 June 1988). «Marco's late hook floors the favourites». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 30 October 2023-ին. Վերցված է 23 January 2009-ին.
  28. «The Euros have provided some of the greatest goals seen in international football over the years. Here are 10 of the best». FourFourTwo. Արխիվացված օրիգինալից 18 June 2018-ին. Վերցված է 4 January 2018-ին.
  29. «Van Basten ends Dutch wait». UEFA. 5 October 2003. Արխիվացված օրիգինալից 2 September 2018-ին. Վերցված է 3 November 2019-ին.
  30. «100 Greatest Sporting Moments | Results». Channel 4. London. Արխիվացված է օրիգինալից 4 February 2002-ին. Վերցված է 6 December 2016-ին.
  31. Gledenning, Barry (19 May 2018). «World Cup stunning moments: Frank Rijkaard and Rudi Völler». The Guardian. Արխիվացված օրիգինալից 29 October 2023-ին. Վերցված է 10 November 2023-ին.
  32. «1992 team of the tournament». UEFA. 17 October 2011. Արխիվացված օրիգինալից 22 January 2014-ին. Վերցված է 17 June 2012-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 «Ajax Honours». Marco van Basten. Արխիվացված օրիգինալից 4 April 2018-ին. Վերցված է 28 September 2014-ին.
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 «AC Milan Honours». Marco van Basten. Արխիվացված օրիգինալից 4 April 2018-ին. Վերցված է 28 September 2014-ին.
  35. 35,0 35,1 «National Team Honours». Marco van Basten. Արխիվացված օրիգինալից 10 November 2014-ին. Վերցված է 28 September 2014-ին.
  36. «Golden Boot ("Soulier d'Or") Awards». RSSSF. Արխիվացված օրիգինալից 1 June 2023-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  37. «World League Topscorers». RSSSF. Արխիվացված օրիգինալից 21 July 2022-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  38. José Luis Pierrend (8 January 2015). «The "Bravo" Award». RSSSF. Արխիվացված օրիգինալից 1 July 2014-ին. Վերցված է 20 November 2015-ին.
  39. 39,0 39,1 «"Onze Mondial" Awards». RSSSF. 6 March 2012. Արխիվացված օրիգինալից 24 September 2018-ին. Վերցված է 29 September 2014-ին.
  40. «"Onze Mondial" Awards». RSSSF. Արխիվացված օրիգինալից 24 September 2018-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  41. «FORMER RESULTS». IFFHS.de. Արխիվացված է օրիգինալից 15 June 2018-ին. Վերցված է 20 January 2015-ին.
  42. «World Soccer Awards – previous winners». World Soccer. 14 December 2012. Արխիվացված օրիգինալից 31 October 2014-ին. Վերցված է 4 July 2015-ին.
  43. «"World Soccer" Football of the Year 1987». RSSSF. Արխիվացված օրիգինալից 25 December 2022-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  44. «"World Soccer" Football of the Year 1989». RSSSF. Արխիվացված օրիգինալից 20 March 2023-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  45. «Rec.sport.soccer Player of the Year 1992». RSSSF. Արխիվացված օրիգինալից 19 April 2021-ին. Վերցված է 4 December 2021-ին.
  46. «European Player and Team of the Year». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2 February 2023-ին. Վերցված է 4 December 2021-ին.
  47. «1988 UEFA European Championship». UEFA. Արխիվացված օրիգինալից 7 October 2014-ին. Վերցված է 29 September 2014-ին.
  48. «1992 team of the tournament». UEFA. 17 October 2011. Արխիվացված օրիգինալից 7 November 2015-ին. Վերցված է 29 September 2014-ին.
  49. «World All-Time Teams». RSSSF. Արխիվացված օրիգինալից 22 January 2020-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 «The Best x Players of the Century/All-Time». RSSSF. Արխիվացված օրիգինալից 31 December 2015-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  51. «Venerdi's All-Time Top-100 (100 Magnifici)». RSSSF. Արխիվացված օրիգինալից 3 February 2023-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  52. «IFFHS' Century Elections». RSSSF. Արխիվացված օրիգինալից 23 September 2018-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  53. «IFFHS' Century Elections». RSSSF. Արխիվացված օրիգինալից 23 September 2018-ին. Վերցված է 22 March 2007-ին.
  54. «AFS Top-100 Players of All-Time». RSSSF. Արխիվացված օրիգինալից 30 May 2023-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  55. «Zinedine Zidane voted top player by fans» (PDF). www.uefa.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 October 2012-ին. Վերցված է 24 July 2014-ին.
  56. «BARESI, CAPELLO AND RIVERA ACCEPTED IN HALL OF FAME». AC Milan. 26 November 2013. Արխիվացված օրիգինալից 8 January 2016-ին. Վերցված է 20 April 2015-ին.
  57. «Hall of Fame of Soccer Mexico and World». RSSSF. Արխիվացված օրիգինալից 4 April 2023-ին. Վերցված է 17 December 2021-ին.
  58. «Your All-time EURO 11 revealed». UEFA. 7 June 2016. Արխիվացված օրիգինալից 26 June 2020-ին. Վերցված է 8 June 2016-ին.
  59. «AC Milan Hall of Fame: Marco van Basten». AC Milan. Արխիվացված օրիգինալից 11 November 2020-ին. Վերցված է 31 March 2015-ին.
  60. «IFFHS announce the 48 football legend players». IFFHS. 25 January 2016. Արխիվացված օրիգինալից 24 September 2019-ին. Վերցված է 14 September 2016-ին.
  61. «Marco van Basten». IFFHS. Արխիվացված է օրիգինալից 24 March 2019-ին. Վերցված է 25 June 2018-ին.
  62. «The otherDream Team XIs: Zidane, Cruyff, Iniesta, Di Stefano... but no Casillas». MARCA. 15 December 2020. Արխիվացված օրիգինալից 15 December 2020-ին. Վերցված է 15 December 2020-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել