Մարկ Գրիգորևիչ Կրեյն (ռուս.՝ Марк Григорьевич Крейн, ապրիլի 3, 1907(1907-04-03)[1][2], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1989(1989-10-17)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, 250-ից ավելի ստեղծագործությունների (որոնցից շատերը թարգմանվել են օտար լեզուներով, ներառյալ 7 մենագրություն) հեղինակ՝ հանրահաշվի տարբեր բաժինների, անալիզի, ֆունկցիաների տեսության, ֆունկցիոնալ անալիզի, ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումների տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի և վերլուծական մեխանիկայի վերաբերյալ։ Մաթեմատիկոս Սելիմ Կրեյնի եղբայրն է։

Մարկ Կրեյն
ռուս.՝ Марк Григо́рьевич Крейн
Ծնվել էապրիլի 3, 1907(1907-04-03)[1][2]
Կիև, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1989(1989-10-17)[1][2] (82 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան[2], Սամարայի պետական տեխնիկական համալսարան[2], National University «Odesa Maritime Academy»?[2], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա[2], Odesa State Academy of Civil Engineering and Architecture?[2][3], Կրիվոյ Ռոգի ազգային համալսարան[4] և Institute of Physical Chemistry?
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն, ինտեգրալ հավասարում, ֆունկցիաների տեսություն, հանրահաշիվ, մաթեմատիկական ֆիզիկա և դիֆերենցիալ հավասարումների տեսություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան (1929)[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[5][2]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][6][7]
Գիտական ղեկավարՆիկոլայ Չեբոտարյով
Եղել է գիտական ղեկավարVitold Shmulyan?[5], Yury Berezansky?[5], Վադիմ Ադամյան[5], Israel Gohberg?[5], Mark Krasnoselsky?[5], Israel Markovich Glazman?[5], Mikhail Samuilovich Livsic?[5], Vladimir Potapov?[5], Mark Aronovich Rutman?[5], Leonid Solomonovich Dashnits?[5], Grigorii Markovich Finkelshtein?[5], Israel Samoilovich Kats?[5], Avraam Wilgelmovich Shtraus?[5], Grigorii Yakovlevich Lyubarskii?[5], Vera Gantmacher?[5], Adolf Abramovich Nudelman?[5], Lev Aronovich Sakhnovich?[5], Polina Grigorievna Rekhtman?[5], Arnold Petrovich Shvartsman?[5], Mikhail Samoilovich Brodskii?[5], Iosif Veniaminovich Svirskii?[5], D. L. Kucher?[5], Yurii L'vovich Shmulian?[5], Miron B. Bekker?[5], David Kotelyanskiĭ?[5], Sh. N. Saakyan?[5], Yurii Pavlovich Ginzburg?[5], Mikhail Lazarevich Brodsky?[5], Frida Aronovna Neimark?[5], Petr Dmitrievich Kalafati?[5], Yurii Aleksandrovich Palant?[5], Polina Arnoldovna Shvartsman?[5], Konstantin Rodionovich Kovalenko?[5], Sergei Antonovich Orlov?[5], Esfir Iosgershevna Goldengershel?[5], Frik Emilevich Melik-Adamyan?[5], Igor Evgenievich Ovcharenko?[5], Vladimir Artashesovich Yavryan?[5], Ilya Matveevich Spitkovsky?[5], S. M. Mkhitaryan?[5], Hennadiy Popov?[5], Gennady Gubreyev?[5], Alexandr Kostyukov?[5], V. G. Sizov?[5], Iosif Yakovlevich Chertkov?[5], Levon Mikayelyan?[5], David Milman?, Iosif Semenovich Iokhvidov? և Mark Naimark?[5]
Հայտնի աշակերտներՎադիմ Ադամյան, Damir Zyamovich Arov?, Yury Berezansky?, Israel Gohberg?, Iosif Semenovich Iokhvidov?, David Milman? և Yriy Shmul'yan?
Պարգևներ
 Mark Krein Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

26 տարեկանում դարձել է պրոֆեսոր, հինգ տարի անց՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ապա Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Աշխատել է Կույբիշևի, Խարկովի, Կիևի, Օդեսայի հետազոտական ինստիտուտներում և ուսումնական հաստատատություններում։ 1930-1933 թվականներին դասավանդել է Օդեսայի համալսարաններում, 1933 թվականին Օդեսայի վերականգնված համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ֆունկցիաների տեսության ֆակուլտետը, որտեղ նշանակվել է պրոֆեսոր։ 1940 թվականին նշանակվել է Կիևում Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հանրահաշվի և ֆունկցիոնալ անալիզի բաժնի պետ։ Ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր է (1939

1954 թվականից աշխատել է Օդեսայի քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության պետական ակադեմիայում, քանի որ իր ազգության[8][9] պատճառով հեռացվել էր համալսարանից։

Աշխատանքների համար բնորոշ է ֆունկցիոնալ անալիզի ժամանակակից գաղափարները և Անդրեյ Մարկովի և Պաֆնուտի Չեբիշևի դասական գաղափարների համադրությունը, նրանց հետ կապը կոնկրետ մեխանիկայի խնդիրների հետ։

Պատրաստել է գիտությունների ավելի քան 60 թեկնածուներ և դոկտորներ։ Նույնիսկ նախապատերազմյան տարիներին Կրեյնը ղեկավարում էր Օդեսայի մաթեմատիկայի դպրոցը։ Սկսած 1966 թվականին Մոսկվայի Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի և իր ուսանող Իսրայել Գոհբերգի հետ միասին մի քանի տարիներ շարունակ հանդես եկավ մի շարք մաթեմատիկական կոնֆերանսերում՝ իրենց ընդհանուր ԳոԿրա կեղծանվամբ։

1970 թվականին ընտրվել է Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր օտարերկրյա անդամ։ Խարկովյան, Մոսկվայան և Ամերիկյան մաթեմատիկական միությունների անդամ է։ Դարձել է Սանկտ Պետերբուրգի Մաթեմատիկական միության պատվավոր անդամ։ Կռիլովի անվան մրցանակի դափնեկիր։

2008 թվականի հունվարի 14-ին Օդեսայի համալսարանի գլխավոր մասնաշենքում Մարկ Գրիգորևիչ Կրեյնին ի հիշատակ տեղադրվել է հուշատախտակ։

Ընտրյալ ստեղծագործություններ

խմբագրել
  • Гантмахер Ф. Р., Крейн М. Г. Осцилляционные матрицы и ядра и малые колебания механических систем. — М.-Л.: ГИТТЛ, 1950. — 360 с.
  • Гохберг И. Ц., Крейн М. Г. Введение в теорию линейных несамосопряженных операторов. — М.: Наука, 1965. — 448 с. Издания на английском языке: Провиденс: American Mathematical Society, 1969, 1978, 1983, 1988. На французском языке: Париж: Dunod, 1971.
  • Гохберг И. Ц., Крейн М. Г. Теория вольтерровых операторов в гильбертовом пространстве и её приложения. — М.: Наука, 1967. — 508 с. На английском языке: Провиденс: American Mathematical Society, 1970, 2004.
  • Далецкий Ю. Л., Крейн М. Г. Устойчивость решений дифференциальных уравнений в банаховом пространстве. — М.: Наука, 1970. — 536 с.
  • Крейн М. Г., Нудельман А. А. Проблема моментов Маркова и экстремальные задачи. Идеи и проблемы П. Л. Чебышёва и А. А. Маркова и их дальнейшее развитие. — М.: Наука, Гл. ред. физ.-мат. лит., 1973. — 551 с.
  • I. C. Gohberg and M. G. Krein, Theory and Applications of Volterra Operators in Hilbert Space (Translations of Mathematical Monographs), American Mathematical Society, 2004, p. 430. ISBN 978-0-8218-3627-9.
  • I. S. Iohvidov, M. G. Krein and H. Langer, Introduction to the Spectral Theory of Operators in Spaces with Indefinite Metric. Akademie-Verlag, Berlin, 1982.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. http://odessa-memory.info/index.php?id=94
  4. Бухтияров В. Ф. Kryvyi Rih Encyclopedia (укр.) — 2005. — Vol. 1. — P. 637. — ISBN 966-96328-1-1
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 5,44 5,45 5,46 5,47 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. CONOR.Sl
  8. «Мигдаль Times № 30 «От него отказался не только цирк», Александр Чацкий». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  9. ««Истории двух увольнений», С. Я. Колесник, Н. П. Маломуж». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Կրեյն» հոդվածին։