Մարմարիս
Մարմարիս (թուրքերեն՝ Marmaris), քաղաք և հանգստավայր Թուրքիայի հարավարևմտյան մասում` Մուղլայի մարզում։ Այն համանուն շրջանի շրջկենտրոնն է։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին` Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Միջերկրական ծովի և Էգեյան ծովի սահմանաբաժանը գտնվում է Դալամանի և Մարմարիսի միջև։ 2014 թվականի տվյալներով քաղաքը ընդունել է շուրջ երկու միլիոն զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից։
Քաղաք | ||
---|---|---|
Մարմարիս | ||
Marmaris (tr) | ||
Երկիր | Թուրքիա | |
Ենթարկում | շրջանային կենտրոն | |
Իլ | Մուղլայի մարզ | |
Համայնք | Մուղլայի մարզ | |
Քաղաքապետ | Մուհամմեդ Ալի Ասար | |
Մակերես | 878,1 կմ² | |
ԲԾՄ | 7 մ | |
Կլիմայի տեսակ | միջերկրածովյան | |
Բնակչություն | 34 047 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 252 | |
Փոստային ինդեքս | 48700 | |
Փոստային դասիչ | 48700 | |
Ավտոմոբիլային կոդ | 48 | |
Պաշտոնական կայք | marmaris.bel.tr | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՄարմարիսը երեք կողմերից շրջափակված է լեռներով։ Չորրորդ կողմից այն եզրափակվում է ծովախորշով։ Ծովախորշի մուտքը պաշտպանում է կղզին, այդ իսկ պատճառով փոթորիկները և ուժեղ քամիները չեն հասնում Մարմարիսի ափերին։ Կա շուրջօրյա ծովային կապ հունական Հռոդոս կղզու հետ։ Քաղաքը ունի մի քանի համայնքներ` Սիթելեր, Արմութալան, Մերկեզ։ Մերկեզը գտնվում է քաղաքի կենտրոնում, Արմութալանը (թուրքերեն՝ Armut- տանձ) գտնվում է քաղաքի ծայրամասում։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Մարմարիսի ամրոց` հին ամրոց, որը գտնվում է քաղաքի հին մասում, որը հիմա ունի թանգարանի կարգավիճակ
- Բարերի փողոց (Bar street)` գտնվում է քաղաքի արևելյան մասում և հայտնի զբոսավայր է, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ սրճարաններ և ռեստորաններ
- Aqua Dream ակվապարկ` Մարմարիսի գլխավոր ակվապարկը։ Գտնվում է քաղաքի արևելյան մասում։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքը գտնվում է Դալամանի օդանավակայանից 95 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքի հյուսիս- արևելքում է գտնվում Մարմարիսի ավտոկայարանը (Otogar), որից կարելի է մեկնել Թուրքիայի այլ քաղաքներ` Դատչա (Datcha), Մուղլա (Mugla), Կուշադասը (Kusadasi), Այդին (Aydin), Ակյակա (Akyaka), Դալաման (Dalaman), Դալյան (Dalyan), Անթալիա, Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Մերսին և այլն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք էջը Արխիվացված 2011-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարիս» հոդվածին։ |
Մուղլայի մարզի վարչական բաժանում
|