Մարմնամարզություն (հունարեն՝ γυμναστική [gymnastike], от γυμνάζω [gymnazo]՝ մարզվել, պարապել, այլ տարբերակով՝ հին հունարեն՝ γυμνός [gymnos]՝ մերկ), տղամարդկանց և կանանց կողմից կիրառվող սպորտաձև, որը պահանջում է հավասարակշռություն, ուժ, ճկունություն, տոկունություն և հսկողություն։ Մարմնամարզության ժամանակ շարժումները նպաստում են ձեռքերի, ոտքերի, ուսերի, մեջքի, կրծքավանդակի և որովայնի մկանների զարգացմանը։ Զգոնությունը, հստակությունը, խիզախությունը, ինքնավստահություն և ինքնակարգավորումը մտավոր հատկություններ են, որոնք կարող են մշակվել նաև մարմնամարզության միջոցով[1]։ Մարմնամարզությունը ծագել է վարժություններից, որոնք անում էին հին հույները երբ ձի էին բարձրանում կամ իջնում դրանցից, ինչպես նաև կրկեսային վարժություններից։

Կանանց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ժամանակ (2014)

Մրցակցային մարմնամարզական միջոցառումների մեծ մասը կազմակերպում է Մազրմամարզության Միջազգային Ֆեդերացիան (FIG)։ Յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային կառավարման մարմինը (BIW), որը FIG-ի մասնաճյուղն է։

Մարմնամարզությունները տեսակներն են՝ հիմնական մարմնամարզությունները (ներառյալ հիգիենիկ և աթլետիկական), արտադրական մարմնամարզությունը, կիրառական մարմնամարզությունը, սպորտային մարմնամարզությունը, գեղարվեստական մարմնամարզությունն և ակրոբատիկան։

Կան առողջապահական մարմնամարզությունների մի քանի տեսակներ․

  • Մարմնամարզական մարմնամարզություն — օգտագործվում է գործունեության պահպանման և ամրապնդման համար,
  • Ռիթմիկ մարմնամարզություն — տարատեսակ առողջարանային մարմնամարզություններ։ Ռիթմիկ մարմնամարզության կարևոր բաղկացուցիչ մասը երաժշտության առկայությունն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Loken, Newton C.; Willoughby, Robert J. (1977). The Complete Book of Gymnastics (3rd ed.). Englewood Cliffs, NJ: Prentice-Hall, Inc. ISBN 0-13-157172-9.