Մարյանա Ռո
Մարյանա Ռո (ռուս.՝ Марьяна Ро, անգլ.՝ Maryana Ro, իրական անունը՝ Մարյանա Վիկտորովնա Ռոժկովա, ռուս.՝ Марьяна Викторовна Рожкова, հոկտեմբերի 7, 1999, Յուժնո-Սախալինսկ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, դերասանուհի և երգչուհի։ Ռուսալեզու ՅուԹուբում վիդեոբլոգեր աղջիկների շարքում հետևորդների քանակով առաջատար դիրք է զբաղեցնում։ Ըստ ՌԻԱԲ-ի (РИАБ) Մարյանան ամենահարուստ վիդեոբլոգերնեի շարքում է 2017 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների համաձայն։
Մարյանա Ռո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Марьяна Ро |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1999 (25 տարեկան) Յուժնո-Սախալինսկ, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր, դերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող և յություբեր |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄարյանան ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 7-ին ռուսական Յուժնո-Սախալինսկ քաղաքում։ Կյանքի առաջին հինգ տարին նա անցկացրել է իր հայրենի քաղաքում, սակայն ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Օտարու քաղաք, քանի որ հայրը ստացել էր Ճապոնիայում աշխատելու առաջարկ։ Նա ունի փոքր քույր՝ Մարեսյա անունով և մեծ եղբայր՝ Միրոսլավ անունով։
2015 թվականի ամռանը իր նախկին ընկեր ուկրաինացի վիդեոբլոգեր Իվան Ռուդսկիի (Իվանգայ) հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մեկ տարի անց 2016 թվականի ամռանը զույգը տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք։ Ընկերոջից բաժանվելուց հետո Մարյանան վերադարձել է Մոսկվա։
Անձնական կյանք
խմբագրելԻվանգայ
խմբագրելԻնչպես պատմում է հենց ինքը՝ Մարյանան, Իվանի հետ նա ծանոթացել է շատ պատահական, Վկոնտակտե (Вконтакте) սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով գրառում հետևյալ խոսքերով՝ «О боже, какой няшка! Я влюбилась»՝ նշելով Իվանին։ Ռուդսկոյը նկատելով գրառումը նրան ավելացնում է իր ընկերների շարքում, իսկ ավելի ուշ անձնական հաղորդագրություն է գրում նրան ծանոթանալու նպատակով։
2016 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։
Face
խմբագրել2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ Մարյանայի և ռեփ երգիչ Իվան Դյորմինի (ավելի հայտնի «Face» անունով) մտերմիկ հարաբերություների մասին։
2018 թվականի մարտին Դյորմն առաջարկություն է արել Մարյանային։
Քննադատություն
խմբագրել2017 թվական
խմբագրել- Հունվարի 6-ին Մարյանան իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ «Я УСТАЛА… (Ես հոգնել եմ…)», որտեղ աղջիկը լալիս է և բողոքում իր նկատմամբ մարդկանց բացասական կարծիքի համար։ Տեսահոլովակը բողոքի մեծ փոթորիկ է բարձրացրել։ Շատերին թվացել է, որ այդ տեսահոլովակի միջոցով Մարյանան ցանկացել է իր հանդեպ ատելությունը մարդկանց կողմից քչացնել։
- Հունվարի 10-ին Մարյանան իր Ինստագրամի էջում հրապարկել է կիսամերկ նկար։ Նկարը մեծ քնարկման արժանացավ քանի որ նրա «Я УСТАЛА…» երգի տեսահոլովակից անցել էր ընդամենը 4 օր և մարդկանց կարծիքով այդպիսի կարճ ժամանակից անց անհնար էր նահանջել։
- Նոյեմբերի 3-ին իր նոր տեսահոլովակում նա հաղորդել է, որ նա լքում է ՅուԹուբը և ամբողջությամբ խորանում է երաժշտության մեջ, սակայն իր դեբյուտային «Мега-звезда» տեսանյութից հետո դեկտեմբերի 18-ին նա հրապարակել է տեսանյութ, որտեղ հաղորդել է որ ցանկանում է հրապարակել տեսահոլովակներ իր հետևորդների համար։
2018 թվական
խմբագրել- Մարտի 16-ին Մարյանայի նախկին պրոդյուսեր Դանիիլ Կոմկովը իր ալիքում հրապարակեց տեսանյութ, որտեղ հաղորդել է այն մասին, որ Մարյանան ցանկանում է դադարեցնել աշխատանքը իր հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անուն | Դեր |
---|---|---|
2016 | Взломать блогеров (Բլոգերների բացահայտում)[1][2][3][4] | Ինքն իրեն |
Սկավառակագրություն
խմբագրելՍինգըլ
խմբագրելՏեսահոլովակներ
խմբագրելՄրացանակներ
խմբագրելՏարի | Պրիմերա | Նոմինացիա | ref. | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Видфест | Լայք նորեկ | [8] | Հաղթանակ |
Շոուների մասնակցություն
խմբագրել2017 թվական
խմբագրել- «Hype Camp» — Սկզբում եղել է օգնական, այնուհետև լքել է նախագիծը[9][10][11]
- «Утро пятницы (Ուրբաթ առավոտ)»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «"Ни газет, ни телевизора, одни сплошные видеоблогеры"». BBC (բրիտանական անգլերեն). 01.06.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Совместный проект Бекмамбетова и Спилберг «Взломать блогеров» выходит в прокат». Tricolor TV Magazine (ռուսերեն). 03.11.2016. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Бекмамбетов продюсирует фильм про видеоблогеров: плохо становится уже от описания». Meduza (ռուսերեն). 06.09.2016. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ ««Взломать блогеров» – фильм о звёздах YouTube, который выходит в ноябре». ITC.ua. 27.09.2016.
- ↑ Maryana Ro — Идиоты
- ↑ Марьяна Ро & FatCat - Мега-звезда
- ↑ «Марьяна Ро сняла дебютный клип на песню "Мегазвезда"». Life.ru (ռուսերեն). 29.11.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Премия «ЛАЙК-2015»: победители» (ռուսերեն). ElleGirl. 08.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Детки в клетке: наставники реалити Hype Camp издевались над юными участниками». Tricolor TV Magazine (ռուսերեն). 25.09.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Позор года! Youtube-блогеры обозвали шоу Hype Camp «Концлагерем хайпа»». Cosmo.ru (ռուսերեն). 04.10.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Hype Camp — лагерь ненависти. Как популярные блогеры унижали детей». Life.ru (ռուսերեն). 01.10.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարյանայի հարցազրույցը Արխիվացված 2018-03-20 Wayback Machine RU.TV հեռուստալիքում
- Մարյանա Ռոյի հարցազրույցը