Մարշալ Բաղրամյան փողոց (Ստեփանավան)

փողոց Ստեփանավանում

Մարշալ Բաղրամյան փողոց, կենտրոնական փողոց Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում[1]։ Փողոցը սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշահամալիրի հարակից հրապարակից և շարժվելով դեպի արևելք, ավարտվում է Աշոտաբերդ թաղամասի մոտ, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու (Մ 3 ճանապարհ) սկզբնամասում[2]: Փողոցի հետ հատվում են Հակոբ Մեղապարտ, Պետրոս Դուրյան, Գաբրիել Սունդուկյան, Երիտասարդական և Արևելյան փողոցները: Փողոցից սկիզբ են առնում Պուշկինի, Եկեղեցու, Պիոներների, Վահան Տերյան, Հարությունյան, Աշոտաբերդի և Գործարանների փողոցները: Փողոցը անվանակոչվել է ի պատիվ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի։

Մարշալ Բաղրամյան փողոց
Մարշալ Բաղրամյան (աջից) և Արևելյան փողոցների խաչմերուկը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գտնվում էՍտեփանավան
ՄարզԼոռու մարզ
Պատմական շրջանՏաշիր, Գուգարք
ՍկիզբՍտեփան Շահումյանի հուշահամալիր
ԱվարտՎանաձոր-Ստեփանավան մայրուղի (Մ 3 ճանապարհ)
Անվանվել էՀովհաննես Բաղրամյան

Շենքեր և կառույցներ

խմբագրել
  • №2ա «Յուքոմ» սպասարկման սրահ
  • №2ա «Մոբայլ սենթր» խանութ սրահ
  • №2ա «Յունիբանկ» («Ստեփանավան» մասնաճյուղ)
  • №26 «Տելեկոմ Արմենիա» սպասարկման սրահ
  • №67 «Ստեփանավանի №1 հիմնական դպրոց»
  • №67ա «Ստեփանավանի №1 վարժարան»
  • №77 «Ալֆա-ֆարմ» դեղատուն
  • №145 «Էս էյչ ռեզորթ» հյուրանոցային համալիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հիմնանորոգվում է Ստեփանավանի Բաղրամյան փողոցը». hy.armradio.am. 2021 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2024 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Ստեփանավանում իրականացվում է 2 սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ արժեքով. Լոռու մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին». 1lurer.am. 2021 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ հուլիսի 20-ին.