Մարսագնաց
Մարսագնաց, մոլորակագնաց, որը նախատեսված է Մարս մոլորակի հետազոտությունների համար, ինչպես, լուսնագնաց` Լուսնի հետազոտությունների համար։
Մարսի հետազոտությունների պատմության ընթացքում, մոլորակի վրա արդյունավետ աշխատել են երեք մարսագնաց, նրանցից մեկը մինչև այսօր շարունակում է աշխատել։ Բոլոր մարսագնացները կառավարվում են հեռակա, Երկրից և փոխանցում են տարբեր տեղեկություններ մոլորակի մասին։
Արձակված մարսագնացներ
խմբագրել- ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է)։
- Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
- Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը։
- Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
- Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։
Չիրականացված մարսագնացների նախագծեր
խմբագրել- «Մարս-4ՆՄ», չիրականացված ծանր մարսագնացի ծրագիր, որը պետք է արձակվեր գերծանր Ն-1 կրող հրթիռով, որը այդպես էլ չհաջողվեց գործարկել։ Ծրագիրը նախագծվել էր 1970 թվականին և նախատեսվում էր իրականացնել 1975-ին[1]։
Նախատեսված մարսագնացներ
խմբագրել- ExoMars, Եվրոպական տիեզերական գործակալության մարսագնաց։ Թռիչքը նախատեսվում է 2018 թվականին։
- Mars Sample Return Mission, հնարավոր է, որ այս մարսագնացը կլինի Մարսից հողի դեպի Երկիր հասցնելու առաքելության ծրագրի մաս, թռիչքը նախատեսված է 2022 թվականին։
- Մարս-Աստեր, ռուսական մարսագնաց, թռիչքը՝ 2018 թվական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ամսագրի ֆորում». Տիեզերագնացության նորություններ. 2004 թ․ հունիսի 10.