Մարսաշլոկ
Մարսաշլոկ (մալթերեն՝ Marsaxlokk), ձկնորսական ոչ մեծ քաղաք Մալթայի հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում։ Ունի նավահանգիստ, զբոսաշրջային կենտրոն է նաև՝ շնորհիվ իր հարուստ պատմության և տեսարժան բազմաթիվ վայրերի։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.534.[4]: Բնակավայրի շուկան ևս բավականին համբավավոր է. ամեն կիրակի անմիջականորեն ծովեզրին վաճառքի են հանվում թարմ ձկնեղեն ու այլ ծովամթերք[5] (շաբաթվա մնացած օրերին ձկնորսներն իրենց որսացածը վաճառում են Վալետայի շուկայում)։ Մալթայի Հանրապետության ձկնեղենի մատակարարումների շուրջ 70 տոկոսն ապահովում են Մարսաշլոկի ձկնորսները։ Քաղաքում գործում է նաև գյուղմթերքի և զբոսաշրջիկներին հրապուրող այլ ապրանքների շուկա՝ ամենօրյա ռեժիմով։ Բնակեցված լինելով դեռևս անտիկ ժամանակներից՝ Մարսաշլոկը՝ որպես նավահանգիստ, օգտագործվել է փյունիկեցիների, կարթագենցիների, հինհռոմեացիների կողմից[6]:Բավական տևական ժամանակ Զեյթուն քաղաքի մի մասն է կազմել և միայն տասնիններորդ դարի վերջերին ձեռք է բերել առանձին ծխի կարգավիճակ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մարսաշլոկ | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||||
Մակերես | 4,7 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | 3534 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||||
Փոստային դասիչ | MXK | ||||
| |||||
Թե՛ տեղացիներին և թե՛ զբոսաշրջիկներին գրավում են նաև զբոսավայրերը[7], նավահանգիստը, գունագեղ ներկված, ինքնատիպ նավակներն ու մակույկները՝ լուցուները, նավանորոգարանը[8], ռեստորանները, լողափերը[9], Դելիմարայի՝ վերջին շրջանում շահագործման հանձնված էլեկտրակայանը[10]...
Մարսաշլոկը երբեմն անվանում են Portus Herculis՝ թերևս նկատի առնելով նրա պատմական անցյալը[11]։
Քույր քաղաքներ
խմբագրելՄարսաշլոկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[12]
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Աստվածամոր ծխական եկեղեցին
-
Սբ. Տիրամոր մատուռը
-
Սբ. Պողոսի մատուռը
-
Սբ. Պետրոսի մատուռը
-
Դելիմարայի բերդը
-
Սան Լյուսիան բերդի մուտքը
-
Tas-Silġ բերդը
-
Սբ. Պողոսի մարտկոցը
-
Wilġa մարտկոցը
-
Վենդոմի աշտարակը
-
Դելիմարայի փարոսը
-
Tas-Silġ բերդում
-
Սբ. Կատանիա վիլլան
-
Լուցուներ Մարսաշլոկի ձկնորսական նավակայանում
Գրականություն
խմբագրել- Abela, Joe Dun Marsaxlokk
- Bruno, Brunella (2009). Roman and Byzantine Malta: Trade and Economy. Malta: Midsea Books. էջ 42. ISBN 9993272450.
- Grech, Joseph Marsaxlokk: 100 sena parroċċa
- Gravina Joseph 'Wirt Marsaxlokk' a TVM 13 documentaries/programmes dedicated to the history of Marsax;okk covering varies historical sites such as 'Tas-Silg temples', Fortifications like Saint Lucian's Tower and Vendome Tower built by the Order of Saint John, English fortifications such as 'Tas-Silg Fort, Delimara Fortress and others on the peninsula, the parish church, and last but not least being a fishing village, a variety of fishing methods. Joseph Gravina is also the Founder/president of Marsaxlokk Heritage (NGO) founded in 2019.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
- ↑ https://legislation.mt/eli/cap/363/eng
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Marsaxlokk: Malta's fishing village – travel guide and tips». Malta Uncovered. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Ċini, George (2006 թ․ հունիսի 2). «Part of Marsaxlokk harbour mapped for first time». Times of Malta. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Malta goes rural - Marsaxlokk to Marsascala walk». visitmalta.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Marsamxett Harbour - Repair Facilities». Noonsite.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Marsaxlokk: Malta's fishing village». Malta Uncovered. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «About us - Delimara Power Station». Enemalta.com. Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «About the locality». localgovernment.gov.mt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Twinning». localgovernment.gov.mt. Marsaxlokk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Malta Maritime Authority(չաշխատող հղում)
- https://www.visitmalta.com/en/info/marsaxlokk
- http://en.marsaxlokklc.com/village
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսաշլոկ» հոդվածին։ |