Մարսելո
Մարսելո Վիեյրա դե Սիլվա Ժունոր (պորտ.՝ Marcelo Vieira da Silva Júnior, մայիսի 12, 1988[2][3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդ և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլային ակումբի պաշտպան, կիսապաշտպան և ավագ։
Մարսելո պորտ.՝ Marcelo | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Մարսելո Վիեյրա դա Սիլվա Ժունիոր | ||||||||
Քաղաքացիությունը |
Բրազիլիա Իսպանիա[1] | ||||||||
Մականուն | El Loco | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1988 (36 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||||||||
Համար | 12 | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրել«Ֆլումինենսե»
խմբագրելՄարսելոն 9 տարեկան հասակում սկսել է խաղալ «Ֆուտզալ»-ում, իսկ 13 տարեկանում միացել է բրազիլական ֆուտբոլի առաջատարներից մեկի «Ֆլումինենսե» պատանեկան ակումբին, որտեղ սկսզբնական շրջանում եղել է կիսապաշտման, իսկ հետո նրա մարզիչը նրա արագությունը օգտագործելու համար նրան դարձրել է ակումբի պաշտպանը։ Նա գրեթե թողել էր ֆուտբոլը, քանի որ նրա ծնողները ի վիճակի չէին վճարել նրա ճանապարհածախսերը, բայց ակումբն այդ ծախսերը վերցրեց իր վրա, որպեսզի չկորցնի նման պերսպեկտիվ ֆուտբոլիստի։ «Ֆլումինենսե»-ում 2 սեզոնի ընթացքում նա խաղացել է 38 խաղ, որի ժամանակ դարձել է 6 գոլերի հեղինակ։
Ռեալ Մադրիդ
խմբագրելԱրդյունքում, պատանի պաշտպանն արժանացել է Ռեալի սելեկցիոների ուշադրությունը, իսկ արդեն 2007 թվականին «Ռեալ Մադրիդ» ակումբի հետ մինչև 2013 թվականը կնքել է պայմանագիր։ Գործարքը կազմել է 7 միլիոն եվրո։ Ակումբ իր հասակակիցների շնորհիվ Մարսելոն շուտ հարմարվեց Մադրիդում։ Դրանում մեծ դեր է խաղացել Ռոբերտո Կառլոսը, ով Մարսելոի հետ կիսեց իր փորձը։ 2006/2007 թվականներին Մարսելոն խաղացել է 6 խաղ և արժանացել է Իսպանիայի չեմպիոնի կոչմանը։ Բերնդ Շուստերի օրոք Մարսելոին հաջողվել է հաստատվել ակումբի մեկնարկային կազմում։
2011 թվականի հուլիսի 26-ին նա պաշտոնապես դարձել է իսպանիայի քաղաքացի, որի հետո չի համարվում Եվրոպական միության լեգեոներ[5]։
2014 թվականի հունվարի 18-ին Իսպանիայի առաջնության ժամանակ Բատիսայի դեմ խաղում Մարսելոն «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 250-րդ խաղում, որն ավարտվել է 5:0 հօգուտ «Ռեալ Մադրիդի»[6]։
Կարիերան ազգային հավաքականում
խմբագրելՄարսելոն դեբյուտել է Բրազիլիայի ազգային հավաքականի և Ուելսի ընկերական հանդիպման ժամանակ՝ 2006 թվականին։ Խաղն ավարտվել է 2:0 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Մարսելոն ազգային հավաքականի կազմում խփել է իր առաջին գոլը։ Ինչպես ազգային հավաքականում, այնպես էլ Ռեալում խաղում է ձախ թևում՝ Ռոբերտո Կառլոսի ազգային հավաքականը լքելուց հետո։
2008 թվականի Օլիմպիական խաղեր
խմբագրել2008 թվականին Մարսելոն հավաքականից ստացավ հրավեր 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության համար, որը տեղի էր ունենում Պեկինում։ Բրազիլիան իր ճանապարհը սկսեց C խմբում։ Բրազիլիացիների հետ ընկան նաև Չինաստանը, Բելգիան և Նոր Զելանդիան։ Բրազիլիան անցավ հաջորդ փուլ, ոչ մի գնդակ բաց չթողնելով։ 1/4-րդ եզրափաչում Մարսելոն խփեց իր առաջին գոլը Օլիմպիական խաղերում։ Կիսաեզրափակչում պարտվելով Արգենտինայի հավաքականին 3-0 հաշվով, Բրազիլիայի հավաքականը դարձավ բրոնզե մրցանակակիր[7]։
2014 թվականի աշխարհի առաջնություն
խմբագրել2014 թվականին Մարսելոն իր առաջին գոլը խփեց իր հենց սեփական դարպասը ընդդեմ Խորվաթիայի դեմ, որը դարձավ Բրազիլիայի պատմության առաջին ինքնագոլը, աշխարհի առաջնության ժամանակ[8]։
Անձնական կյանքը
խմբագրելԱմուսնացած է բրազիլական դերասանուհի Կլարիսա Ալվեսի հետ։ Նրանք ունեն 1 երեխա՝ Էնցոն (14.09.2009)։ 2015 թվականի մայիսին ամուսինները հաստատեցին այն, որ սեպտեմբերին ծնվելու է նրանց երկրորդ երեխան։ Նրա անունը արդեն հայտնի է՝ Լիամ։
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲրազիլիա Ֆլումինենսե
- Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից 2005
- Կարիոկա լիգա|Ռիո-Դե-Ժանեիրո 2005
Ընդհանուր։ 1 մրցանակ
Իսպանիա Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի չեմպիոն (3)։ 2006/07, 2007/08, 2011/12, 2016/17
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2010/2011, 2013/14, 2016/17
- Իսպանիայի սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2008, 2012, 2017
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող 2013/14, 2015/16, 2016/17
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող 2014, 2017
- Ակումբային աշխարհի առաջնության հաղթող 2014, 2016
Ընդհանուր։ 10 մրցանակ
Բրազիլիա Բրազիլիայի հավաքական
- Բրոնզե մրցանակակիր Ամառային Օլիմպիական խաղեր
- Արծաթե մրցանակակիր Ամառային Օլիմպիական խաղեր
- Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակակիր 2013
Ընդհանուր։ 1 մրցանակ
Անձնական կյանք
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելՄինչև 2015 թվականի մայիսի 13
Ակումբ | Մրցաշրջան | Չեմպիոնատ | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | ||
Ֆլումինենսե | Բրազիլիայի չեմպիոնատ 2005 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | 0 |
Բրազիլիայի չեմպիոնատ 2006 | 18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 4 | 0 | |
Ընդհանուր | 30 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 6 | 0 | |
Ռեալ Մադրիդ | Իսպանիայի չեմպիոնատ 2006/07 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 |
Իսպանիայի չեմպիոնատ 2007/08 | 24 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 29 | 0 | 3 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2008/09 | 27 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 33 | 4 | 3 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2009/10 | 35 | 4 | 9 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 43 | 4 | 9 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2010/11 | 32 | 3 | 4 | 6 | 0 | 1 | 12 | 2 | 2 | 50 | 5 | 7 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2011/12 | 32 | 3 | 3 | 5 | 0 | 0 | 7 | 0 | 4 | 44 | 3 | 7 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2012/13 | 14 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 18 | 1 | 0 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2013/14 | 28 | 1 | 5 | 4 | 0 | 0 | 7 | 1 | 1 | 39 | 2 | 6 | |
Իսպանիայի չեմպիոնատ 2014/15 | 32 | 0 | 6 | 5 | 1 | 0 | 13 | 1 | 2 | 18 | 1 | 4 | |
Ընդհանուր | 230 | 15 | 34 | 29 | 1 | 1 | 58 | 5 | 10 | 317 | 21 | 45 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 260 | 21 | 34 | 29 | 1 | 1 | 58 | 5 | 10 | 347 | 27 | 45 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Марсело стал гражданином Испании
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Marcelo ya tiene la nacionalidad española: "Este día es muy especial para mí"» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 26.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Марсело: «Реал» не должен расслабляться»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Бразилия 3-0 Бельгия,Бразилия завоевала бронзу.
- ↑ Մարսելոն խփեց Բրազիլիայի պատմության առաջին ինքնագոլը, ողջ աշխարհի առաջնությունների ընթացքում:
- ↑ Անվանվել է Տարվա թիմ-2011, Տարվա թիմը ՈՒԵՖԱ-ի կողմից
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարսելոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Մարսելոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մարսելոն transfermarkt-ում
- Մարսելոն soccerbase.com-ում
- Մարսելոն WhoScored.com կայքում
- Մարսելոն Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Մարսելոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մարսելոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-12-21 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո» հոդվածին։ |