Մարսել Կառնե
Մարսել Կառնե (ֆր.՝ Marcel Carné, օգոստոսի 18, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] - հոկտեմբերի 31, 1996[1][2][3][…], Կլամար[7][8][6]), ֆրանսիացի կինոռեժիսոր։ 1928 թվականից մինչև 1976 թվականն աշխատել է կինոյում, ընդհանուր թվով 23 ֆիլմի ռեժիսոր է, 10-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ, ամենանշանավոր ֆիլմերն են «Մշուշների առափնյակը» (1938) և «Փոքրիկ դրախտի զավակները» (1945 թվական)։
Մարսել Կառնե ֆր.՝ Marcel Carné | |
---|---|
Մ. Կառնեն (նստած) | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1996[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Կլամար[7][8][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստի քննադատ, կինոքննադատ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0138893 |
marcel-carne.com |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելՄարսել Կառնեն ծնվել է 1909 թվականի օգոստոսի 18-ին Փարիզում կահույքագործի ընտանիքում, մայրը մահացել է, երբ նա 5 տարեկան էր[12], որոշ ժամանակ աշխատել է որպես ապահովագրական գործակալ։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես կինոքաննադատ աշխատելով շաբաթաթերթերում Hebdo-Films[13],, Cinémagazine և Cinémonde 1929 թվականից մինչև 1933 թթ.[14]։ Նույն ժամանակահատվածում աշխատել է որպես օպերատորի օգնական ռեժիսոր Ժակ Ֆեյդերի մոտ օպերատոր Ժ. Պերնյալի հետ «Նոր պարոններ» ֆիլմում։ 1930 թվականին որպես ռեժիսորի օգնական է հանդես եկել Ռենե Կլերի մոտ «Փարիզի տանիքների տակ» ֆիլմում, որը տվյալ ժամանակի ամենանշանավոր եվրոպական ֆիլմերից մեկն էր։ 1933-1935 թվականները մասնակցել է Ժակ Ֆեյդերի ևս 3 ֆիլմի ստեղծման աշխատանքներին։
1929 թվականին նկարահանում է «Նոժան, կիրակնօրյա Էլդորադո» փաստագրական կարճամետրաժ ֆիլմը, իսկ 1936 թվականին նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ժեննի» հոգեբանական դրաման էր, հաջորդը՝ «Զվարճալի դրամա» (1937 թվակա) կոմեդիան, որը ներկայացնում է ժամանակակից բուրժուական կյանքի անկայունությունը։
Նույն մոտիվներն, արդեն ողբերգական դիտանկյունով, շարունակվում են «Մշուշների առափնյակը» (1938 թվական, Ժան Գաբենի, Միշել Մորգանի և Միշել Սիմոնի մասնակցությամբ), «Օրն սկսվում է» (1939 թվական) ֆիլմերում։ Կառնեն ֆրանսիական կինոյի «բանաստեղծական ռեալիզմի» առաջատար վարպետներից է։ Հետագա ֆիլմերից են՝ «Երեկոյան այցելուներ» (1942 թվական), «Փոքրիկ դրախտի զավակները» (1945 թվական), «Փարիզի օդը» (1954 թվական), «Թերեզա Ռաքեն» (1958 թվական), «Մարդասպաններ հանուն օրենքի» (1971 թվական)
1930-ական թվականներին վերջից սկսած նա երկար տարիներ համագործակցում է բանաստեղծ սյուրռեալիստ Ժակ Պրեվերի հետ որպես սցենարիստ։ Նրանց ստեղծագործական միությունը բնորոշում է տվյալ ժամանակի ֆրանսիական կինոն, սկիզբ դնելով այսպես կոչված «բանաստեղծական ռեալիզմին»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շրջափակված Ֆրանսիայում նա կարողացել էր նկարահանել միայն ընդգծված զգեստների ոճով պատմական թեմաներով կինոնկար, օրինակ՝ «Երեկոյան այցելուներ»։
Կառնեի լավագույն աշխատանքներից մեկը համարվում է «Փոքրիկ դրախտի զավակները» ֆիլմը, որը 1995 թվականին 600 ֆրանսիացի կինոքննադատների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է «հարյուրամյակի լավագույն ֆրանսիական ֆիլմ»[15]։ Պատերազմի անմիջապես ավարտից հետո Կառնեն և Պրևերը նկարահանում են տվյալ ժամանակի ֆրանսիական ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմերից մեկը՝ «Գիշերվա դարպասները» (1946), սակայն ֆիլմը հաջողություն չի ունենում թե քննադատներ և թե հանդիսատեսի շրջանում և ստանալով շատ քիչ շահույթ, դառնում է Պրևերի և Կառնեի ստեղծագործական միության անկման պատճառ։
1950-ական թվականներ Մարսել Կառնեի ֆիլմերը այլևս նախկինի պես հաջողություն չեն բերում նրան։ Այդ ժամանակ ֆրանսիական հանրությունը պատերազմական թեմաներից ձանձրացած լինելով պահանջարկ ուներ ռոմանտիզմի և հումորի, իսկ Կառնեի մռայլ ռեալիստական ֆիլմերը բոլորովին չէին համապատասխանում այդ պահանջներին։ Այդ տարիների քիչ թե շատ նշանակալի ֆիլմերից էին «Ջուլիետտա կամ Բանալի դեպի երազներ» (1951) և «Թերեզա Ռաքեն» (1953, ըստ Էմիլ Զոլայի համանուն վեպի) և «Խաբեբաները» (1958) ֆիլմերը։
1976 թվականից հետո Կառնեն դադարում է ֆիլմեր նկարահանելու։ 1989 թվական դառնում է կիոնյի և թատրոնի ասպարեզում առաջին գործիչը, ով ստանում է Ճապոնիայի Կայսրական մրցանակ։
Կառնեի վերջին շրջանի մի քանի ֆիլմերում նա արծարծում է համասեռամոլության թեման, կարծիք կա որ Կառնեն ինքը հոմոսեքսուալիստ էր, սակայն բացահայտ չէր խոսում այդ մասին[16]։
Մարսել Կառնեն մահացել է 1996 թվականին Կլամար քաղաքում, թաղված է Մոնմարտրի Սեն-Վենսան գերեզմանատանը։
Հետաքրիքր է որ իտալացի մեծ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին առաջին անգամ ֆիլմի ստեղծման աշխատանքներից մասնակցել է որպես Մարսել Կառնեի օգնական 1942 թվական նկարահանված «Երեկոյան այցելուները» ֆիլմում։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Վենետիկի կինոփառատոնի Ոսկե շքանշան 1946, «Փոքրիկ դրախտի զավակները», Արծաթե շքանշան 1953 թ., «Թերեզա Ռաքեն», Հոբելյանական մրցանակ 1982 թ.
- Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ, 1979
- Պատվավոր Սեզար մրցանակ, 1979
- Ֆրանսիայի կինոակադեմիայի անդամ, 1982
- BAFTA մրցանակ, 1983
- «Ֆելիքս» կինոմրցանակ կինոյում ունեցած ավանդի համար 1995
1958 թվականին եղել է 6-րդ Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահ[17]։ Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի և Մոսկվայի միջազգային կինոփառատոների 1-ական մրցանակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theyshootpictures.com/carnemarcel.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.new-classics.co.uk/html/dvd_reviews.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.mheu.org/en/street/boulevard-of-crime.htm
- ↑ 7,0 7,1 7,2 http://mheu.veolia.customers.artful.net/en/timeline/garance.aspx
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.mheu.org/en/bathing/hidden-pleasure.htm
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://web.archive.org/web/20191208214559/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1995.78.0.html
- ↑ Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
- ↑ Gary Arnold "Vaults: Remembering Marcel Carne", Արխիվացված 2011-06-07 Wayback Machine The Washington Times, 9 օգոստոս 2009
- ↑ Alan Riding "Marcel Carne, Film Director, Dies at 90", New York Times, 1 նոյեմբեր 1996
- ↑ Richard Roud "Marcel Carné and Jacques Prevert" in Roud Cinema: A Critical Dictionary: Volume One, Aldrich to King, London: Secker & Warburg, 1980, էջեր 189-1892, 189, 191
- ↑ French films glow with confidence and culture. Ours should do the same, The Guardian, 8.08.2010.
- ↑ Richard Dyer. No place for homosexuality. Marcel Carne`s L`Air de Paris // French Film: Texts and Contexts. Routledge, 2000. ISBN 0415161177. էջ 129. (անգլ.)
- ↑ «6th Berlin International Film Festival: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Марсель Карне (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մարսել Կառնեին նվիրված կայք (ֆր.)
Գրականություն
խմբագրել- Юренев Р. Марсель Карне. В сб. Французское киноискусство. М.։ "Искусство", 1960.
- Edward Baron Turk (trad. Noël Burch), Marcel Carné et l'âge d'or du cinéma français։ 1929-1945, Paris, L'Harmattan, 2002, 324 p. (ISBN 978-2-7475-2492-6, OCLC 417491454)
- Marcel Carné, La vie à belles dents։ souvenirs, Paris, P. Belfond, 1989, 403 p. (ISBN 978-2-7144-2362-7, OCLC 231181426)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Կառնե» հոդվածին։ |