Մարսի մեծ ռազմիկը
«Մարսի մեծ ռազմիկը» (անգլ.՝ A Fighting Man of Mars), Էդգար Ռայս Բերոուզի գիտա-ֆանտաստինկ վեպը, որը մտնում է «Բարսումյան շարքի» մեջ և հանդիսանում է յոթերորդ վեպը այդ շարքում։ Վեպի շուրջ աշխատանքները սկսվել են 1929 թվականի փետրվարի 28-ին։ Առաջին հրապարակումը կայացել է «Blue Book Magazine» ամսագրում 1930 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1931 թվականի մայիսին «Metropolitan Books» հրատարակչության կողմից։
Մարսի մեծ ռազմիկը անգլ.՝ A Fighting Man of Mars | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | գիտական ֆենտեզի, գիտաֆանտաստիկ վեպ և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ulysses Paxton? |
Ստեղծման տարեթիվ | 1929 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Նախորդ | Մարսի մեծ ուղեղը |
Հաջորդ | Մարսի թրերը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Henry Holt and Company |
Հրատարակման տարեթիվ | 1930 |
Սյուժե
խմբագրելՎեպի սյուժետային կառուցվածքը կապված է Ուլիս Պակստոնի հետ, որը ռադիոհաղորդագրություն է ուղարկում Պելյուսիդար (սա Բերոուզի երկու վեպերի սյուժեի կապող գիծն է)։ Նախաբանում առաջին անգամ կարճ ակնարկ է տրվում Բարսումի քաղաքակրթության մասին, ինչպես նաև, նրա չափային և քաշային համակարգերի, ավանդույթների և ազգագրության մասին։ Պատմվածքը տարվում է առաջին դեմքով՝ Տան Հադրոնի հիշողությունների տեսքով։
Գլխավոր հերոսը Տան Հադրոնն է՝ ազնվական, որը սիրահարված է սառը և անբովանդակ Սանոմա Տորային։ Սանոման Հելիումի առաջին մեծահարուստ Տոր Խատանի դուստրն է։ Նրա հարստությունը առաջացել է ռազմավարի վաճառքից, իսկ փողը նրան իրավունք է տվել մուտք գործելու Տարդոս Մորսի ապարանք։ Երբ Սանոմա Տորան հափշտակվեց հենց նրա ապարանքից, Տան Հադրոնը երդում տվեց գտնել նրան և Բարսումի բոլոր երկրների միջով ուղևորվեց նրան փնտրելու։ Արդյունքում նա հայտնվում է Ու-Գոր սարսափելի նահանգում, որը բնակեցված է մարդակերներով (կանիբալներով) և այն ղեկավարում է խելագար գիտնական Ֆոր Տակը, որը բնակություն է հաստատել հնագույն Ջամա քաղաքում։ Ֆոր Տակը ժամանակին ծառայել է Ջահարի ջեդդակ Տուլ Ակստարին, որի համար ստեղծել է մի տեխնոլոգիա, որը անտեսանելի էր դարձնում թռչող սարքերը։ Տուլ Ակստարը մտադրվել էր ստեղծել Բարսումի ամենամեծ բանակը և նավատորմը, սակայն նրա հպատակների չափից ավելի բազմացումը առաջացրեց սով և կանիբալիզմ։ Ֆոր Տակը փախուստի դիմեց և սկսեց մշակել մահվան ճառագայթներ։ Նա փափագում էր վրեժխնդրության։
Տան Հադրոնը ներթափանցում է Տուլ Ակստարի ապարանքը, որտեղ սարսափով պարզում է, որ Սանոմա Տորան լիովին բավարարված է մեծն ջեդդակի արքունիքում իր հարճի կարգավիճակով։ Գրավելով անտեսանելի թռուցիկը, Տան Հադրոնը փրկում է ստրկուհի Տավիային, որը, ինչպես պարզվում է, արքայադուստր Տյանատան է և վերջինս ամուսնանում է նրա հետ։ Բնակաբար, Տուլ Ակստարը գահընկեց է արվում, Ֆոր Տակը սպանվում է, իսկ Սանոմա Տորան նվաստացված է այն բանի համար, որ արհամարհել է հերոսներին։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է նախաբանից և տասնյոթ գլուխներից[1]։
- Նախաբան
- Գլուխ I. Սանոմա Տորա
- Գլուխ II. Պարտադրված վայրէջք
- Գլուխ III. Ծուղակ
- Գլուխ IV. Տավիա
- Գլուխ V. Նկուղներում
- Գլուխ VI. Դատապարտված է մահվան
- Գլուխ VII. Մահ
- Գլուխ VIII. Սարդը Գաստից
- Գլուխ IX. Ֆոր Տակը Ջամից
- Գլուխ X. Թռչող մահը
- Գլուխ XI. «Թող կրակը տաք լինի»
- Գլուխ XII. Անտեսանելիության շղարշը
- Գլուխ XIII. Տուլ Ակստարի կանայք
- Գլուխ XIV. Կանիբալները Գորի մոտ
- Գլուխ XV. Մարտ Ջահարի մոտ
- Գլուխ XVI. Հուսահատություն
- Գլուխ XVII. Ես գտնում եմ արքայադստերը
Կերպարներ
խմբագրել- Տան Հադրոն - ազնվական, Հելիումի բանակի լեյտենանտ։
- Սանոմա Տորա - Հելիումի մեծահարուստ Տոր Խատանի դուստրը։
- Տոր Խատան - Հելիումի բանակի հրամանատար, մեծահարուստ։
- Ֆոր Տակ - գիտնական, ցանկանում է ստեղծել մահվան ճառագայթները։
- Տուլ Ակստար - Ջահարի ջեդդակ։
- Տավիա - իրականում արքայադուստր Տյանատան, որը ամուսնանում է Տան Հադրոնի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Bleiler, Everett (1948). The Checklist of Fantastic Literature. Chicago։ Shasta Publishers. pp. 66.
- Zip file на сайте Project Gutenberg Australia Արխիվացված 2015-11-02 Wayback Machine
- Text file на сайте Project Gutenberg Australia Արխիվացված 2010-01-26 Wayback Machine
- Edgar Rice Burroughs Summary Project page for A Fighting Man of Mars
- Роман на сайте «Лаборатории фантастики»