Mars, ամերիկյան ընկերություն, երկարատև պահպանման սննդամթերք արտադրող ընկերություն, որն առավել հայտնի է շոկոլադե սալիկներով, նաև արտադրում է ընտանի կենդանիների կերեր, մաստակ, ըմպելիքներ, արագ պատրաստման սնունդ, պահածոյացված սոուսներ։ Հիմնական ապրանքանիշեր են՝ Mars, Snickers, Milky Way, Twix, Bounty, Pedigree, Uncle Ben's, ինչպես նաև կորպորացիան պատկանում է մի շարք ապրանքային նշանների կողմից կլանված Wrigley ընկերությանը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մաքլեյն քաղաքում (Վիրջինիա նահանգ)։ 2017 թվականին եղել է աշխարհի խոշորագույն հրուշակեղենի ընկերությունը[6]։

Մարս
Изображение логотипа
Տեսակսնունդ արտադրող և Շոկոլադ արտադրող ընկերություն
Անվանված է ի պատիվՋոն Ֆրանկլին Մարս[1]
Հիմնադրված է1911[2]
ՀիմնադիրՖրանկլին Քլարենս Մարս
ՎայրՄաքԼին, ԱՄՆ և ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[3]
Արդյունաբերությունfood processing?
Հասույթ35 մլրդ $ (2017)[4][5]
Աշխատողների թիվ80 000 մարդ (2017)[4]
ՍտորաբաժանումներWrigley
Դուստր ընկերություններBanfield Pet Hospital?, Wrigley, Pedigree Petfoods?, Mars (France)?, Mars (United Kingdom)?, Iams? և Mars Chocolat France?
Կայքmars.com(անգլ.)
 Mars, Incorporated Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին Ֆրենկ Մարսի կողմից Վաշինգտոնի Տակոմա քաղաքում՝ Mar-O-Bar Company անվամբ։ 1920 թվականին ընկերությունը տեղափոխվել է Մինեսոտայի Մինեապոլիս քաղաք, այնտեղ մշակվել են Snickers-ի սալիկները (սկզբնապես առանց շոկոլադի փայլի) և Milky Way-ը։ 1924 թվականին վաճառքի ծավալը հասել է 700 հազար դոլարի։ 1926 թվականին Ֆրենկ Մարսը ընկերությունը վերանվանեց Mars Candies (հետագայում՝ Mars Incorporated), իսկ 1928 թվականին նոր ֆաբրիկա կառուցեց Չիկագոյի արվարձանում։ Մեծ դեպրեսիայի տարիներին ընկերության վաճառքը քառապատկվել է, ի հայտ են եկել նոր ապրանքներ, ինչպիսիք են Mars Almond-ը (նուշով բատոնը), 3 Musketeers-ը, Snickers-ը (գլազուրով)[7]։

Ավարտելով Յելի համալսարանը՝ Ֆրենկ Մարս Ֆորեսթի որդին սկսել է աշխատել հոր ընկերությունում, սակայն նրանց հարաբերությունները հեշտ չեն դասավորվել և 1932 թվականին Ֆրենկը որդուն մի քիչ գումար և Milky Way ապրանքանիշի իրավունք է տվել և ուղարկել Մեծ Բրիտանիա։ 1940 թվականին նա վերադարձել է ԱՄՆ և Նյուարկում (Նյու Ջերսի) հիմնել նոր M&M Limited ընկերությունը (երկրորդ M-ը գործընկերոջ՝ Բրյուս Մյուրիի ազգանունից), որը շոկոլադե կոնֆետներ էր արտադրում M&M’s շաքարով պատված։ Շաքարի թաղանթը թույլ չէր տալիս որպեսզի շոկոլադը հալվեր, ինչը թույլ էր տալիս այն վաճառել տարվա շոգ եղանակին։ 1954 թվականից M&M’s-ը սկսել է թողարկվել նաև գետնանուշով[7]։

Մինչդեռ Ֆրենկ Մարսի ընկերությունը նույնպես շարունակել է զարգանալ՝ 1943 թվականից սկսելով բրինձ արտադրել տարբեր տեսակի փաթեթավորմամբ, մասնավորապես ԱՄՆ-ում ներդնել Մեծ Բրիտանիայում մշակված պարբոիլդի գոլորշիացված բրնձի տեխնոլոգիան։ Առաջին տարիներին բրնձի արտադրությունը հիմնականում ուղղված էր ԱՄՆ բանակի մատակարարումներին։ 1952 թվականին Uncle Ben ապրանքանիշի բրնձը առաջատար է դարձել ամերիկյան շուկայում։ 1958 թվականին Mars ընկերությունը նոր գործարան է կառուցել Հեքեթսթաունում (Նյու Ջերսի), 1960-ական թվականների սկզբին գործարան է բացվել Նիդեռլանդներում։ 1967 թվականին հոր և որդու ընկերությունները միավորվեցին Ֆորրեստ Մարի գլխավորությամբ[7]։

1968 թվականին Mars-ը, որն արդեն առաջատար տեղ է զբաղեցնում Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում գործող ձեռնարկությունների հետ շների կերերի արտադրության աշխարհում, առաջ է անցել մեկ այլ խոշոր անասնակեր արտադրողի Kal Kan Foods, Inc.-ից․, որը թույլ է տվել ամրապնդել դիրքերը ամերիկյան շուկայում։ Ընկերության գործունեության մեջ զգալի տեղ է զբաղեցրել Մեծ Բրիտանիան, այստեղ 1960-ական թվականներին բացվել է կենդանիների կերերի մշակման Waltham Centre for Pet Nutrition կենտրոնը, որն այդ հարցի շուրջ միջազգային հեղինակավոր աղբյուր է դարձել։ Մեծ Բրիտանիայում 1969 թվականին ստեղծվել է Mars Electronics International-ի դուստր ընկերությունը, որը մշակել Է առևտրային ավտոմատներ և 1980-ական թվականների վերջին դարձել է համաշխարհային առաջատար այդ ոլորտում[7]։ 1967 թվականին Mars-ը կլանեց ավստրալիական Masterfoods ընկերությունը, այդ ժամանակից ի վեր Mars-ի բազմաթիվ ազգային ստորաբաժանումներ ներառվել են Masterfoods անունով (ԱՄՆ, Ավստրալիա, Ռուսաստան 1991-1996)։ Ավելի ուշ կազմավորվել է Masterfoods-Pedigree մասնաճյուղը, որում միավորված են ընտանի կենդանիների համար անասնակերի արտադրության Pedigree և Royal Canin ակտիվները։

1973 թվականին Ֆորեսթ Մարսին ընկերության ղեկավարի պաշտոնում փոխարինեցին նրա երկու ավագ որդիները՝ Ֆորեսթ կրտսերը և Ջոնը, տասը տարի անց նրանց միացավ քույրը՝ Ջեքին։ Mars, Inc.-ը այդ ժամանակ վստահորեն զբաղեցնում էր առաջին տեղը ԱՄՆ հրուշակեղենի շուկայում՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ Hershey Foods Corp.-ից։ 10 տարի անց, այդ բացը նրանց միջև հասել է 14% շուկայական մասնաբաժինը։ 1980-ականներին ընկերության արտադրանքի տեսականին համալրվեց Bounty, Combos, Holidays M&M's, Kudos, Starburst, Skittles և Twix ապրանքանիշերով։ 1986 թվականին Mars-ը դուրս եկավ պաղպաղակի շուկա՝ անցնելով Dove International-ին, Չիկագոյի այս ընկերությունը հիմնադրվել է 1956 թվականին Լեո Ստեֆանոսի կողմից, 1988 թվականին նրա գործունեությունն ընդլայնվեց դեպի Եվրոպա, ի հայտ եկան 3 Musketeers, Milky Way և Snickers պաղպաղակները։ 1988 թվականին Hershey Foods-ը հանեց Mars, Inc.-ին առաջին տեղից, գնելով Cadbury Schweppes ամերիկյան մասնաճյուղը, սակայն արդեն 1991 թվականին շնորհիվ նոր արտադրանքի, ինչպիսիք են M&M's գետնանուշով կարագը, սև շոկոլադե Dove բատոնները, անանուխով և նուշով M&M' s-ը, Mars-ը վերադարձրել է առաջատարի դիրքը[7]։

2008 թվականի ապրիլի վերջին Mars-ը հայտարարել էր Wrigley ընկերության կլանման մասին։ Գործարքի գումարը կկազմի 23 մլրդ դոլար, միացյալ ընկերության տարեկան վաճառքները, ինչպես սպասվում է, կկազմեն շուրջ 27 մլրդ դոլար[8]։

Սեփականատերեր և ղեկավարություն

խմբագրել

Mars-ը՝ մասնավոր, ոչ հրապարակային ընտանեկան ընկերություն է։ Սեփականության բաժնեմասերը բաշխվել են Ֆրենկ Մարսի թոռների միջև (ունեցվածքի գնահատականները՝ Forbes ամսագրի տվյալներով, 2006 թվական)։

  • Ջոն Մարս, կառավարման նախագահ՝ 10,5 միլիարդ դոլար,
  • Ֆորեսթ Մարս (կրտսեր)՝ $10,0 միլիարդ դոլար,
  • Ժակլին Մարս՝ $10,4 միլիարդ դոլար,

«Ֆորբս» ամսագրի վարկածով՝ Մարս ընտանիքի անդամները մոլորակի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում են 27-րդ, 28-րդ և 46-րդ տեղերը։ Ընկերության գաղտնիությունը մամուլից թույլ չի տալիս հստակ պատկերացնել Մարս ընտանիքի անդամների ներգրավվածության աստիճանը բիզնեսի կառավարման մեջ, սակայն հայտնի է, որ բազմամյա կառավարիչները, Ջոն և Ֆորեսթ Մարսները պաշտոնապես հրաժարական են տվել և կառավարումը հանձնել գործող գլխավոր տնօրեն Փոլ Մայքլզին։

Գործունեություն

խմբագրել

Mars-ն ունի հետևյալ ապրանքանիշերը  M&M’s, Snickers, Dove (շոկոլադ), Mars, Extra, Orbit: Կենդանիների կերերի արտադրության ոլորտում Pedigree, Royal Canin և Whiskas ապրանքանիշերից յուրաքանչյուրի արժեքը նույնպես գերազանցում է մեկ միլիարդ դոլարը։ Ընկերության պորտֆելի երեք բրենդերի՝ Mars, Juicy Fruit և Spearmint-ի տարիքը գերազանցում է 100 տարին։ Վեց ապրանքանիշերի տարիքը գերազանցում է 50 տարին՝ Milky Way, Snickers, M&M’s, Doublemint, Uncle Ben's և Whiskas։

Գլոբալ մասշտաբով կորպորացիան աշխատում է 6 ոլորտներում։

  • շոկոլադ
  • ընտանի կենդանիների սնունդ
  • մաստակ և հրուշակեղեն (Wrigley-ի գծով)
  • սննդամթերք
  • խմիչքներ
  • գիտական Symbioscience ստորաբաժանում։

Ընկերության միագումար վաճառքները 2006 թվականին կազմել են ավելի քան 20 մլրդ դոլար (2005 թվականին՝ ավելի քան 18 մլրդ դոլար)[9]։

Քննադատություն

խմբագրել

Mighty Earth ոչ կառավարական կազմակերպության կողմից անցկացված հետաքննության համաձայն, որը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերին[10], Mars, Inc.-ը և շոկոլադի մյուս խոշոր արտադրողներն իրենց արտադրանքում օգտագործում են կակաո, որն ապօրինաբար աճել է Կոտ դ' Իվուարի և Գանայի ազգային պարկերում, կակաոյի հատիկներ արտադրող խոշորագույն երկրների և ագրոընկերությունների միջոցով գնվող կակաո, ինչպիսիք են Olam International-ը, Cargill-ը և Barry Callebaut-ը[11][12][13]։ Այդ երկրների որոշ ազգային պարկերում և օրենքով պահպանվող այլ տարածքներում հողերի ավելի քան 90 %-ը մշակվել է կակաոյի հատիկների աճեցման համար, ինչը հանգեցրել է շիմպանզեների և փղերի պոպուլյացիաների կտրուկ կրճատմանը[14]։ Բացի էկոլոգիական ասպեկտից, կազմակերպության զեկույցը նաև նշել է շոկոլադի վաճառքից ստացված հասույթի բաշխման անհավասարությունը՝ շոկոլադի արդյունաբերության 100 մլրդ դոլարից 44 %-ը բաժին է ընկնում մանրածախ առևտրին, 35 %-ը՝ շոկոլադի արտադրողներին, ինչպիսիք են՝ Mars-ը, Hershey-ը, Mondelēz International-ը, Ferrero-ը, Nestlé-ը և Cadbury-ը, 6,6 %-ը՝ կակաո-բոբի աճեցնող ֆերմերներին։

Արտադրանքի վերանայում

խմբագրել

2016 թվականի փետրվարին 55 երկրներում հետ են կանչվել Mars և Snickers-ի, ինչպես նաև Milky Way Minis-ի և Miniatures-ի ապրանքները, որոնց սպառման ամսաթիվը գտնվում է 2016 թվականի հունիսի 19-ի և 2017 թվականի հունվարի 8-ի միջև՝ պլաստիկի հնարավոր ներառումների պատճառով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://notes.rolandcrosby.com/posts/unexpectedly-eponymous/
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. Funder Registrydoi:10.13039/100007246
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20170531165611/http://www.mars.com/global/about.aspx
  5. https://web.archive.org/web/20121202045620/https://www.forbes.com/largest-private-companies/list/
  6. «2017 Global Top 100: Part 4 - Candy Industry» (անգլերեն). BNP Media. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Mars, Inc. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on Mars, Inc». Reference for Business (անգլերեն). NetIndustries, LLC. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. Анфиса Воронина, Кирилл Корюкин. «Коркунов» на Mars Արխիվացված 2008-05-06 Wayback Machine // Ведомости, № 78 (2100), 29 апреля 2008
  9. Анфиса Воронина. Интервью: Ричард Смайт, генеральный директор ООО «Марс» // Ведомости, № 179 (1953), 24 сентября 2007
  10. «Chocolate's Dark Secret» (PDF). Mighty Earth. 2017-09.
  11. «Olam Livelihood Charter 2016: Equipping smallholders to secure their future» (PDF). Olam. 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  12. «Cocoa production in West Africa, a review and analysis of recent developments». NJAS Wageningen Journal of Life Sciences 74-75. 2015.
  13. «How Much Rainforest Is in That Chocolate Bar?». World Resources Institute. 2015 թ․ օգոստոսի 6.
  14. «Cocoa farming and primate extirpation inside The Ivory Coast's protected areas». Tropical Conservation Science 8.1. 2015.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարս (ընկերություն)» հոդվածին։