Մարտա Ֆայնս
Մարտա Մարիա Թուիլստոն-Յայկեմ-Ֆայնս (անգլ.՝ Martha Maria Twisleton-Wykeham-Fiennes, փետրվարի 5, 1964[1][2], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Մարտա Ֆայնս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Lady Margaret School? և St Mary's School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | դերասանուհի, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb | ID ID 0276397 |
marthafiennes.com |
Կենսագրություն
խմբագրելՄարտա Մարիա Թուիլստոն-Յայկեմ-Ֆայնսը ծնվել է 1964 թվականի փետրվարի 5-ին Սաֆֆոլկում (Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ լուսանկարիչ և պատկերազարդող Մարկ Ֆայնսի (1933-2004) և նրա առաջին կին՝ նովելիստ և նկարչուհի Ջենիֆեր Լեշի (1938-1993) ընտանիքում, որոնք 31 տարի ամուսիններ են եղել՝ 1962 թվականից մինչև Ջենիֆերի մահը։ Ջենիֆերը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին, կրծքագեղձի քաղցկեղից 55 տարեկան հասակում։ Մարտան ունի 5 քույր և եղբայր․ դերասան Ռեյֆ Ֆայնս (ծնվ.1962), երաժիշտ Մագնուս Ֆայնս (ծնվ.1965), ռեժիսոր Սոֆի Ֆայնս (ծնվ.1967), դերասան Ջոզեֆ Ֆայնս (ծնվ.1970) և էկոլոգ Ջեյկոբ Ֆայնս, ինչպես նաև նա ունի որդեգրված եղբայր՝ հնագետ Մայքլ Էմերի, որին դաստիարակել են նրա ծնողները, սակայն նրանց կողմից պաշտոնապես որդեգրված երբեք չի եղել։
Գործունեություն
խմբագրելՄարտայի գործունեությունը որպես կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր տևել է 6 տարի՝ 1999-2005 թվականներին։ Որպես ռեժիսոր իր առաջին աշխատանքը եղել է 1999 թվականին նկարահանված «Օնեգին» ֆիլմը, որի համար Ֆայնսը Տոկիոյի միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել։ Բացի այդ մրցանակից նա արժանացել է նաև Լոնդոնի քննադատների միության մրցանակի։
Ֆիլմագրություն
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրելՄարտան ամուսնացած է ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Ջորջ Թիֆինի հետ։ Նրանք ունեն 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.annaseye.com/2015/11/18/martha/
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Robert Murphy Directors in British and Irish Cinema: A Reference Companion. — British Film Institute, 2006. — С. 190. — 672 с. — ISBN 9781844571260
- ↑ Onegin (1999)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարտա Ֆայնսի պաշտոնական կայէջ Արխիվացված 2019-07-09 Wayback Machine
- Մարտա Ֆայնս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտա Ֆայնս» հոդվածին։ |