Մարտեն Բերտո
Մարտեն Բերտո (փետրվարի 3, 1691[1], Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա - հունվարի 22, 1771[1], Անժե, Մեն և Լուար), ֆրանսիացի թավջութակահար, թավջութակի ուսուցիչ և երգահան։ Համարվում է թավջութակ նվագելու ֆրանսիական դպրոցի հիմնադիրը[2]։
Մարտեն Բերտո | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Martin Berteau |
Ծնվել է | փետրվարի 3, 1691[1] Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 22, 1771[1] (79 տարեկան) Անժե, Մեն և Լուար |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կյանք
խմբագրելԲերտոյի կյանքի նկարագրությունները հաճախ անվստահելի ու ուռճացված են։ Արդյունքում, նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի[2]։ Նա, հավանաբար, վիոլա է սովորել Գերմանիայում՝ բոհեմիացի Կոզեկզի մոտ։ Ջ․Ֆ․ Ֆետիսը, որը հեղինակել է «Biographie universelle des musiciens» աշխատությունը (1835-1844), նշել է, որ Բերտոն թավջութակի վրա իր առաջին դեբյուտը կատարել է 1739 թվականին Concert Spirituel-ում՝ նվագելով սեփական կոնցերտոն[3]։ Սակայն նրա անունը այն ժամանակի ոչ մի լրատվամիջոցում չի նշվել, և ո՛չ նրա կոնցերտոն, ո՛չ էլ դրա էսքիզները չեն հայտնաբերվել։ Նրա անվան միակ հիշատակումը կատարվել է Ժան-Ժակ Ռուսոյի կողմից, որը նշել է, որ 1753 թվականին Փարիզում լսել է Բերտոյի կատարումը[2][4]։
Աշխատանքներ
խմբագրելԲացառությամբ մի քանի թավջութակի սոնատների, Բերտոյի գործերից շատերն անհետացել են։ Երկար տասնամյակներ Բերտոյի հայտնի G մաժոր թավջութակի սոնատը վերագրվել է իտալացի կոմպոզիտոր Ջիովանի Բատիստա Սամարինիին[2]։
Ուսուցում
խմբագրելՆրա ուսանողների թվում էին՝ Ֆրանսիայի գահաժառանգ Լյուդովիկ Ֆերդինանդը (Լուի XV-ի որդին), վալենսացի եղբայրներ Ժան-Բատիստ Ժանսոնը (1742-1804) և Լուի Օգյուստ Ժոզեֆը (1749-1815), Ժոզեֆ Ռեյը (1738-1811), Ժան-Պիեռ Դուպորը, հայտնի որպես «l'Aîné» (1741-1818), «Երաժշտության Թագավորական ակադեմիայի սովորական թավջութակահար» և 1764 թվականին լույս տեսած «Méthode pour le cello»-ի հեղինակ Ժոզեֆ Թիլյերը, թավջութակահար և կոմպոզիտոր Ֆրանսուա Կյուպի դե Ռենուշարդը և Ժան-Բապտիստ Բրևալը (1753-1823), որն ամենայն հավանականությամբ նրա վերջին ուսանողն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Gagnon, Marie-Elaine. «The Influence of the French Cello School in North America» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Martin Berteau and the Cello in France». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Berteau, Martin (1691-1771) - Cellist». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.