Մարտունի Պողոսյան
հայ ճարտարագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտունի Գուրգենի Պողոսյան (հոկտեմբերի 7, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1971)։
Մարտունի Պողոսյան | |
---|---|
Ի ծնե | Մարտունի Գուրգենի Պողոսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1926 (98 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1948) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1948 թվականից աշխատել է Երևանի պետական ճարտարապետաշինական համալսարանում, 1977-1983 և 1989-2000 թվականներին եղել է ջրամատակարարման և ջրահեռացման ամբիոնի վարիչ, 1973-1977 և 1986-1989 թվականներին՝ ճարտարագիտաշինական ֆակուլտետի դեկան։
Աշխատանքները վերաբերում են ջրատարներին և ջրաբաշխման համակարգերին, հաշվարկների մեթոդներին։
Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների։ 1978-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ[1]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Ջրամատակարարման համակարգերի ճնշումային ջրատարների հաշվարկը, Ե., 1995:
- Расчет водопроводных сетей в условиях горного рельефа, Е., 1980.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.