Մարտունի (քաղաք, Գեղարքունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Մարտունի, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա։ Իր անունն ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մարտունի | |||
Մարտունու համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան | ||
Քաղաքապետ | Հովիկ Հովեյան | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
Մակերես | 10 կմ² | ||
ԲԾՄ | 1510±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 12 500[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (262) | ||
Փոստային դասիչ | 1401, 1402 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմուտքում՝ Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Հյուսիսում՝ լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Հարավում՝ Վարդենյաց լեռնանցքի ուղղությամբ, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան։ Ամառվա երեք ամիսներն արևոտ են, գարունն ու աշունը՝ մեղմ[2]։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին[2]։
Մշակույթ
խմբագրելՄարտունու պատկերասրահ
խմբագրելՄարտունու պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցիալական ռեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Այս պատկերասրահում կարելի է տեսնել մի ծառի կոճղի՝ խաչքարով, որը գտել են ծառի մեջից։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ այդտեղից դուրս հորդող էներգիայի շնորհիվ խաչքարը կարող է երազանքներ իրականացնել[2]։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Մարտունու կենտրոնական հրապարակ
-
Քաղաքային մարզադաշտ