Մարտ ստվերի հետ 3D։ Վերջին ռաունդ
«Մարտ ստվերի հետ 3» (ռուս.՝ Бой с тенью 3), ռուսական ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի կողմից, համարվում է «Մարտ ստվերի հետ» (2005) և «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» ֆիլմերի շարունակությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 17-ին 3D ֆորմատով։
Մարտ ստվերի հետ 3 ռուս.՝ Бой с тенью 3D: Последний раунд | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | մարտաֆիլմ, դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | ռուսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սիդորով |
Պրոդյուսեր | Ռուբեն Դիշդիշյան, Ալեքսեյ Սիդորով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Սիդորով, Եգոր Գոլովենկին |
Դերակատարներ | Դենիս Նիկիֆորով Ելենա Պանովա Անդրեյ Պանին Բատու Հասիկով |
Օպերատոր | Դմիտրի Յաշոնկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | «Ցենտրալ Պարտներշիպ» |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 6,2 մլն $[1] |
Շահույթ | 13 645 556 $[2] |
Նախորդ | Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ |
IMDb | ID 2097245 |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՉորս տարվա բռնցամարտիկ-չեմպիոն Արտյոմ Կոլչինը հասել է բոլոր բարձունքների և դարձել ազգային հերոս։ Նա այլևս չի ցանկանում ռինգ դուրս գալ և նախընտրում է առավել զբաղվել մարզչական աշխատանքով և բուռն աշխարհիկ կյանքով, անընդհատ երևալով հեռուստատեսությունում։ Տանը նրան առավոտվանից սպասում էին իր աղջիկը՝ Պոլինան և իր կինը՝ Վիկան, ով այլևս չի ճանաչում նախկին Արտյոմին, ում նա սիրել էր։
Կոլչինի արտաքին բարեկեցությունը ավարտվում է, երբ մարտի ժամանակ քիչ էր մնում ֆիլիպինացի հայտնի բռնցքամարտիկ Անտոնիո Կուերտեն սպաներ իր խնամակալ Օլեգին։ Արտյոմը պարզում է, որ նա օգտագործում է անթույլատրելի դեղամիջոցներ։ Ապացուցելու համար նա ստիպված է լինում գնալ Հոնկոնգ, որտեղ նրան սպասում էր իր հին ծանոթ Վագիտ Վալիևը. նա իմանում է Կուերտեի մասին այն, ինչը որ չգիտի մեկ հոգուց ավել մարդ։ Վալիևը բջջային հեռախոսը ուղարկում է Արտյոմին, որով զանգում և հրավիրում են իր մոտ հյուր։ Բայց Հոնկոնգ գալով Արտյոմին ձերբակալում են թմրամիջոցների առք ու վաճառքով զբաղվելու կասկածանքով, իսկ այնուհետև փորձում են սպանել։
Հաջողությամբ ողջ մնալով և ազատվելով ոստիկանության ու մաֆիայի հետապնդությունից, Արտյոմը հանդիպում է Վագիտի հետ։ Պարզվում է, որ Կուերտեն գենետիկական ձևափոխության ենթարկված մարդ է, ինժեներների հրաշքագործության և գաղտնի տրիադ լաբորատորիայի, որը ղեկավարում է առեղծվածային Լի Հոն, էքսպերիմենտների արդյունք է։ Ապացույց ստանալու համար գլխավոր հերոսը Վագիտի և իր ընկեր Սունի հետ միասին մեկնում են ջունգլի։ Նրան հաջողվում է գտնել լաբորատորիան և զրուցել նրա ղեկավարի` պրոֆեսոր Բաստիանի հետ։
Ջունգլիներում թափառելուց հետո Արտյոմը ընկնում է ոստիկանության ձեռքը, որտեղից նրան դուրս է բերում փոխգնդապետ Նեչաևը, ով եկել էր Հոնկոնգ թմրամիջոցների վաճառքի գործը բացահայտելու շրջանականերում։ Որպեսզի հաղթի թշնամիներին, Արտյոմը ստիպված է լինում վերադառնալ տուն, իսկ այնուհետև կրկին դուրս գալ ռինգ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դենիս Նիկիֆորով | Արտյոմ Կոլչին |
Ելենա Պանովա | Վիկա Կոլչինա |
Անդրեյ Պանին | Վագիտ Վալիև |
Դմիտրի Շեվչենկո | Փոխգնդապետ Նեչաև |
Կհեմպրավի Սենպրասերտ | Սու |
Միխայիլ Գորևոյ | Արտյոմի (անձնական մենեջեր) | Մայքլ
Բատու Խասիկով | Անտոնիո Կուերտե |
Սերգեյ Ռյաբիհ | Օլեգ Կոսիկով |
Մարիա Կուրկովա | Յուլյա |
Նկարահանումներ
խմբագրելՔաղաքական նկարահանումները հիմնականում անցկացվել են Մոսվայում, իսկ ջունգլիի տեսարանները հիմնականում նկարահանվել են Թայլանդում[3]։
Լրացուցիչ փաստեր
խմբագրել- Օդանավակայանի տեսարանում, որտեղ Կոլչինը ցույց է տալիս իր անձնագիրը, երևում է իր իսկական ծնդդյան օրը․ 1980 թվականի օգոստոսի 4։
- Հայտնի հիփ-հոփ կատարող Ջիգանը, քիքբոքսինգ սպորտի վարպետ է, էպիզոդային դերով հայտնվում է ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Бой с тенью-3» пополнил список прибыльных российских фильмов, «Кинобизнес сегодня».29.11.2011 г.
- ↑ Самые прибыльные и самые убыточные российские фильмы 2011 года «Кинобизнес сегодня», 23.01.2012 г.
- ↑ Начались съёмки фильма «Бой с тенью-3: Последний раунд» | Культура и шоу-бизнес | Лента новостей «РИА Новости»