Մաքենզի Կրուկ
Մաքենզի Կրուկ (անգլ.՝ Mackenzie Crook, սեպտեմբերի 29, 1971, Անգլիա, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասան։
Մաքենզի Կրուկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1971[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Wilmington Grammar School for Boys? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և հեռուստառեժիսոր |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
mackenziecrook.com | |
Կենսագրություն
խմբագրելՄաքենզի Կրուկը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի Անգլիա պատմաաշխարհագրական մարզում գտնվող Մեյդսթոն քաղաքում։
Նրա հայրը՝ Մայքլ Կրուկը, աշխատել է «British Airways» կազմակերպությունում, իսկ մայրը՝ Շեյլան, եղել է հիվանդանոցի ադմինիստրատոր։
1996 թվականին Մաքենզին կատարել է իր առաջնաելույթը կինոարվեստում, խաղալով ոչ մեծ դեր։ Առաջին ելույթի ժամանակ կերպարի լավ մարմնավորումը ապագա դերասանին չի թողնում անգործ։ Նա ստանում է բազմաթիվ դերեր մարմնավորելու հրավերներ տարբեր կինոարտադրող ընկերությունների կողմից։
Առավել հայտնի է դարձել բրիտանական արտադրության «Օֆիս» հեռուստասերիալի միջոցով։ Դրանից հետո նա խաղացել է նաև «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում։
2001 թվականին ամուսնացել է Լինդսեյ Կրուկի հետ։ Երկու տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Ջուդը, իսկ 2007 թվականին ծնվում է նաև նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։
2013 թվականին խաղացել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #141494603 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքենզի Կրուկ» հոդվածին։ |