Մաքուր երկինք (ֆիլմ)
«Մաքուր երկինք», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1961 թվականին ռեժիսոր Գրիգորի Չուխրայի կողմից[1]։
Մաքուր երկինք ռուս.՝ Чистое небо | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և մելոդրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Չուխրայ |
Սցենարի հեղինակ | Դանիիլ Խրաբրովիցկի և Գրիգորի Չուխրայ |
Դերակատարներ | Եվգենի Ուրբանսկի, Nina Drobysheva?, Օլեգ Տաբակով և Վիտալի Կոնյաև |
Օպերատոր | Սերգեյ Պոուլյանով |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 110 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են ԽՍՀՄ-ում 1940-1950-ականներին։
Օդաչու Ալեքսեյ Աստախովը կռվել է և գերի ընկել, հետո փախել։ Խաղաղ ժամանակ Ալեքսեյը՝ որպես գերի ընկած զինծառայող, բախվել է անվստահության և կասկածամտության և դրանով իսկ «արատավորել խորհրդային օդաչուի բարոյական կերպարը»։ Ալեքսեյը տառապում է, չի կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ և գտնել իր տեղը կյանքում։ Նրան փրկում է Սաշա Լվովայի սերը, որը նա իր հետ տարել է պատերազմի և հետպատերազմյան բոլոր դժվարությունների միջով։ Ստալինի մահից հետո Աստախովին կանչում են պաշտպանության նախարարություն, որտեղ պարգևատրում են «Ոսկե աստղ» մեդալով։ Ալեքսեյը վերադառնում է ավիաջոկատ և օդանավեր է փորձարկում։
Դերերում
խմբագրել- Նինա Դրոբիշևա – Սաշա Լվովա
- Եվգենի Ուրբանսկի – Ալեքսեյ Աստախով
- Նատալյա Կուզմինա – Լյուսյա, Սաշայի ավագ քույրը
- Վիտալի Կոնյաև – Պետյա, Սաշայի ընկերը
- Գեորգի Կուլիկով – Միտյա, ֆիզիկոս
- Լեոնիդ Կնյազև – Իվան Իլյիչ
- Գեորգի Գեորգիու – Նիկոլայ Ավդեևիչ Պուշկով, Լյուսյայի ամուսինը
- Օլեգ Տաբակով – Սերգեյ, Սաշայի և Լյուսյայի կրտսեր եղբայրը
- Ալիկ Կռիլով – Սերգեյը մանկության տարիներին
- Վիտալի Բոնդարև – Եգորկա, Սաշայի և Ալեքսեյի որդին
- Կոնստանտին Բարտաշևիչ – թռիչքների ղեկավար
- Թամարա Նոսովա – աղջիկ գործարանում
- Նիկոլայ Խրիշչիկով – էպիզոդ
- Օլեգ Մոկշանցև – Աստախովի համագնդակից (լուսագրերում նշված չէ)
Գեղարվեստական առանձնահատկությունները
խմբագրել- 1970 ական թվականներին ֆիլմը կինոյում և հեռուստատեսությունում գրեթե չի ցուցադրվել։ Ֆիլմում նկատելի է ստալինյան հետպատերազմական ահաբեկչության թեման, որը չէր համապատասխանում այդ ժամանակների տրամադրություններին։ Ֆիլմի և դրա դերի մասին խորհրդային կինոարտադրությունում կրկին հիշել են միայն 1985 թվականից հետո` վերակառուցման ժամանակաշրջանում։
- Ֆիլմի համար հագուստները ստեղծվել են նկարիչ Վալենտին Պերելյոտովի նկարներով։
Մրցանակներ
խմբագրել- 1961 – Մոսկվայի միջազգային կինոփառատոն, «Ոսկե աստղ» գլխավոր մրցանակ
- 1961 – տարվա լավագույն ֆիլմ «Սովետսկի էկրան» ամսագրի վարկածով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մաքուր երկինք» (1961) ֆիլմը kinoteatr.ru կայքում