Մաքսակետ (ֆիլմ)
«Մաքսակետ» (ռուս.՝ «Таможня»), 1982 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական կինոնկար, որը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Մուրատովը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Մաքսակետ ռուս.՝ Таможня | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դետեկտիվ ֆիլմ |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Մուրատով |
Սցենարի հեղինակ | Volodymyr Mazur? |
Դերակատարներ | Միխայիլ Բոյարսկի, Վալենտին Գաֆտ և Վադիմ Յակովլև |
Օպերատոր | Վլադիմիր Վասիլև |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 9-ին։
Սյուժե
խմբագրելՆավով ոսկե մետաղադրամներ տեղափոխող (գրպաններով հատուկ գոտում) մաքսանենգը (Վադիմ Յակովլև) գաղտնի բեռը տեսած մոտորիստին նետում է ջուրը։ Լենինգրադի նավահանգստում սկսնակ մաքսավորն (Միխայիլ Բոյարսկի) ուղարկվում է այդ նավի զննմանը։ Նավի բժիշկը (Վլադիմիր Երյոմին), որը մաքսավորի դպրոցական ընկերն է, մաքսակետն անցնում է առանց ստուգման, ինչից էլ օգտվում է մաքսանենգը՝ նրա պայուսակի մեջ դնելով մետաղադրամներով գոտին։ Այնուհետև մաքսանենգը գնում է բժշկի մոտ, վերցնում գոտին և տալիս նրան 5 հազար ռուբլի։ Երիտասարդ բժիշկը դժգոհում է, իսկ ավելի ուշ գնում է մաքսանենգի ամառանոց, որտեղ սպանում է նրան։ Մաքսանենգի հանցակիցը որոշում է, որ մաքսակետի հետ կապված իրավիճակը խիստ լարված է, և առաջարկում է հերթական երթի ժամանակ ոչինչ չտանել։ Բայց մաքսանենգն իր ծրագիրն է իրականացնում․ նա որոշում է ամբողջ ոսկով փախչել արտասահման։ Երիտասարդ մաքսավորը, որոնելով իր ընկերոջը, դուրս է գալիս մաքսանենգի հետքի վրա և, ի վերջո, նավից դուրս գալու ժամանակ նրան զննելիս բացահայտում է հանցագործին։
Դերերում
խմբագրել- Միխայիլ Բոյարսկի - Յուրի Խորունժև, սկսնակ մաքսավոր
- Վալենտին Գաֆտ - Վլադիմիր Նիկոլաևիչ Նիկիտին, փորձառու մաքսավոր, ստուգման խմբի ղեկավար
- Վադիմ Յակովլև - Նիկոլայ Դելկով, նավի մեխանիկ, մաքսանենգ
- Վլադիմիր Երյոմին - Վիտյա Մալիշև, նավի բժիշկ
- Տատյանա Տաշկովա - Նատալյա, Մալիշևի կինը
- Վալերի Զախարև - Պաշկա
- Յուրի Բաշկով - Եվսեյիչ
- Վիկտոր Իլիչով - Գրոմով, նավի մեխանիկ
- Իվան Կրասկո - Կոննիկով, բժշկական պահեստի ղեկավար, Դելկովի հանցակիցը
- Վյաչեսլավ Սորոկին - Պերով, մաքսային ծառայող
- Կոնստանտին Բուտաև - Սերապյան, սկսնակ մաքսավոր
դերերում`
- Հերբերտ Դմիտրիև - նավապետ
- Լյուբով Մալինովսկայա
- Պյոտր Շելոխոնով - մաքսատան պետ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Վլադիմիր Մազուրը՝ Ի. Կոնստանտինովի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Մուրատով
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Վասիլև
- Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Գուկով
- Կոմպոզիտոր` Ալեքսանդր Միխայլով
- Հնչյունային օպերատոր՝ Գալինա Գորբոնոսովա
- Մոնտաժող՝ Գյուլսյում Սուբաևա[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մաքսակետ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Մաքսակետ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Таможня»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
- «Таможня» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- «Մաքսակետ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում