Մաքսիմ Խամոյան

հայ լեզվաբան

Մաքսիմ Հուսեյնի Խամոյան (1934, Ավշեն, Հայաստան - 2011), քրդագետ, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի քրդագիտական հետազոտությունների խմբի ղեկավար։

Մաքսիմ Խամոյան
Ծնվել է1934
Ավշեն, Հայաստան
Մահացել է2011
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինհայերեն և քրդերեն

Կենսագրություն

խմբագրել

Մաքսիմ Խամոյանը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 7-ին ՀԽՍՀ Ապարանի շրջանի Չոբանմազ գյուղում։ Շրջանի Ծաղկահովիտ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ Ասպիրանտական ուսումնառությունն ստացել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։

1964 թվականին Մաքսիմ Խամոյանը վերադառնում է Երևան և աշխատանքի անցնում ՀՀ ԳԱԱ արևելագիտության սեկտորում որպես կրտսեր գիտաշխատող ու երկար տարիներ հետազոտական աշխատանք կատարում գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։

1966 թվականին Մաքսիմ Խամոյանը պաշտպանում է թեկնածուական դիսերտացիան «Քրդերեն լեզվի Բահդինանի բարբառը» թեմայով։

Աշխատություններ

խմբագրել

Մաքսիմ Խամոյանը հրատարակել է «Քուրդ-ռուսերեն դարձվածաբանական բառարանը», որը պարունակում է մոտ 8 հազար դարձվածաբանական հոդված։

1988 թվականին Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ հրատարակվում է նրա «Քրդերեն լեզվի դարձվածաբանության հիմունքներ» ուսումնասիրությունը։

Հետազոտական իր հոդվածներով Մաքսիմ Խամոյանը մասնակցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի հրատարակմանը։ Այս մատենաշարի XVIII հատորում լույս է տեսել նրա «Գրական քրդերենի ձևավորման հեռանկարները» հոդվածը։

1990 թ. լույս է տեսել «Քրդերեն լեզու, գրականություն» խորագրով գիրքը, որտեղ հատուկ տեղ են գրավում քրդական խոսքի կառուցվածքի հարցերը, նրա տարբեր դրսևորումները՝ կիրառական տառատեսակների կազմը, գրական խոսքի տարբեր բնագավառների, դրանց զարգացման ուղիների և օրինաչափությունների առանձնացումը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ասան Դերբոյան «Մաքսիմ Հուսեյնի Խամոյան», պատմաբանասիրական հանդես №1, 2011, էջ 310-311