Մաքսիմ Վեյգան
Մաքսիմ Վեյգան (ֆր.՝ Maxime Weygand, հունվարի 21, 1867[1][2][3][…], Բրյուսել[4] - հունվարի 28, 1965[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիական գեներալ, ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ (1931 թվական)։
Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1918 թվականի մարտից՝ Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի պետ։ 1920—1922 թվականներին՝ լեհական բանակի ուսուցման և մատակարարման գծով ռազմական միսիայի ղեկավար Լեհաստանում։ 1930-1935-թվականներին գլխավոր շտաբի պետ, բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ։ 1937 թվականին մասնակցել է կագուլյարների ֆաշիստական շարժմանը։ 1940 թվականի մայիսի 19-ից՝ Ազգային պաշտպանության շտաբի պետ և գերագույն գլխավոր հրամանատար, Ֆրանսիայի կապիտուլյացիայի կազմակերպիչներից։ 1940 թվականի հուլիս-սեպտեմբերին կառավարության ազգային պաշտպանության մինիստր, ապա կառավարության գլխավոր լիազոր Աֆրիկայում։ 1941 թվականներին համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ։ 1942—1945 թվականներին գտնվել է գերմանական ճամբարում։ Ազատագրումից հետո հանձնվել է ռազմական դատարանին, սակայն 1948 թվականին արդարացվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Вейган Максим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.jstor.org/stable/1875584?seq=4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Վեյգան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 364)։ |