Մաքս Օտտե

գերմանացի տնտեսագետ

Մաքս Օտտե, (իսկական անունը Մատտիաս Օտտե, գերմ.՝ Max Otte, հոկտեմբերի 7, 1964(1964-10-07)[1], Պլետենբերգ, Märkischer Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, գերմանացի տնտեսագետ, Վորմսի (Գերմանիա) Կիրառական գիտությունների համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, իր կողմից 2003 թվականին Քյոլնում հիմնադրված IFVE Institut für Vermögensentwicklung GmbH-ի ղեկավար, նաև ֆինանասական փորձագետ և Հեջ ֆոնդերի անկախ մենեջեր։ 2011 թվականից Օտտեն դասավանդում է Գրացի Կարլի ու Ֆրանսի անվան համալսարանում, Ավստրիա։

Մաքս Օտտե
գերմ.՝ Max Otte
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1964(1964-10-07)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՊլետենբերգ, Märkischer Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
ԿրթությունԿյոլնի համալսարան (1989), Վաշինգտոնի ամերիկյան համալսարան (1987) և Փրինսթոնի համալսարան (1991)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Մասնագիտությունտնտեսագետ, հեղինակ, համալսարանի դասախոս, fund manager, հրապարակախոս և ձեռնարկատեր
ԱշխատավայրԳրացի համալսարան
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
ԱնդամությունԳերմաներենի ասոցիացիա[3], Werteunion booster club?, Ատլանտյան կամուրջ, German Council on Foreign Relations? և American Council on Germany?
Կայքmax-otte.de
 Max Otte Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

1983 թվականին Մաքս Օտտեն Plettenberg քաղաքում ավարտել է գիմնազիան[4]։ Տնտեսագիտական ուսուցում է ստացել Քյոլնում, ապա Փրինսթոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և աշխատել որպես M&А խորհրդատու։ 1998-2000 թվականներին հանդիսացել է Բոստոնի համալսարանի դոցենտ[5]։

2008 թվականին ֆինանսական ճգնաժամի աճի շրջանում Մաքս Օտտեն ճանաչում ձեռք բերեց, առաջին հերթին ճգնաժամի և նրա առաջացման ձևերի իր գիտական կանխագուշակման շնորհիվ. 2006 թվականին նա իր «Der Crash kommt» տնտեսագիտության մասին գրքում առաջին անգամ նկարագրել էր սպասվող ֆինանսական ճգնաժամը` տալով վերլուծությունը և ճիշտ գուշակելով պահը[6][7][8]։

Մաքս Օտտեն առաջիններից էր և դեռևս քաղաքական գործիչներից շատ առաջ պահանջեց Hypo Real Estate. հոլդինգի ազգայնացումը։ 2009 թվականի մարտին և ապրիլին նա պնդում էր ձեռք բերել պարտատոմսերը։ 2009 թվականի նոյեմբերին Börse Online-ի 24000 քվեարկողներից նա 10000 ընթերցողների կողմից ընտրվեց «2009 թվականի բորսային բրոկեր»։ Այդ նույն ամսում նա հաստատեց իր ասածը, որ պարտատոմսերը դեռ այդքան թանկ չեն։ 2010 թվականին նրան կողմ քվեարկեցին քվեարկությանը մասնակցած ընթերցողների կեսը։ 2008 թվականի մարտի կեսերին Մաքս Օտտեի կողմից թողարկված և սպասարկվող PI Global Value Fund-ը (WKN: A0NE9G), արդեն 2010 թվականի ապրիլի 28-ին հասել էր 38% արդյունավետության` դրանով իսկ 38%-ով առաջ անցնելով DAX-ից, 33%-ով` MSCI World-ից և ավելի քան 60%-ով EURO STOXX 50-ից։ 2011 թվականի մարտի 31-ին նա հասնում է 51% արդյունավետության։ Հունվարին ֆոնդը վերակազմավորվեց խառը ֆոնդում և թույլտվություն ստացավ աշխատելու Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի տարածքներում։

2010 թվականի ապրիլին, Եվրոպական կայունության մեխանիզմի (ESM) ձևավորումից դեռևս մեկ շաբաթ առաջ, Օտտեն պահանջեց հարավային եվրոպական երկրների Եվրագոտուց դուրս գալը[9]։

2011 թվականի ապրիլի 8-ին Handelsblatt տնտեսագիտական ամսագրում ասում է հետևյալը. «Համաշխարհային տնտեսությունում իրական խնդիր է հանդիսանում ԱՄՆ-ն»։ 1 շաբաթ անց «Standard & Poor's» ռեյտինգային գործակալությունը հայտարարեց ԱՄՆ-ի կրեդիտային ռեյտինգի հնարավոր իջեցման մասին։

Մաքս Օտտեն ակտիվորեն մասնակցում է ֆինանսական շուկաների զանգվածային կարգավորումներին։ Մասնավորապես, նա պահանջում է շուկայական տնտեսության պայմաններում մտցնել բանկերի պատասխանատվության հիմնական օրենքներ։ 2010 թվականին նա պաշտպանում է ղեկավարության որոշումը արգելել առանց ծախսերի վաճառքը։

Մաքս Օտտեն բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, տպագրվել է այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են` Frankfurter Allgemeine Zeitung, Welt, Spiegel, Financial Times Deutschland, Times, Harvard Business Review, Junge Freiheit և Wirtschaftsdienst: Նա մասնավոր հյուր է հանդիսանում այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են` ARD, ZDF, SWR, n-tv, Bloomberg և N24:

Մաքս Օտտեն երկքաղաքացի է, նա հանդիսանում է Գերմանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի ու ապրում է Քյոլնում։

Հրատարակություններ

խմբագրել
  • The United States, Japan, West Germany and Europe in the international economy 1977—1987. Between conflict and coordination. Schulz-Kirchner, Idstein 1988, ISBN 3-925196-67-6
  • mit Nikolaus Rollwage: Makroökonomik. Makro-Wissen effizient erworben. Mit 25 Kontrollfragen. WRW, Köln 1989, ISBN 3-927250-31-7; 2. Auflage: Makroökonomik. Mit Kontrollfragen und Lösungen. ebd. 1991, ISBN 3-927250-32-5
  • Allgemeine Wirtschaftspolitik. WRW, Köln 1990, ISBN 3-927250-51-1; 2. erweiterte Auflage ebd. 1991, ISBN 3-927250-52-X
  • Marketing. Mit Kontrollfragen und Lösungen. WRW, Köln 1990, ISBN 3-927250-61-9; 2. erweiterte Auflage ebd. 1992, ISBN 3-927250-62-7; 3. neu bearbeitete Auflage: Marketing. Mit Übungsaufgaben und Lösungen. ebd. 1996, ISBN 3-927250-63-5
  • Fitness und Karriere. Der neue Lebensstil für Spitzenkräfte. Gabler, Wiesbaden 1995, ISBN 3-409-19197-6
  • Amerika für Geschäftsleute. Das Einmaleins der ungeschriebenen Regeln. Campus-Verlag, Frankfurt/New York 1996, ISBN 3-593-35592-2; aktualisierte Ausgabe: Ullstein, Berlin 1998, ISBN 3-548-35791-1
  • Investieren statt sparen. Wie man mit Aktien ein Vermögen aufbaut. Aktualisierte und überarbeitete Neuausgabe. Auflage. Ullstein, Berlin 2008, ISBN 978-3-548-37224-2, DNB 986966665, OCLC 244037121 (1. Auflage 2000 unter dem Titel «Investieren statt sparen. Wie Sie mit Aktien alle 5 Jahre Ihr Vermögen verdoppeln», ISBN 3-430-17286-1).
  • Investieren statt sparen. Wie Sie mit Aktien alle 5 Jahre Ihr Vermögen verdoppeln. Econ, München 2000, ISBN 3-430-17286-1; aktualisierte und überarbeitete Neuausgabe: Investieren statt sparen. Wie man mit Aktien ein Vermögen aufbaut. Ullstein, Berlin 2008, ISBN 978-3-548-37224-2
  • A Rising Middle Power? German Foreign Policy in Transformation. 1989—1999. St. Martin’s Press, New York 2000, ISBN 0-312-22653-5, DNB 971920699, OCLC 42733831 (Zweite ISBN 978-0-333-91517-2).
  • Organisation. Mit Übungsaufgaben und Lösungen. WRW-Verlag, Köln 2001, ISBN 3-927250-06-6
  • mit Volker Gelfarth: Investieren statt spekulieren. Mit Aktien von Top-Unternehmen zum Gewinn. Econ, München 2001, ISBN 3-430-17284-5
  • mit Katja Zacharias, Dimitrios Patsavas & Helmut Gellermann: Investieren in Biotech-Aktien. So nutzen Sie die Chancen der Zukunft. Econ, München 2001, ISBN 3-430-17283-7
  • So bekommen Sie Ihre Finanzen in den Griff. Ein Investor-Village-Arbeitsbuch. Econ, München 2001, ISBN 3-430-14966-5
  • So bauen Sie Vermögen auf. Ein Investor-Village-Arbeitsbuch. Econ, München 2001, ISBN 3-430-14967-3
  • Der Onvista-Führer zur Aktienanalyse. Econ, München 2001, ISBN 3-430-17279-9
  • Der Crash kommt. Die neue Weltwirtschaftskrise und wie Sie sich darauf vorbereiten. 1. Auflage. Econ, Berlin 2006, ISBN 978-3-430-20001-1, DNB 979905990, OCLC 180921996. Komplett aktualisierte und erweiterte Ausgabe: Der Crash kommt. Die neue Weltwirtschaftskrise und was Sie jetzt tun können. 1. Auflage. Ullstein, Berlin 2009, ISBN 978-3-548-37290-7, DNB 99185070X, OCLC 314739402.
  • mit Jens Castner: Deutsche Superinvestoren aus Graham- und Doddsville. Erfolgsgeheimnisse der besten Value-Investoren. FinanzBuch-Verlag, München 2007, ISBN 978-3-89879-242-4
  • Der Informationscrash. Wie wir systematisch für dumm verkauft werden. Econ, Berlin 2009, ISBN 978-3-430-20078-3
  • mit Jens Castner: Erfolgreiches Value-Investieren. Geniale Investmentstrategien in Zeiten globaler Veränderungen. FinanzBuch-Verlag, München 2010, ISBN 978-3-89879-505-0
  • Die Krise hält sich nicht an Regeln. 99 Fragen zur aktuellen Situation — und wie es weitergeht. Max Otte im Gespräch mit Thomas Helfrich. Econ, Berlin 2010, ISBN 978-3430201124
  • Stoppt das Euro-Desaster. 1. Auflage. Ullstein, Berlin 2011, ISBN 978-3-550-08896-4, DNB 1013304942.

Մաքս Օտտեի կողմից ստեղծված

խմբագրել
  • John Kenneth Galbraith: Der grosse Crash 1929 — Ursachen, Verlauf, Folgen. FinanzBuch-Verlag, München 2008, ISBN 978-3898794558
  • Charles MacKay & Joseph de la Vega: Gier und Wahnsinn. Warum der Crash immer wieder kommt…Der Klassiker. FinanzBuch-Verlag, München 2010, ISBN 978-3898795609
  • Charles P. Kindleberger: Die Weltwirtschaftskrise. 1929—1939. FinanzBuch-Verlag, München 2010, ISBN 978-3898796149
  • Adam Fergusson: Das Ende des Geldes — Hyperinflation und ihre Folgen am Beispiel der Weimarer Republik. FinanzBuch-Verlag, München 2011, ISBN 978-3898796279
  • Niall Ferguson: Der Bankier Siegmund Warburg — Sein Leben und seine Zeit. FinanzBuch-Verlag, München 2011, ISBN 978-3898796262

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Deutsche Nationalbibliothek Record #118162837 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://vds-ev.de/verein/bekannte-mitglieder/
  4. «Plettenberg-Lexikon — Max (Matthias) Otte». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Anne Will, Трансляция 15 мая 2011, гость в студии
  6. Telepolis, Peter Nowak, Между Карлом Марксом и Максом Отте
  7. Frankfurter Rundschau: Joachim Wille — Der Crash-Prophet
  8. Die Zeit: Kerstin Kohlenberg & Wolfgang Uchatius: Куда ушли деньги?
  9. «Cicero, Интервью с Максом Отте: Ирландия, Испания, Поргугалия и Греция должны выйти из еврозоны». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Օտտե» հոդվածին։