Մեզպուրյան վարժարան
Մեզպուրյան վարժարան, հիմնվել է 1865 թվականին, Կ․ Պոլսի Գում Գափու թաղամասում, Մկրտիչ Մեզպուրյանի նախաձեռնությամբ։
![](http://up.wiki.x.io/wikipedia/hy/thumb/0/00/%D5%84%D5%A5%D5%A6%D5%BA%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg/220px-%D5%84%D5%A5%D5%A6%D5%BA%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg)
Սկզբում եղել է երկսեռ, նախակրթարանի մակարդակով։ 1879 թվականին տեղափոխվել է Սկյուտար և վերածվել աղջիկների երկրորդական (միջնակարգ) ուսումնական հաստատության։ Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ուսուցչուհիներ։ Ուներ երեք բաժանմունք՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան։ Ավանդվել են հայերեն (գրաբար, աշխարհաբար), ֆրանսերեն, թուրքերեն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, բնագիտություն, երաժշտություն, ձեռագործ և այլն։ Դասավանդել են Մ․ Մեզպուրյանը, Զ․ Խանջյանը, Ս․ Գաբամաջյանը, Հ․ Ոսկանը, Դ․ Մալաթյանը և ուրիշներ։ 1896 թվալկանին վարժարանը փակվել է միջոցների սղության պատճառով։ 1900 թվականին Հովնան Փալագաշյանի և նրա քույրերի աջակցությամբ, Մեզպուրյան վարժարանի հիման վրա, Գատը գյուղում ստեղծվել է Փալագաշյան գիշերօթիկ երկսեռ դպրոցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 379)։ ![]() |