Մեթա ֆոն Սալիս
Բարբարա Մարգարեթա «Մեթա» ֆոն Սալիս (գերմ.՝ Barbara Margaretha "Meta" von Salis, մարտի 1, 1855[1][2][3], Մարշլինս ամրոց[2] - մարտի 15, 1929[1][3], Բազել, Շվեյցարիա[2]), շվեյցարացի ֆեմինիստ, պատմաբան։
Մեթա ֆոն Սալիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1855[1][2][3] |
Ծննդավայր | Մարշլինս ամրոց[2] |
Մահացել է | մարտի 15, 1929[1][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[2] |
Գերեզման | Cemetery Daleu |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրոն | reformed?[4] |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան (1887)[4] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[4] |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիս |
Meta von Salis Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Նիցշեի թղթակիցը։
Կենսագրություն
խմբագրելՄեթա ֆոն Սալիսը ծնվել է 1855 թվականին իրենց ընտանեկան կալվածքում՝ Մարսչլինս ամրոցում (Իգիս, Գրաուբյուդեն կանտոնում)։ Նրա ծնողներն էին Ուրսուլա Մարգարեթան և բնագետ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիսը։ 1863-1868 թվականներին Ֆրիենդրիխշաֆենում (Գերմանիա) ընդունվել է աղջիկների համար նախատեսված դպրոց, իսկ այնուհետև մինչև 1871 թվականը սովորել է Շվեյցարիայի մեկ այլ՝ աղջիկների համար նախատեսված դպրոցում՝ Ռոշարխում։ Դպրոցը ավարտելուց հետո, նախքան 1883 թվականին պատմություն և փիլիսոփայություն ուսումնասիրելու համար Ցյուրիխի համալսարան ընդունվելը, նա որպես տնային դաստիարակչուհի աշխատել է Գերմանիայի, Անգլիայի և Իռլանդիայի բազմաթիվ հարուստ ընտանիքների համար[5][6]։ 1887 թվականի Ագնես Պուատոյի մասին դոկտորականը պաշտպանելով դարձել է շվեյցարացի առաջին կինը, ով ստացել է պատմական գիտությունների թեկնածու[7]։ Նա ասում է, որ գիտական աստիճանն իրեն պետք էր ոչ թե իր անձի համար, ավելի շուտ նա ստացել էր այն «կանանց հարցերի» համար[7]։
Համալսարանից հետո, Մեթա ֆոն Սալիսը Շվեյցարիայում կանանց ընտրական իրավունքի համար աշխատել է որպես ֆրիլանսեր՝ արտահաստիքային լրագրող և խոսնակ։ 1887 թվականին նա «Zurich Post»-ում հոդված է գրել, որն առաջիններից էր, ով պնդում էր վիճարկել Շվեյցարիայի քաղաքացիների համընդհանուր ընտրական իրավունքը[5]։ 1884 թվականին Ցյուրիխում հանդիպել է փիլիսոփա և գրող Ֆրիդրիխ Նիցշեին[6]։ Չնայած ֆեմինիստների և կանանց շարժման նկատմամբ Նիշցեի անտարբերությանը` նրանց հանդիպումը «ոսկե շող էր տալիս» նրա կյանքի մնացած ժամանակահատվածին, որի արդյունքում նրանց միջև երկարատև ընկերություն ձևավորվել[7]։ Իրենց առաջին հանդիպումից հետո, ֆոն Սալիսը 1886–1887 թվականներին մի քանի շաբաթ անցկացրել է Սիլս Մարիայում գտնվող նրա ամառանոցում[6]։ Թեև նրանք մտերիմ ընկերներ էին, ֆոն Սալիսը զարհուրել էր, երբ ինչ-որ մեկից լսել էր, որ Նիշցեն և ինքը պետք է ամուսնանան[7]
։ 1894 թվականին օգնել է Նիշցեի քրոջը՝ Էլիզաբեթ Ֆորսթեր-Նիշցեին, հիմնել Նիշցեի արխիվը, սակայն Նիշցեի հետ վեճից հետո ֆոն Սալին դադարեցրել է արխիվում իր աշխատանքները[6]։ Բացի սրանից, ֆոն Սալիսն էր, որ Վիլլա Սիլբերբլիքում Նիշցեի և իր քրոջ համար տուն է գնել, որտեղ Նիշցեն ապրում էր մինչև իր կյանքի մայրամուտը։ Նրա մահից հետո տունը դարձել էր Նիշցե-արխիվ հավաքածուի մշտական պահպանման վայրը[7]։
Ֆոն Սալիսը 1904 թվականին կարճ ժամանակով ազատազրկվել է, քանի որ պաշտպանում էր երկու սխալմբամբ մեղադրվող կանանց՝ փողերի հափշտակության համար[8]։ Հիասթափվելով շվեյցարական ժողովրդական գործընթացից, նա իր վաղեմի ընկեր Հեդվիգ Կիմի հետ բնակություն է հաստատել Իտալիայի Կապրի կղզում։ Հեդվիգի և Էրնսթ ֆիգ Վինթերի ամուսնությունից հետո ֆոն Սալիսը 1910 թվականի մինչև իր մահը (1929) զույգի հետ ապրել է Բազելի նրանց տանը։ Հետագայում նա թողել է ֆեմինիստական շարժումը, փոխարենը իր աշխատություններից շատերը կենտրոնացած էին գերմանական ազգայնականության և պահպանողական ռասայական տեսության վրա[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Friedrichs E. Die deutschsprachigen Schriftstellerinnen des 18. und 19. Jahrhunderts (գերմ.) — Stg: J.B. Metzler. — S. 261—262. — ISBN 978-3-476-00456-7 — doi:10.1007/978-3-476-03141-9
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/009378/2017-03-13/
- ↑ 5,0 5,1 5,2 Bollinger, Andrea (2011 թ․ դեկտեմբերի 12). «Salis, Meta von (Marschlins)». Historical Dictionary of Switzerland. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Porträt: von Salis-Marschlins, Meta (Barbara Margaretha)». Nietzsche Online. Saarland University. 2002 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Young, Julian (2010). Friedrich Nietzsche: A Philosophical Biography. Cambridge University Press. էջ 390. ISBN 978-1-139-48712-2.
- ↑ Diethe, Carol (2013). «Salis-Marschlins, Meta von (1855–1929)». Historical Dictionary of Nietzscheanism. Scarecrow Press. էջեր 311–312. ISBN 978-0-8108-8032-0.
Արտաքին հղումներ
խմբագրելhttps://commons.wikimedia.org/wiki/Category:Meta_von_Salis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթա ֆոն Սալիս» հոդվածին։ |