Մեթյու Կոմա
Մեթյու Բեյր (անգլ.՝ Matthew Bair, հունիսի 2, 1987, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), առավել հայտնի է Մեթյու Կոմա (անգլ.՝ Matthew Koma) անվամբ, ամերիկացի երգիչ, երգահան, դիջեյ և ձայնագրման պրոդյուսեր։
Մեթյու Կոմա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Matthew Bair |
Նաև հայտնի է որպես | Matthew Koma |
Ծնվել է | հունիսի 2, 1987 (37 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրատենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records |
Կրթություն | Seaford High School? |
Կայք | matthewkoma.com |
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է 1987 թվականի հունիսի 2-ին և մեծացել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում[3]։ Ունի հրեական արմատներ։ Սովորել է Սիֆորդի ավագ դպրոցում[4]։
Երաժշտական կարիերա
խմբագրելՈգեշնչվելով Էլվիս Կոստելլոյով, Բրյուս Սպրինգստինով և Ստեֆան Ջենկինսով, Կոման իր երաժշտական կարիերան սկսել է փանկ ռոք ժանրում ստեղծագործելով, իսկ հետագայում անցում է կատարել ժանրային խառնուրդների՝ փոփ երաժշտությունից և հիփ հոփից մինչև EDM[3]։ Նախկինում Կոման համագործակցել է Hardwell-ի, Zedd-ի, Միրիամ Բրայանտի, Սեբաստիան Ինգրոսսոյի, Ալեսսոյի, Tiësto-յի, Vicetone-ի և Ռայան Թեդերի հետ[5]։
Կոմային նկատել է Ջիմմի Այվինը, իսկ «She» երգի ակուստիկ տարբերակի ձայնագրությունն լսելուց հետո Կոման պայմանագիր է կնքել Interscope Records լեյբլի հետ[6]։ Ավելի ուշ՝ 2012 թվականի մայիսին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Parachute» մինի ալբոմը, որի չորս երգերը նա ինքնուրույն գրել, պրոդյուսերավորել և համապրոդյուսերավորել է։ Ալբոմում առկա են համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ալեքս դա Քիդը, Twice as Nice-ը, Սեն Ուոթերսը, Լուի Բյանկանելոն և Արի Լևինը[7]։ Այդ ժամանակից ի վեր նա շրջագայել է LMFAO դուոյի և Far East Movement քառյակի հետ՝ «Sorry For Party Rocking» շրջագայության շրջանակներում[8], որից հետո շրջագայել է Owl City խմբի հետ[9]։ 2012 թվականի մարտին Բրյուս Սպրինգստինը թողարկել է «Rocky Ground» երգը, որի ռեմիքս տարբերակը Կոման համապրոդյուսերավորել է Ռոն Անիելլոյի հետ համատեղ, որպես Բրյուսի` «Wrecking Ball» ալբոմի սինգլ[10]։
2012 թվականին Կոման կատարել է Black Cards խմբի «End of Pretend» երգի հիմնական վոկալը։ Հաջորդ գարնանը նա շրջագայել է Եվրոպայում` աջակցելով Էլլի Գոլդինգին և Չարլի ԷքսՍիԷքսին
2017 թվականին Կոման պրոդյուսերավորել է Շանայա Թվեյնի հինգերորդ ստուդիական ալբոմի՝ «Now»-ի երգերը, ներառյալ գլխավոր՝ «Life's About to Get Good» սինգլը[11]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է Հիլարի Դաֆի հետ[12]։ Զույգն ունի դուստր՝ Բենքս Վիոլետ Բեյրը, որը ծնվել է 2018 թվականին։ Կոման նաև Դաֆի և նրա նախկին ամուսնու՝ Մայք Քոմրիի որդու՝ Լուկաս Քրուզ Քոմրիի խորթ հայրն է։ Կոման Լուկասին իր սեփական որդին է համարում[13]։
Սկավառակագրություն
խմբագրելՄինի ալբոմներ
խմբագրելԱնվանում | Մանրամասներ |
---|---|
Parachute |
|
The Cherrytree Sessions |
|
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք |
Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
BMI Pop Awards | 2014 | Մրցանակակիր երգ | «Clarity» | Հաղթանակ | [14] |
Billboard Music Award | 2012 | Թոփ դենս/էլեկտրոնային երգ | «Spectrum» | Հաղթանակ | [15] |
International Dance Music Awards | 2013 | Լավագույն պրոգրեսիվ երգ | «Years» | Առաջադրված | [16] |
2016 | Լավագույն դաբստեպ/հարվածային և բաս երգ | «Emotional» | Առաջադրված | [17] | |
MTV Video Music Awards Japan | 2012 | Լավագույն պարային տեսահոլովակ | «Spectrum» | Առաջադրված | [18] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gamboa, Glenn (2011 թ․ հուլիսի 27). «LI's Matthew Koma signs with major label». Newsday. New York City / Long Islandaccessdate=մարտի 29, 2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Pearce, James. «Matthew Koma Biography». AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Matthew Koma». Watchdog Management. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին. «Born and raised on Long Island...»
- ↑ Gamboa, Glenn. «Matthew Koma has big homecoming at Coliseum». Newsday. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Pannacione, Maggie (2012 թ․ մարտի 21). «Matthew Koma to Release "Parachute" EP on May 29». Artist Direct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Gamboa, Glenn (2011 թ․ հուլիսի 27). «LI's Matthew Koma signs with major label». Explore LI. (subscription required)
- ↑ «Newcomer Matthew Koma to Release Four-Song Debut – Parachute EP – on Cherrytree/Darkchild/Interscope Records May 29th». International Business Times. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Gamboa, Glenn (2012 թ․ հունվարի 31). «Matthew Koma lands Cherrytree European tour slot». Newsday.
- ↑ «Matthew Koma on tour with Owl City». Skope. 2012 թ․ օգոստոսի 16.
- ↑ Gamboa, Glenn (2012 թ․ հուլիսի 3). «Springsteen picks Koma remix for new single». Newsday.
- ↑ Stephen Thomas Erlewine. «Now - Shania Twain | Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ https://people.com/tv/hilary-duff-marries-matthew-koma/
- ↑ https://www.etonline.com/hilary-duffs-fiance-matthew-koma-gets-heartwarming-tattoo-of-kids-banks-and-luca-136182?amp/
- ↑ https://www.bmi.com/news/entry/stevie_nicks_and_top_songwriters_honored_at_62nd_annual_bmi_pop_awards
- ↑ http://www.rockonthenet.com/archive/2012/bbyearend.htm
- ↑ https://web.archive.org/web/20160304023731/http://www.wintermusicconference.com/events/idmas/index.php?wmcyear=2013#idmanominees
- ↑ https://web.archive.org/web/20160303001646/http://wintermusicconference.com/events/idmas/index.php?wmcyear=2016#idmanominees
- ↑ «Award show to be held on Saturday June 23, 2012 at Makuhari Messe in Chiba Prefecture, Japan» (Japanese). MTV Asia. 2012 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)