Մելանի Քլայն (անգլ.՝ Melanie Klein, մարտի 30, 1882(1882-03-30)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հրեական ծագումով անգլիացի հոգեվերլուծաբան, ով երեխաների համար մշակել է վեպերի թերապևտիկ տեխնիկան, որն իր ազդեցությունն է թողել տարիքայի հոգեբանության և ժամանակակից հոգեվերլուծության վրա։ Մելանի Քլայնն առարկաների հարաբերությունների տեսության առաջատար նորարարներից է։

Մելանի Քլայն
Ծնվել էմարտի 30, 1882(1882-03-30)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[1][2][3][…] (78 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԳոլդերս Գրին[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհոգեվերլուծաբան
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
ԱնդամակցությունMagyar Pszichoanalitikus Egyesület?, Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն և Berliner Psychoanalytische Vereinigung?
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6] և գերմաներեն[6]
Ազդվել էԶիգմունդ Ֆրոյդ
Պարգևներ
Երեխա(ներ)Melitta Schmideberg?
Կայքmelanie-klein-trust.org.uk(անգլ.)
 Melanie Klein Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մելանի Քլայնը ծնվել է 1882 թվականի մարտի 30-ին հրեական ընտանիքում։ Հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել և կնոջից տարիքով մեծ էր։ Երբ Մելանին ծնվեց, նա 50 տարեկան էր։ Մանկության տարիներին մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել ավագ քրոջ՝ Սիդոնի հետ, սակայն Սիդոնը 9 տարեկան հասակում մահացել է, և փոքրիկ Մելանին ծանր է տարել այդ կորուստը։ Մի քանի տարի անց մահացել է նրա եղբայրը՝ Էմմանուելը, երբ Մելանին 18 տարեկան էր, մահացել է հայրը, մի քանի տարի հետո՝ մայրը։ Մանկության ծանր կորուստները Մելանիի մոտ խոր դեպրեսիա են առաջացրել, ինչը, ըստ նրան ճանաչող մարդկանց, տարիների ընթացքում արմատավորվել է նրա հայացքներում և բնավորության մեջ։ Ընդհանուր առմամբ, Մելանին ողջ կյանքում բնույթով եղել է կտրուկ, կռվարար, ինչն ակամա նեղացրել է նրա հետևորդների շրջանակը[7][8]։

1903 թվականին ամուսնացել է ինժեներ Արթուր Քլայնի հետ։ Մի քանի տարի սովորել է Վիեննայի համալսարանում, սակայն ուսումն անավարտ է մնացել։ Ամուսնու հետ լքել է Վիեննան, ապրել են Սլովակիայում և Սիլեզիայում։ Ունեցել են երեք երեխա, սակայն ընտանեկան կյանքն անհաջող է զարգացել։ Ծանր բնույթը Մելանիին խանգարում էր լավ մայր դառնալ, երեխաների հետ փոխհարաբերություններում սեր, ըմբռնում չկար։ Նրա դուստրը՝ Մելիտան, ով նույնպես հոգեվերլուծաբան էր, խզել էր հարաբերությունները մոր հետ, և նույնիսկ նրա հուղարկավորությանը չմասնակցեց։

  Երկար տարիներ նա չէր շփվում մոր հետ։ Երբ 1960 թվականի սեպտեմբերին Մելանին մահացավ, Մելիտան, ով այդ ժամանակ Լոնդոնում էր, ներկա չեղավ մոր հուղարկավորությանը։ Նա մինչև վերջ չզիջող եղավ և Լոնդոնում վառ կարմիր կոշիկներով դասախոսություն էր կարդում[9]։  

Քլայնի ավագ որդին ողբերգական մահացել է լեռներում, սակայն ըստ Մելիտայի՝ նա ինքնասպան է եղել մոր հետ ընդհանուր եզրեր չգտնելու հուսահատությունից[10]։

1910-1919 թվականներին Քլայնը ընտանիքի հետ ապրել է Բուդապեշտում։ 1914 թվականին մոր մահվան և երրորդ երեխայի ծննդի հետ կապված ընկել է դեպրեսիայի մեջ։ Դիմել է հոգեվերլուծաբան Շանդոր Ֆրենցիի օգնությանը, ում մոտ հոգեվերլուծության կուրս անցնելուց հետո հետաքրքրություն է դրսևորել հոգեվերլուծության հանդեպ։ 1917 թվականին սկսել է իր սեփական հոգեվերլուծական պրակտիկան՝ վերլուծելով իր կրտսեր որդուն, ապա՝ իր ընկերների հինգ տարեկան տղային։ 1918 թվականին մասնակցել է 5-րդ միջազգային հոգեվերլուծական կոնգրեսին, որտեղ ծանոթացել է Զիգմունդ Ֆրոյդի հետ։ 1919 թվականին հանդես է եկել «Երեխայի մտավոր զարգացվածության վրա սեռական դաստիարակության և ավտորիտետից հրաժարման ազդեցությունը» թեմայով զեկույցով՝ հիմնված իր սեփական երեխաներից մեկի ուսումնասիրման վրա։ Նույն թվականին դարձել է Վիեննայի հոգեվերլուծաբանների ընկերության անդամ։ 1921 թվականին հոգեվերլուծաբան Կարլ Աբրահամի հրավերով աշխատել է Բեռլինի հոգեվերլուծության ինստիտուտում, որտեղ շարունակել է իր հետազոտական և բուժական գործունեությունը երեխայի հոգեվերլուծության ոլորտում։ 1922 թվականին բաժանվել է ամուսնուց։ 1924-1925 թվականներին անհատական վերլուծություն է անցել Կարլ Աբրահամի մոտ, ինչն ընդհատվել է վերջինիս մահվան պատճառով։ 1925 թվականին Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ ծանոթացել է Մեծ Բրիտանիայի հոգեվերլուծական հասարակության նախագահ Էրնեստ Ջոնսի հետ, ով նրան հրավիրել է իր հետագա գիտական ու բուժական գործունեությունն անցկացնել Մեծ Բրիտանիայում։

1926 թվականին ի վերջո, տեղափոխվել է Լոնդոն, որտեղ շարունակել է զարգացնել գաղափարներ կապված մանկական հոգեվերլուծության և հիվանդ երեխաների հետ խաղի տեխնիկայով առաջնորդվելու վերաբերյալ։ Քլայնի գաղափարները քննադատաբար են ընկալվել Աննա Ֆրոյդի կողմից։ Քլայնի և Ֆրոյդի կողմնակիցների միջև երկար քննարկումների արդյունքում բրիտանական հոգեվերլուծական հասարակության մեջ պառակտում է առաջացել և ձևավորվել են հոգեվերլուծաբանների երեք խմբեր` Քլեյերի կողմնակիցներ, Ֆրոյդի կողմնակիցներ և անկախ հոգեվերլուծաբաններ[11]։

1930-ական թվականներին Քլեյրի գաղափարներն ընդունվեցին որոշ հոգեվերլուծաբանների կողմից, և Դոնալդ Վինիկոտը և Ջ. Բոլբին նրա մոտ անալիզ անցան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քլայնը հիմնականում աշխատել է որպես վերապատրաստող վերլուծաբան և վերահսկող։

Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 22-ին թոքային էմբոլիայից։

  • Volume 1 – Love, Guilt and Reparation: And Other Works 1921–1945, London: Hogarth Press.
  • Volume 2 – The Psychoanalysis of Children, London: Hogarth Press.
  • Volume 3 – Envy and Gratitude, London: Hogarth Press.
  • Volume 4 – Narrative of a Child Analysis, London: Hogarth Press.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118562940 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 CONOR.Sl
  7. «Мелани Кляйн». psychoanalitiki.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Biography of Melanie Klein». vatlin.chat.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Мекаччи Л. Случай Мэрилин М. и другие провалы психоанализа. — М.: Смысл, 2004. — С. 51-52. — 184 с. — 500 экз. — ISBN 88-420-6071-2, 5-89357-187-8.
  10. «Мелани Кляйн». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Лейбин, Валерий Моисеевич Постклассический психоанализ. Энциклопедия.. — М.: АСТ, 2008. — С. 793-795. — 1022 с. — (Psychology). — 3000 экз. — ISBN 978-5-17-050146-5, 978-5-9713-9079-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Քլայն» հոդվածին։