Մելատոնին
Մելատոնին, հիմնականում կենսառիթմերը կարգավորող, մաշկի գունավորման վրա ազդող, «քնի» հորմոն։ Արտադրվում է հիմնականում էպիֆիզի կողմից[2]։ Համարվում է ամենատարածված հորմոններից մեկը։ Հանդիպում է մանրէների օրգանիզմում, կենդանական և բուսական աշխարհում[3][4]։ Հայտնաբերվել է 1958 թվականին։
Մելատոնին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₃H₁₆N₂O₂ |
Մոլային զանգված | 3,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 73-31-4, 8041-44-9 |
PubChem | 896 |
EINECS համար | 200-797-7 |
SMILES | CC(=O)NCCC1=CNC2=C1C=C(C=C2)OC |
ЕС | 200-797-7 |
ChEBI | 872 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Արտադրություն
խմբագրելՆախանյութը տրիպտոֆան ամինաթթուն է, որից սկզբում առաջանում է սերոտոնին, իսկ վերջինիցս էլ՝ N-ացետիլտրանսֆերազի մասնակցությամբ՝ մելատոնին։ Մելատոնինը կարող է արտադրվել սերոտոնին սինթեզող այլ հյուսվածքներում ևս։ Արյուն և ողնուղեղային հեղուկ անցած մելատոնինն ունի կիսաքայքայման կարճ շրջան՝ 45 րոպե, որից հետո այն ապաակտիվանում է լյարդում և արտազատվում մեզով։
Բացի էպիֆիզից, մելատոնինն արտադրվում է նաև ստամոքսաաղիքային ուղու էնտերոքրոմաֆինային բջիջներում, թոքերի և օդատար ուղիների նյարդաներզատական բջիջներում, երիկամների կեղևային մասում, մակերիկամների կեղևային և միջուկային գոտիների սահմանում, լեղապարկում, թրոմբոցիտներում, էոզինոֆիլներում և աչքի ցանցաթաղանթում։
Մելատոնին կա նաև մեզում, թքում և հարպտղային (ամնիոնային) հեղուկում։ Արյան մեջ մելատոնինը միանում է ալբումինին։ Արյան մեջ և էպիֆիզում մելատոնինի խտության փոփոխությունը խստորեն ենթարկվում է օրական ռիթմերին։ Լույսի առկայությունը արգելակում, իսկ մթությունը՝ խթանում է մելատոնինի սինթեզը։ Հորմոնի առավելագույն քանակն արտադրվում է գիշերային ժամերին։
Էպիֆիզի պինեալոցիտները նյարդավորվում են սիմպաթիկ նյադաթելերով, որոնց վերջույթներում արտադրվող նորադրենալինը խթանում է մելատոնինի հյութազատումը, իսկ նորադրենալինի արտադրությունը խթանվում է մթության և արգելակվում լույսի պայմաններում։
Սեռական հասունացման ընթացքում մելատոնինի առավելագույն քանակն արյան մեջ նվազում է։
Ազդեցություն
խմբագրել- Մասնակցում է երկկենցաղների և ձկների մաշկի թեփուկների գունափոխմանը։ Դրա ազդեցությամբ մաշկի մելանոֆորներում գունակի հատիկները միավորվում են և մաշկի գույնը բացանում է։ Մաշկի գույնի բացացման տեսակետից համարվում է մելանոխթանիչ հորմոնների անտագոնիստը։
- Արգելակում է գոնադոլիբերինի ու գոնադոտրոպինների, և ավելի քիչ չափով նաև՝ ադենոկորտիկոտրոպ հորմոնի, աճի հորմոնի արտադրությունը։ Այդ պատճառով էպիֆիզի հեռացումն ուղեկցվում է դեռահաս կենդանիների վաղաժամ սեռական հասունացմամբ։
- Գիշերը թուլացնում է ճարպային հյուսվածքից արտադրվող լեպտինի հյութազատությունը։
- Կատարում է «կենսաբանական ժամացույցի» դեր։ Մելատոնինի արտադրությունն ամռանն ավելի քիչ է, քան ձմռանը։ Այդ պատճառով մելատոնինը կարող է կարգավորել բազմացման, գաղթի վարքի, ներզատական ֆունկցիաների և նյութափոխանակության կենսառիթմերը[5][6]։
- Համարվում է քնի հորմոն, քանի որ նրա արտադրությունը խիստ շատանում է քնի հակասական փուլի ընթացքում։ Երեկոյան և գիշերային ժամերին, երբ ավելանում է մելատոնինի սինթեզը, առաջանում է քնկոտություն ու թուլություն։ Տարիքի հետ կապված՝ էպիֆիզի ակտիվությունը և, հետևաբար, մելատոնինի քանակը նվազում է, որի պատճառով քունը դառնում է մակերեսային և անհանգիստ[7][8][9][10]։
- Ունի հակաօքսիդանտային հատկություն։ Այն կապում է ազատ ռադիկալները և ակտիվացնում գլյուտաթիոնգերօքսիդազը, որն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալներից[11][12][13]։
- Ունի հակաուռուցքային, ճառագայթապաշտպանական և իմունախթանիչ հատկություններ[14][15]։ Իմունախթանիչ ազդեցությունն արտահայտվում է նրանով, որ մելատոնինը մասնակցում է ուրցագեղձի գործունեության կարգավորմանը, ինչպես նաև բարձրացնում է T լիմֆոցիտների և ֆագոցիտների ակտիվությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Melatonin
- ↑ Reiter RJ (May 1991). "Pineal melatonin: cell biology of its synthesis and of its physiological interactions". Endocr. Rev. 12 (2): 151–80. doi:10.1210/edrv-12-2-151 . PMID 1649044
- ↑ Caniato R, Filippini R, Piovan A, Puricelli L, Borsarini A, Cappelletti EM (2003). "Melatonin in plants". Adv. Exp. Med. Biol. Advances in Experimental Medicine and Biology 527: 593–7. doi:10.1007/978-1-4615-0135-0_68 . ISBN 978-0-306-47755-3. PMID 15206778
- ↑ Paredes SD, Korkmaz A, Manchester LC, Tan DX, Reiter RJ (2009). "Phytomelatonin: a review". J. Exp. Bot. 60 (1): 57–69. doi:10.1093/jxb/ern284 . PMID 19033551
- ↑ Altun A, Ugur-Altun B (May 2007). "Melatonin: therapeutic and clinical utilization". Int. J. Clin. Pract. 61 (5): 835–45. doi:10.1111/j.1742-1241.2006.01191.x . PMID 17298593
- ↑ Lincoln GA, Andersson H, Loudon A (October 2003). "Clock genes in calendar cells as the basis of annual timekeeping in mammals – a unifying hypothesis". J. Endocrinol. 179 (1): 1–13. doi:10.1677/joe.0.1790001 . PMID 14529560
- ↑ Lewis, Alan (1999). Melatonin and the Biological Clock. McGraw-Hill. p. 23. ISBN 0-87983-734-9
- ↑ Challet E (December 2007). "Minireview: Entrainment of the suprachiasmatic clockwork in diurnal and nocturnal mammals". Endocrinology 148 (12): 5648–55. doi:10.1210/en.2007-0804 . PMID 17901231
- ↑ Sharma M, Palacios-Bois J, Schwartz G, Iskandar H, Thakur M, Quirion R, Nair NP (February 1989). "Circadian rhythms of melatonin and cortisol in aging". Biological Psychiatry 25 (3): 305–319. doi:10.1016/0006-3223(89)90178-9 . PMID 2914154
- ↑ Touitou Y (July 2001). "Human aging and melatonin". Exp. Gerontol. 36 (7): 1083–1100. doi:10.1016/S0531-5565(01)00120-6 . PMID 11404053
- ↑ Hardeland R (July 2005). "Antioxidative protection by melatonin: multiplicity of mechanisms from radical detoxification to radical avoidance". Endocrine 27 (2): 119–30. doi:10.1385/ENDO:27:2:119 . PMID 16217125
- ↑ Pohanka M (2011). "Alzheimer´s disease and related neurodegenerative disorders: implication and counteracting of melatonin" . Journal of Applied Biomedicine 9 (4): 185–196. doi:10.2478/v10136-011-0003-6
- ↑ Reiter RJ, Manchester LC, Tan DX (September 2010). "Neurotoxins: free radical mechanisms and melatonin protection" . Curr Neuropharmacol 8 (3): 194–210. doi:10.2174/157015910792246236 . PMC 3001213 . PMID 21358970
- ↑ Carrillo-Vico A, Guerrero JM, Lardone PJ, Reiter RJ (July 2005). "A review of the multiple actions of melatonin on the immune system". Endocrine 27 (2): 189–200. doi:10.1385/ENDO:27:2:189 . PMID 16217132
- ↑ Arushanian EB, Beĭer EV (2002). "[Immunotropic properties of pineal melatonin]". Eksp Klin Farmakol (in Russian) 65 (5): 73–80. PMID 12596522
Արտաքին հղումներ
խմբագրել- Մելատոնին - Մեդեքս
- Melatonin - Uses, Side Effects, and More
- Melatonin and Sleep
- Melatonin Արխիվացված 2023-04-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելատոնին» հոդվածին։ |