Մել Բոնի (ֆր.՝ Mel Bonis), իրական անունը Մելանի էլեն Բոնի (ֆր.՝ Mélanie Hélène Bonis, հունվարի 21, 1858(1858-01-21)[2][3][4], Փարիզ[5] - մարտի 18, 1937(1937-03-18)[2][3][4], Սարսել[5]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ստեղծագործել է «Մել Բոնի» կեղծանունով, որպեսզի թաքցնի կին լինելու հանգամանքը[7][8]։

Մել Բոնի
Բնօրինակ անունֆր.՝ Mélanie Bonis
Ի ծնե անունֆր.՝ Mélanie-Hélène Bonis[1]
Նաև հայտնի է որպեսMel Bonis[1]
Ծնվել էհունվարի 21, 1858(1858-01-21)[2][3][4]
Փարիզ[5]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմարտի 18, 1937(1937-03-18)[2][3][4] (79 տարեկան)
Սարսել[5]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[6]
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինAlbert Domange?[1]
Կայքmel-bonis.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Mélanie Bonis Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն

խմբագրել

Մելանի էլեն Բոնին ծնվել է 1858 թվականին Փարիզում[9]։ Դաստիարակվել է խիստ միջավայրում և ստացել է կրոնական կրթություն։ Չնայած ծնողների դեմ լինելուն՝ նա ինքնուրույն սկսել է երաժշտություն սովորել։ Ընտանիքի ընկերներից մեկը, նկատելով Մելանիի հնարավորությունները, ներկայացրել է նրան Սեզար Ֆրանկին և մեկ տարի անց՝ 19 տարեկանում, ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ Ֆրանկի մոտ սովորել է երգեհոն։ Միևնույն շրջանում այդտեղ սովորել են Դեբյուսին և Պերնեն։ Մելանին աչքի էր ընկնում ուսման մեջ[7]։

Կոնսերվատորիայում նա ծանոթացել է երգիչ և երաժշտական քննադատ Ամեդե էտիխի հետ և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց աղջկա ծնողները դեմ էին այդ ամուսնությանը, և ստիպեցին նրան թողնել ուսումը կոնսերվատորիայում, որպեսզի խոչընդոտեն նրանց հետագա հանդիպումներին։ 1883 թվականին Մելանին ծնողների պնդմամբ ամուսնացել է այրի և հինգ երեխաների հայր Ալբերտ Դոմանգեի հետ, որն իրենից 25 տարով մեծ էր։ Այս ամուսնությունից ունեցել է 3 երեխա[9]։

Մելանին դադարել է զբաղվել երաժշտությամբ, բայց մի քանի տարի անց կրկին հանդիպելով Էտիխին, նրա ազդեցությամբ վերադարձել է երաժշտությանը։ Մելանին և Ամեդեն դեռ սիրահարված էին միմյանց, և Մելանիի համար սկսվել էր ներքին պայքարի դժվար շրջան նրա հանդեպ ունեցած զգացմունքների և կրոնական համոզմունքների միջև։ Նա իր 4-րդ երեխային՝ Մադլենին, ապօրինի է ունեցել և երբեք չի կարողացել պաշտոնապես ճանաչել[8]։ Աղջկան մեծացրել է Մելանիի նախկին սպասուհին։ Երբ նա դարձել է 13 տարեկան, Էտիխը, որն այդ ժամանակ ամուրի էր, աղջկան ճանաչել է որպես իր զավակ։

 
Մել Բոնի

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մահացել է Մադլենի խորթ մայրը, և Մելանին վերցրել է աղջկան իր մոտ՝ ներկայացնելով նրան իբրև սանիկ և որբ։ 1918 թվականին մահացել է Մելանիի ամուսինը։ Միևնույն ժամանակ նրա ավագ որդին՝ Էդուարը, վերադառնալով զինվորական գերությունից, սիրահարվել է Մադլենին։ Չունենալով մերժման այլ հիմքեր՝ մայրը ստիպված է եղել որդուն և Մադլենին ներկայացնել աղջկա ծագման գաղտնիքը։ Դա խորը ցնցում էր երեքի համար էլ, և Մելանին մինչև կյանքի վերջը այդպես էլ չի կարողացել վերականգնվել։ Այնուամենայնիվ, նա մտերմացել է դստեր հետ, որը նույնպես ունակ երաժիշտ էր։ 1923 թվականին Մադլենը ամուսնացել է և դարձել 3 երեխաների մայր[8]։

Չնայած իրավիճակի դրամատիզմին՝ այս տարիները Մելանիի համար չափազանց արդյունավետ էին ստեղծագործելու առումով[7]։ Նա ստեղծել է մոտ 60 դաշնամուրային պիես, ինչպես նաև մի շարք դուետներ, երկու դաշնամուրային և ուսումնական պիեսների ստեղծագործություններ, մոտ 30 պիես երգեհոնի համար, մոտ քսան կամերային ստեղծագործություն, այդ թվում՝ երեք սոնատ ֆլեյտայի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, երկու քառյակ դաշնամուրային և լարային նվագախմբերի համար, յոթ՝ փողային գործիքների համար, սեպտետ դաշնամուրի, երկու ֆլեյտայի և լարային քառյակի համար, տասնմեկ նվագախմբային պիես և այլն։

Բոնին առանձնանում է ժանրային և ոճային բազմազանությամբ. նրա երաժշտության մեջ առկա են պոստրոմանտիզմի տարրեր։ Բոնիի ստեղծագործությունները հրատարակել են Ֆրանսիայի խոշորագույն երաժշտական հրատարակչությունները։ Նա հաճախ է հանդես եկել համերգներով, նրա ստեղծագործությունները կատարվել են ֆրանսիացի և շվեդ երաժիշտների կողմից[9]։

Մել Բոնիի անունը լայն ճանաչում է ունեցել, սակայն ընտանիքում աջակցություն չունենալով և մշտական ներքին կոնֆլիկտ ապրելով՝ նա աստիճանաբար հեռացել է ստեղծագործությունից և մեկուսի ապրել՝ մխիթարություն գտնելով կրոնում։ Նա մահացել է 1937 թվականի մարտի 18-ին Սարսելում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jump up to: 1,0 1,1 1,2 Grove Music OnlineOUP.
  2. Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Jump up to: 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Jump up to: 4,0 4,1 4,2 4,3 4,4 Երաժշտություն (ֆր.)
  5. Jump up to: 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #122261836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. Jump up to: 7,0 7,1 7,2 Women Composers of Classical Music, 2011, էջ 100
  8. Jump up to: 8,0 8,1 8,2 Christine Géliot. «Biography». mel-bonis.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  9. Jump up to: 9,0 9,1 9,2 9,3 Christine Géliot. «Biographie résumée». mel-bonis.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.

Գրականություն

խմբագրել
  • Christine Géliot Mel Bonis, femme et compositeur, 1858-1937. — L'Harmattan, 2009. — 317 p.
  • Mary F. McVicker Bonis, Mélanie // Women composers of classical music: 369 biographies from 1550 into the 20th century. — McFarland & Company, 2011. — P. 100. — ISBN 978-0-7864-4397-0

Արտաքին հղումներ

խմբագրել