Մեծ Դուռնուկ
Մեծ Դուռնուկ (Դուռնիկ, վրացերեն՝ დიდი დურნუკი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Դուռնուկ | ||
վրաց.՝ დიდი დურნუკი | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Թեթրիծղարոյի | |
Համայնք | Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 750 մ | |
Բնակչություն | 45[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր, վրացիներ[2] | |
|
Բնակչություն և տնտեսություն
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 129 բնակիչ, հայեր (76%) և վրացիներ (24%), որից 66 տղամարդ և 63 կին։ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 45 մարդ, որից 22 տղամարդ և 23 կին։
Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1750 թվականին։ Բնակիչները եկել են Ղարաբաղից և Վրաստանի Կախեթի գավառի Թելավ քաղաքից։
Գյուղում կա Սուրբ Գևորգ անվամբ երկու եկեղեցի։ Այդ եկեղեցիներից մեկը կառուցվել է 1780 թվականին, իսկ մյուսը` 19-րդ դարում։ Բացի այդ, գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ, գերեզմանոցներ և մատուռներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 423)։ |