Մեծ Թաղեր
Մեծ Թաղեր, գյուղ Արցախի Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 58 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Թաղեր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | ԼՂԻՄ, Շուշիի գավառ և Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 1200 մ | |
Բնակչություն | 1 411[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 3269,48 հա տարածք, որից 2272,6 հա գյուղատնտեսական նշանակության, 728,69 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Հոռեն», «Ծավեն», «Շենին», «Երե ջուր», «Ներքե ջուր», «Վրարակն», «Ռըքելանց», «Նազանու» և «Թթու ջուր»[3]։
Գյուղի հարավային մասով հոսում է Արաքսի ձախ վտակ Իշխանագետը։ Մեծ Թաղերին մոտ գտնվող գյուղերն են Տողը, Ազոխը և Տումին։
Գյուղը ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա է։ Մեծ Թաղերը չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։ Գյուղի մոտակայքում են գտնվում Մարխաթուն, Ճոխտպըռըվածառ սրբավայրերը։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելՀնում գյուղը կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կժեցու անունով), ապա Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար: Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։ Արմատական բնակիչներն ապրում էին արևելյան ձորագլխին, Դիզափայտի լեռանային Հարոս և Թաղլար բնակավայրերից այստեղ տեղափոխվածները՝ արևմտյան ձորալանջին, իսկ Խաչենի Տիգրանակերտից փոքր ինչ հեռու, այժմյան Աղդամի տեղում գտնվող հայկական Ակնա բնակավայրից գաղթածները բնակություն հաստատեցին կենտրոնական մասում։ Այն խոշոր բնակավայր էր՝ բաժանված ձորերով, որոնց արանքում եղած թաղամասերը նկատի ունենալով՝ գյուղը կոչել են Թաղեր։ Սակայն երբ կառուցվեցին չորս քարաշեն կամուրջները, հողով, քարով, լցվեցին ձորերի առանձին հատվածները, Թաղերը իրար հետ ձուլվեցին, և սկսեց գործածական դառնալ Մեծ Թաղլար անունը[4]։
Պատմություն
խմբագրելԳյուղի տարածքում բնակավայր է հիմնվել 10-րդ դարում, սակայն հիմնադրման վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Մեծ Թաղերը նախկինում կրել է Կաժ անունը։ 18-րդ դարում գյուղը եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիության կազմում։
Այս գյուղում ապրել է և թաղված է եղել Սարգիս Արաքայաորդին, Արշակունյաց Դինաստիայի վերջին ժառանգներից, Փայտյանների տոհմից, ըստ Բոլշևիկների տրված մականունի։
Իշխան Սարգիս Փայտյանը նաև եղել է ռազմական գեներալ- հրամանատար Ռուս-Պարսկական պատերազմներում։
Այժմ նրա աճյունը տեղափոխված է Տավուշի Նորաշեն գյուղ։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7]։
Բնակչություն
խմբագրել1841 թ. տվյալներով գյուղում ապրել է 698 մարդ։ Հետագա տարիներին այն շարունակ աճել է, իսկ 1914 թ. հասել է առավելագույնին՝ 3500-ի[8]։ 2005 թվականի մարդահամար տվյալներով գյուղում բնակվում է 1411 մարդ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[9].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1509 | 1509 | 1518 |
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում է 1 մանկապարտեզ և 1 դպրոց։ Գյուղում դպրոցի հիմնման հստակ տարեթիվը հայտնի չէ։ 1881 թ. գյուղի դպրոցն ուներ 1 ուսուցիչ և 45 աշակերտ։ 1885 թ. ռուսական կառավարության հրամանով դպրոցը փակվել է և վերաբացվել 1 տարի հետ։ 1888 թ. գյուղում գործում էր Սուրբ Սահակյան միդասյա ուսումնարան, որն ուներ 50 աշակերտ։ 1907 թ. դպրոցը դառնում է երկդասա, որտեղ 1908-1909 թ. ուսանում էր 127 աշակերտ։ Գյուղի դպրոցի նոր մասնաշենքը բացվել է 1970 թվականին։ Այն կրում է մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը։ 2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոցը 232 աշակերտ ունի։
Խորհրդային տարիներին գյուղում 2 մանկապարտեզ է գոյություն ունեցել։ 1992 թ. մանկապարտեզները դադարել են դադարեցին գործելուց։ Մանկապարտեզի շենքը վերանորոգվել է Կանադայի Հայ օգնության միության աջակցությամբ 2000 թ.։ Նոր մանկապարտեզը գործում է նախկին գյուղական խորհրդի շենքում և կրում է «Սոսե» անունը։
Թանգարան
խմբագրել2004 թվականին հիմնադրվել է Արմենակ Խանփերյանցի անունը կրող թանգարանը, որը միակն է գյուղում։ Թանգարանի ամենահին իրերը պալեոլիթի ժամանակաշրջանի ծակիչներն ու քերիչներն են[10]։
Հնագիտական վայրեր և հուշարձաններ
խմբագրելՇմանեք (Ծծախաչ), քարանձավը բաղկացած է 4 քարայրներից և միմյանց հետ են կապված տարբեր չափսերի անցուղիներիով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շմանեք քարայրում պալեոլիթի շրջանում ապրել են նախնադարյան մարդիկ։
Շմաջրի բերդ, Գյուղի հյուսիսարևելյան մասում է, գյուղից 3 կմ հեռավարության վրա։ Բերդը գտնվում է ժայռի վրա և մոտ 800 ք/մ տարածք է զբաղեցնում։
Մրխաթուն, Մրխաթունը հին բնակատեղի է, գյուղից 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Գյուղատեղիի մոտակայքում կանգնուն է մնացել Մրխաթուն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1603 թ. եկեղեցին։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցին կառուցվել է 1846 թվականին գյուղի հասարակական ծախսերի հաշվին։
Լուսավորչի սրբավայր, գտնվում է գյուղից 500 մ հեռավարության վրա, Լուսավորչի սարի վրա։ Ըստ լեգենդի, քարայրը, որտեղ գիշերել է Գրիգոր Լուսավորիչը, ունի գետնից 1 մետր բարձրություն։
Ճոխտ Պըռըվածառ (Զույգ Պառավածառ), ուխտատեղին գյուղից 10 կմ հեռավորության վրա է՝ Վերին Շագանակուտ կոչվող վայրում։ Պահպանվել են զույգ եկեղեցիների հիմքերը և վանքի փլատակները[8]։
Մասնակցությունն Արցախյան ազատամարտին
խմբագրելԱրցախյան ազատամարտին մասնակցել է գյուղի մոտ 400 բնակիչ, որոնցից 45-ը զոհվել են։ 6 մեծթաղերցիներ արժանացել են «Մարտական խաչ» պետական պարգևի։
2012 թվականի հոկտեմբերի 25-ին գյուղում բացվել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Հայտնի անձինք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «2005 թվականի ԼՂՀ մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 126.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջ 102. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 8,0 8,1 Երվանդ Աբրահամյան, Մեծ Թաղեր
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ ԼՂՀ Մեծ Թաղերի միակ թանգարանը ներկայացնում է գյուղի բազմադարյա հարուստ մշակույթը