Մեծ Ծոփք
Մեծ Ծոփք կամ՝ Ծոփք Ներքին, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում[1], Տիգրիսի վերին հոսանքի շրջանում, հնում մտնում էր Ծոփքի, ապա Նախարարական Հայքի կազմի մեջ։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառին և Դիարբեքիրի գավառի մի մասին։ Արածանիով բաժանված էր Շահունյաց կամ Փոքր Ծոփքից[2]։ Գավառը բաժանված է եղել երկու գավառակի՝ Մեծ Ծոփք և Փոքր Ծոփք։ Գավառի տարածքում գտնվել են Չմշկածագ, Մեծկերտ և Բնաբեղ բերդերը։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնվան ամենահին հիշատակությունը գտնվում է Ասորեստանի բևեռագիր արձանագրությունների մեջ Սուպանի ձևով։ Ասորիները Մեծ Ծոփքը կոչում էին Սոֆանենա կամ Սոֆանենե[2]։ Հունական մատենագրության մեջ հայտնի է «Սոֆենա» ձևով։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 866