Մեծ դեպրեսիվ խանգարում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մեծ դեպրեսիվ խանգարումը, որն այլ կերպ անվանում են նաև ուղղակի դեպրեսիա մտավոր խանգարում է, որն նկարագրվում է նվազագույնս 2 շաբաթ տրամադրության անկմամաբ։ Այն սովորաբար ուղեկցվում է ինքնագնահատականի անկումով, հետաքրքրության բացակայությամբ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ, ուժասպառությամբ և ցավով առանց հստակ պատճառի[1]։ Նրանք կարող են ունենալ նաև կեղծ համոզմունքներ և տեսիլքներ։ Որոշների դեպքում խնդիրը ի հայտ գալիս է էպիզոդներով, որոնք կարող են արտահայտվել հազվադեպ, մինչ ուրիշների մոտ ախտանշանները անընդհատ առկա են։ Մեծ դեպրեսիվ խանգարումը բացասական է անրադառնում անձնական կյանքի, աշխատանքի և կրթության վրա։ Դրա պատճառով խանգարվում է բնականոն կյանքի ռիթմը, քունը, ինչպես նաև կարող են տուժել սնման ռեժիմը և առողջական ընդհանուր վիճակը։ Մեծ դեպրեսիայով տառապող չափահասների 2-8%-ը ավարտում են իրենց կյանքը ինքնասպանությամբ[3][4] և ըստ տվյալների ինքնասպան եղած մարդկանց մոտ 50%-ը ունեցել են դեպրեսիվ կամ այլ տրամադրության խանգարումներ[5]։ Պատճառը համարվում է ժառանգական, հոգեբանական և միջավայրի պայմանների գործոնների համակցումը[1]։ Ռիսկի մոտ 40%-ը կապված է ժառանգականության հետ։ Մեծ դեպրեսիվ խանգարման ախտորոշումը դրվում է հիմնականում անձի ներկայացրածի և հոգեբանական վիճակի քննության տվյալների հիման վրա[6]։ Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտորոշող լաբորատոր քննություն գոյություն չունի։ Այնուամենայնիվ պետք է կատարել որոշակի հետազոտություններ ֆիզիկական այլ պատճառները ժխտելու համար։ Մեծ դեպրեսիվ խանգարումը առավել ծանր և երկարատև խնդիր է քան ուղղակի տխրությունը, ինչը կյանքի նորմալ և անբաժան մասն է կազմում։ Միացյալ նահանգների կանխարգելիչ ծառայություններ մատուցող ընկերությունը առաջարկում է իրականացնել կանխարգելիչ հետազոտություններ դեպրեսիայի վերաբերյալ 12 և ավել տարիք ունեցող անձանց շրջանում[7][8], մինչ դեռ Կոհրանի նախկինում արված դիտարկումը փաստել է, որ կանխարգելիչ հարցումները չնչին ձևով են ազդում հայտնաբերման կամ բուժման վրա[9]։
Մեծ դեպրեսիվ խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Ժառանգական, էկոլոգիական և հոգեբանական գործոններ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Դեպրեսիա, տրամադրության անկում, ցածր ինքնագնահատական, անհեդոնիա (հետաքրքրության կորուստ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ), ուժասպառություն, ցավ առանց հստակ պատճառի[1] |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն, հոգեբանություն |
Հոմանիշներ | Կլինիկական դեպրեսիա, ունիպոլյար դեպրեսիա, ունիպոլյար խանգարում, հետադարձ դեպրեսիա |
Ռիսկի գործոններ | Ընտանեկան պատմություն, մեծ փոփոխություններ կյանքում, որոշ դեղամիջոցներ, խրոնիկական առողջական խնդիրներ, ալկոհոլային կամ թմրադեղային կախվածություն |
Տարբերակիչ ախտորոշում | Երկբևեռ խանգարում, տխրություն, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ |
Բուժում | Հոգեթերապիա, հակադեպրեսանտներ, էլեկտրոկոնվուլյացիոն թերապիա, վարժություններ[1][2] |
Բարդություններ | Ինքնասպանություն |
Տևողություն | 2 շաբաթ և ավելի |
Հանդիպման հաճախականություն | 216 միլիոն |
Major depressive disorder Վիքիպահեստում |
Որպես կանոն խնդիրն ունեցողներին բուժում են հոգեթերապիայի և հակադեպրեսանտների միջոցով։ Դեղամիջոցները ունեն արդյունավետություն, սակայն դրանց արդյունավետությունը առավել տեսանելի է ծանր դեպրեսիայով ուղեկցվող դեպքերում[10][11]։
Հստակ չէ արդյոք ազդում են դեղամիջոցները ինքնասպանության ռիսկի վրա թե ոչ[12]։ Հոգեբանական խորհրդատվության տեսակները այս խնդրի բուժման դեպքում ներառում են կոգնիտիվ-վարքային թերապիա և միջանձնային թերապիա[1][13]։ Եթե այլ մեթոդները արդյունավետ չեն կարելի է դիտարկել էլեկտրոկոնվուլսիվ թերապիան։ Սեփական անձին վնաս հասցնելու ռիսկի դեպքում հնարավոր է կատարվի անձի կամքին հակառակ հոսպիտալիզացում[14]։
Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտահարել է մոտ 216 միլիոն մարդու 2015 թվականի տվյալներով ինչը երկրի բնակչության 3%-ն է[15]։ Կյանքի որոշակի շրջանում ախտահարվածների թիվը տատանվում է, Ճապոնիայում կազմելով մոտ 7%, իսկ Ֆրանսիայում մինչև 21%[16]։ Նման խնդիրով անձանց կյանքի տևողությունը ավելի երկար է զարգացած պետություններում (15%) ի համեմատ զարգացող պետությունների (11%)։ Ըստ ապրելիության այն երկրորդն է` մեջքի ստորին հատվածի ցավից հետո[17]։ Հիվանդության առաջացման ամենահաճախակի տարիքը 20-ից 30 տարեկանն է[16][18]։ Կանայք մոտ երկու անգամ ավելի են ախտահարվում քան տղամարդիք[16][18]։ Ամերիկայի Հոգեբուժական Ասոցացիան ավելացրել է մեծ դեպրեսիվ խանգարումը հոգեբուժական խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ[19]։ Ներկա պահին կամ նախկինում ախտահարվածները կարող են ունենալ սոցիալական ստիգմա[20]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՄեծ դեպրեսիան զգալիորեն ազդում է անձի ընտանիքի, անձնական հարաբերությունների, աշխատանքի կամ դպրոցական կյանքի, քնի եւ ուտելու սովորույթների եւ ընդհանուր առողջության վրա[21]։ Դրա ազդեցությունը աշխատունակության եւ բարեկեցության վրա համեմատվել է այլ քրոնիկ բժշկական հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը[22]։ Մեծ դեպրեսիվ դրվագ ունեցող անձը սովորաբար շատ ցածր տրամադրություն է ունենում, որն ընդգրկում է կյանքի բոլոր ասպեկտները և ունենում է ահեդոնիա կապված բոլոր այն երևույթների հետ, որոնք նախկինում հաճույք են պատճառել[23]։ Դեպրեսիա ունեցող անձիք ճնշված են, մտահոգված, նրանց տանջում են զանազան մտքեր, անընդհատ կա անպետքության, մեղքի, հուսալքության և անպաշտպանության զգացում։ Նրանց նաև հանգիստ չի տալիս ատելությունը սեփական անձի նկատմամբ[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Depression». NIMH. 2016 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Cooney GM, Dwan K, Greig CA, Lawlor DA, Rimer J, Waugh FR, McMurdo M, Mead GE (2013 թ․ սեպտեմբեր). Mead GE (ed.). «Exercise for depression». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD004366. doi:10.1002/14651858.CD004366.pub6. PMID 24026850.
- ↑ Richards CS, O'Hara MW (2014). The Oxford Handbook of Depression and Comorbidity. Oxford University Press. էջ 254. ISBN 978-0-19-979704-2.
- ↑ Strakowski S, Nelson E (2015). Major Depressive Disorder. Oxford University Press. էջ PT27. ISBN 978-0-19-026432-1.
- ↑ Bachmann, S (2018 թ․ հուլիսի 6). «Epidemiology of Suicide and the Psychiatric Perspective». International Journal of Environmental Research and Public Health. 15 (7): 1425. doi:10.3390/ijerph15071425. PMC 6068947. PMID 29986446. «Half of all completed suicides are related to depressive and other mood disorders»
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Patton LL (2015). The ADA Practical Guide to Patients with Medical Conditions (2 ed.). John Wiley & Sons. էջ 339. ISBN 978-1-118-92928-5.
- ↑ Siu AL, Bibbins-Domingo K, Grossman DC, Baumann LC, Davidson KW, Ebell M, García FA, Gillman M, Herzstein J, Kemper AR, Krist AH, Kurth AE, Owens DK, Phillips WR, Phipps MG, Pignone MP (2016 թ․ հունվար). «Screening for Depression in Adults: US Preventive Services Task Force Recommendation Statement». JAMA. 315 (4): 380–87. doi:10.1001/jama.2015.18392. PMID 26813211.
- ↑ Siu AL (2016 թ․ մարտ). «Screening for Depression in Children and Adolescents: U.S. Preventive Services Task Force Recommendation Statement». Annals of Internal Medicine. 164 (5): 360–66. doi:10.7326/M15-2957. PMID 26858097.
- ↑ Gilbody S, House AO, Sheldon TA (2005 թ․ հոկտեմբեր). «Screening and case finding instruments for depression». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002792. doi:10.1002/14651858.CD002792.pub2. PMID 16235301.
- ↑ Fournier JC, DeRubeis RJ, Hollon SD, Dimidjian S, Amsterdam JD, Shelton RC, Fawcett J (2010 թ․ հունվար). «Antidepressant drug effects and depression severity: a patient-level meta-analysis». JAMA. 303 (1): 47–53. doi:10.1001/jama.2009.1943. PMC 3712503. PMID 20051569.
- ↑ Kirsch I, Deacon BJ, Huedo-Medina TB, Scoboria A, Moore TJ, Johnson BT (2008 թ․ փետրվար). «Initial severity and antidepressant benefits: a meta-analysis of data submitted to the Food and Drug Administration». PLoS Medicine. 5 (2): e45. doi:10.1371/journal.pmed.0050045. PMC 2253608. PMID 18303940.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Braun C, Bschor T, Franklin J, Baethge C (2016). «Suicides and Suicide Attempts during Long-Term Treatment with Antidepressants: A Meta-Analysis of 29 Placebo-Controlled Studies Including 6,934 Patients with Major Depressive Disorder». Psychotherapy and Psychosomatics. 85 (3): 171–79. doi:10.1159/000442293. PMID 27043848.
- ↑ Driessen E, Hollon SD (2010 թ․ սեպտեմբեր). «Cognitive behavioral therapy for mood disorders: efficacy, moderators and mediators». The Psychiatric Clinics of North America. 33 (3): 537–55. doi:10.1016/j.psc.2010.04.005. PMC 2933381. PMID 20599132.
- ↑ American Psychiatric Association (2006). American Psychiatric Association Practice Guidelines for the Treatment of Psychiatric Disorders: Compendium 2006. American Psychiatric Pub. էջ 780. ISBN 978-0-89042-385-1.
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators (2016 թ․ հոկտեմբեր). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
{{cite journal}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 16,0 16,1 16,2 Kessler RC, Bromet EJ (2013). «The epidemiology of depression across cultures». Annual Review of Public Health. 34: 119–38. doi:10.1146/annurev-publhealth-031912-114409. PMC 4100461. PMID 23514317.
- ↑ Global Burden of Disease Study 2013 Collaborators (2015 թ․ օգոստոս). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/S0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472.
{{cite journal}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 18,0 18,1 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 160–68, ISBN 978-0-89042-555-8, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին, Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին
- ↑ Hersen M, Rosqvist J (2008). Handbook of Psychological Assessment, Case Conceptualization, and Treatment, Volume 1: Adults. John Wiley & Sons. էջ 32. ISBN 978-0-470-17356-5.
- ↑ Strakowski SM, Nelson E (2015). «Introduction». Major Depressive Disorder. Oxford University Press. էջ Chapter 1. ISBN 978-0-19-020618-5.
- ↑ Depression (PDF). National Institute of Mental Health (NIMH). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Hays RD, Wells KB, Sherbourne CD, Rogers W, Spritzer K (1995 թ․ հունվար). «Functioning and well-being outcomes of patients with depression compared with chronic general medical illnesses». Archives of General Psychiatry. 52 (1): 11–19. doi:10.1001/archpsyc.1995.03950130011002. PMID 7811158.
- ↑ 23,0 23,1 American Psychiatric Association 2000a, էջ. 349