Մեծ երաշտահավ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ երաշտահավ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Parus major | ||||||||
Արեալ | ||||||||
|
Մեծ երաշտահավ, (լատին․՝ Parus major), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելՄարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-25,5 սմ։ Փետրածածկը վառ գույներով է, մարմինը ներքևից՝ դեղին, կզակի սև շերտը տարածվում է մինչև փորը։ Հասունի գլուխը սև ու սպիտակ նախշերով է։ Արուի փորին կա սև, լայն հատված, էգի փորին այն նեղ է կամ բացակայում է։ Երիտասարդի գլխի նախշը սև ու դեղին է, դեմքի ստորին մասը երիզող սև շերտը բացակայում է։
Չափազանց շարժունակ է, կերը փնտրում է մանրակրկիտ։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում, ձմռանը՝ թփուտային կիսաանապատներում։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով։ Գարնանային երգի ամենավաղ ժամկետը հունվարի շրջաններում հունվար- փետրվարին է, բարձրադիր և հյուսիսային շրջաններում՝ մարտ-ապրիլին, վերջին ժամկետը՝ հուլիսի առաջին օրերին։
Բնադրում
խմբագրելԴիլիջանի արգելոցում առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Բների զանգվածային կառուցումը՝ ապրիլի 1-ին կեսից հունիսի վերջը (տևում է 9-11 օր), կրկնակի բնադրման դեպքում՝ 4-5 օր։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից։ Բնադրում է քարերի կույտերում, ժայռաճեղքերում, տանիքների տակ, տարբեր խոռոչներում, վառարանների խողովակներում։ Բույնը կառուցում է էգը։ Դիլիջանի և Խոսրովի անտառ արգելոցներում հաջողությամբ զբաղեցնում են արհեստ, թռչնաբները։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի վերջ, կրկնակի բնադրման դեպքում՝ նույնիսկ բներում ձագերի առկայության պայմաններում։ Դնում է 18 մմ տրամագծով, սպիտակ-կարմիր՝ դարչնագույն պտերով 4-12 ձու։ Թխասկալում է էգը՝ 14-16 օր, արուն պաշտպանում է էգին և բույնը։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջ, թռիչքին տիրապետողները՝ մայիսի վերջից օգոստոսի սկիզբը, որոնք, հասունների հետ ընտանեկան խմբեր կազմած, տեղափոխվում են տեղից տեղ։
Նշանակություն
խմբագրելՄեծ երաշտահավը աչքի է ընկնում բարձր պտղաբերությամբ, 80-95% սերնդի պահպանությամբ, մասնավորապես արհեստական, բներում։ Դիլիջանի արգելոցում գրանցվել է ծնված ձագերի 96,2 %-ի թռիչքը բներից։ Վնասատու միջատների դեմ կենսական պայքարի բացառիկ միջոց է։ Գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում ականջ շոյող սրնգային երգով։