Մեծ վառ ցուցափեղկ (նկար)
«Մեծ վառ ցուցափեղկ» (գերմ.՝ Großes helles Schaufenster), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ, նկարիչների «Կապույտ հեծյալ» միավորման անդամ Ավգուստ Մակեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1912 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 106,8 × 82,8 սմ[1]։
Մեծ վառ ցուցափեղկ գերմ.՝ Großes helles Schaufenster | |
---|---|
«Մեծ վառ ցուցափեղկ» | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ավգուստ Մակե |
տարի | 1912 |
բարձրություն | 106,8 |
լայնություն | 82,8 |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Շպրենգելի թանգարան |
հավաքածու | Sprengel Museum? |
քաղաք | Հաննովեր |
Ծանոթագրություններ | |
Großes helles Schaufenster by August Macke Վիքիպահեստում |
Այսօր «Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շպրենգելի թանգարանում (Հաննովեր, Գերմանիա)։
Ստեղծման պատմություն
խմբագրելԱմենայն հավանականությամբ «Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1912 թվականի նոյեմբերին։ Այն ստեղծվել է որպես արձագանք այն բանի, երբ հեղինակն առաջին անգամ Հռենոսի սալոնում տեսավ իտալացի ֆուտուրիստների ստեղծագործությունների բնօրինակները։ Հռենոսի սալոնում բերված ֆուտուրիստական աշխատանքները ցուցադրվել էին Փարիզում, Լոնդոնում և Բեռլինում։ Քյոլնում այդ ցուցադրոթյանը հեղինակը գնացել է Ֆրանց Մարկի հետ[2]։
Մեծ քաղաքի ֆուտուրիստական հայացքները հոգեհարազատ դարձան Մակեին։ Նրա մոտ նոր մոտիվ ծնվեց՝ կինը, որը կանգնած է ցուցափեղկի մոտ։ Ավելի ուշ, 1913 թվականին նկարիչն աշխատում է այս թեմայով և բազմաթիվ տարբերակներ մշակում։ 1914 թվականին Հիլտերֆինգենում ստեղծում է «Նորաձև հագուստի խանութ» կտավը[2]։
Նկարագիր
խմբագրել«Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործության կոմպոզիցիայի կենտրոնը համարվում է կնոջ ֆիգուրը։ Կոմպոզիցիայի մաս են կազմում նաև կրկնվող և միմյանց ձուլվող տներն ու անցորդները, որոնք, ասես մրրիկ, շրջապատում են կանգնած կնոջը և արտացոլվում են մեծ ու վառ ցուցափեղկին։ Արևի լույսով ողողված ցուցափեղկին երևում են հատվող գծեր, ինչպես նաև մեգապոլիսի փայլուն և ունայն կյանքի արտացոլումը։ Յուղաներկի վրձնահարվածները քաոսային կերպով միաձուլված են, որոնք այլաբանորեն ներկայացնում են փողոցային աղմուկը[2]։
Մակեն կտավի ոճին նաև կուբիստական մոտեցումներ է տվել[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կտավի չափերը».
- ↑ 2,0 2,1 2,2 Moeller, 1988
- ↑ Тогда Маке и Марк познакомились с Робером Делоне.
- ↑ «Sprengel Museum Hannover. Marc, Macke und Delaunay. Die Schönheit einer zerbrechenden Welt (1910—1914)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Գրականություն
խմբագրել- Moeller, Magdalena M. August Macke. — Köln: DuMont Buchverlag, 1988. — ISBN 3-7701-2209-7
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեծ վառ ցուցափեղկ (նկար) կատեգորիայում։ |