Մեյսոն Ադամս
Մեյսոն Ադամս (անգլ.՝ Mason Adams; փետրվարի 26, 1919[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 26, 2005[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խիստ բնավորությամբ դերասան։
Մեյսոն Ադամս | |
---|---|
Ադամսը 1977 թվականին | |
Ծնվել է | 26.02.1919 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 26, 2005[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Միչիգանի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1940 — 2003 |
Կենսագրություն
խմբագրելՄեյսոն Ադամսը ծնվելը փետրվարի 26-ին Բրուքլինում, Նյու Յորքում[2]։ Միչիգանի արվեստի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, ապա ավարտել է Մադիսոնի Վինսկոնսին համալսարանի թատրոնի բաժինը։ 1940 թվականին Բալտիմորում նա առաջին անգամ դուրս է եկել բեմ[3]։
Կարիերա
խմբագրելԱդամսի կարիերան սկսել է ռադիո շոուներին մասնակցելուց։ 1947-ից 1959 թվականները նա «Երիտասարդ Պեպերի ընտանիքը» բեմադրությունում խաղացել է Պեպերի դերը։ 1945 թվականին Ադամսը ստացավ դրվագային դեր «Սուպերմենի արկածները» ռադիո շոույում։ 1977-ից 1982 թվականներին Մեյսոն Ադամսը ներգրավվեց «Լու Գրանթ» դրամատիկական սերիալում։
1960-ականների ողջ ընթացքում Ադամսը պահանջվում էր հեռուստատեսային գովազդների համար, հիմնականում սննդի և կենցաղային ապրանքների։ 1986 թվականին նա մասնակցեց «Սեզամի փողոցների» դրվագներից մեկին։ 1970 թվականին Ադամսը «Ուրիշ աշխարհ» օպերայում դարձավ գլխավոր դերակատար։ 1981 թվականին դերասանը «Նշան 3:Վերջին ճակատամարտ» թրիլլերում ստացավ ԱՄՆ-ի նախագահի դեր։ 1986 թվականին Ադամսը խաղաց «Սպանության պատրանք» կրիմինալ թրիլլերի գնդապետ Մեյսոնի դերը։
Անձնական կյանք
խմբագրել1957 թվականին Ադամսը ամուսնացավ Մարգո Ֆայնբերգի հետ։ Նրանք ունեցան դուստր և որդի՝ Բետսի և Բիլլ։ Մեյսոն Ադամսը մահացավ 2005 թվականի ապրիլի 26-ին ֆիզիկական պատճառներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ Bloom, Nate (2005 թ․ մայիսի 20). «Celebrity Jews». The Jewish News Weekly of Northern California. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Mason Adams Biography — Yahoo! Movies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Ադամս» հոդվածին։ |