Մեներգ լուսնի և գայլի համար

Մեներգ լուսնի և գայլի համար (ռուս.՝ Соло для Луны и волка), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1990 թվականին։ «Ուրախ կարուսել» № 22 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից առաջինն է։ Մուլտֆիլմում հնչում է Վյաչեսլավ Պրեոբրաժենսկու «Դեռ երեկ․․․» ստեղծագործությունը։

Մեներգ լուսնի և գայլի համար
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստԻգոր Կովալյով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1990

Սյուժե

խմբագրել

Անտառում գիշեր է։ Գայլը դուրս է գալիս որսի։ Ընկնում է նապաստակի հետևից, իսկ վերջինս մտնում է փշոտ թփերի մեջ։ Ընկնում է էլի ինչ-որ կենդանու հետևից, իսկ նա թռչում է լճի մեջ։ Գայլը սլանում է նույն ուղղությամբ։ Տեղաշարժում է քարերը, իսկ այնտեղ լուսնային ճանապարհին պարում է կռունկը։ Գայլը բռնում է նրան և ափ է քարշ տալիս։ Կռունկը խնդրում է նրան թույլ տալ պարն ավարտել։ Եվ սկսում է պարել այնքան գեղեցիկ, որ գայլը հիացած նայում է։ Կռունկը պարում է, պարում և թռչում է վեր, ուղիղ դեպի լուսնի կողմը։ «Այ քեզ տաղանդ»,- հասցնում է ասել գայլը։

Հեղինակներ

խմբագրել
ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկո
Սցենարի հեղինակներ Իգոր Կովելև, Եվգենի Նազերենկո
Բեմադրող նկարիչ Նադեժդա Միխայլովա
Նկարիչներ Եվգենյա Ցանևա, Մ․ Ցուրկիս
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Գորլենկո, Անդրեյ Իգնատենկո, Վյաչեսլավ Կայուկով, Անդրեյ Սմիրնով, Ալեքսանդր Պանով
Կոմպոզիտոր Վյաչեսլավ Պրեոբրաժենսկի (լուսագրերում գրված է` «Ա. Պրեոբրաժենսկի»)
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Հնչյունային օպերատոր Սերգեյ Կարպով
Խմբագիր Տ․ Չուլկովա
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա

Փառատոններ և պարգևներ

խմբագրել
  • 1993 - Բեռլինի միջազգային կինոփառատոն-մասնակցություն «Kinderfilmfest» ծրագրին
  • 1993 -Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Բեռլինում-դիպլոմ
  • 1993 -Մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Չիկագոյում-դիպլոմ[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Энциклопедия отечественного кино». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել