Մենիսկ
Մենիսկ (հունարեն՝ inyvtaxos-կիսալուսին), հեղուկի ազատ կոր մակերևույթը՝ պինդ մարմնի մակերևույթի հետ հպման տեղում։ Առաջանում է անոթների պատերի միջև, հեղուկով ներծծված ծակոտկեն մարմինների անցուղի-ծակոտիներում և այլն։ Մենիսկի կորությունը որոշվում է երեք ֆազերի (պինդ, հեղուկ, գազ) սահմանում միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի հարաբերակցությամբ։ Տվյալ մակերևույթը թրջող հեղուկը առաջացնում է գոգավոր մենիսկ, իսկ չթրջող հեղուկը՝ ուռուցիկ։ Օպտիկայում մենիսկը ուռուցիկ-գոգավոր (կամ գոգավոր-ուռուցիկ) ոսպնյակ է, որը սահմանափակված է երկու գնդային մակերևույթներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 462)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենիսկ» հոդվածին։ |