Մեջիդ Ջեյ
Մեջիդ Ջեյը (կամ Ջեյ Մեջիդ, անգլ.՝ Majid Jay, մարտի 5, 1949, Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 90-ականների ամերիկացի ֆուտբոլային մրցավար է։
Մեջիդ Ջեյ | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1994 թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի «Գվատեմալա-Հոնդուրաս» (0-0) հանդիպման ժամանակ, ինչպես նաև՝ Կիրինի գավաթի 1993 թ․ խաղարկության «Հունգարիա-Ճապոնիա» (1-0) հանդիպման ժամանակ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 2 հանդիպում՝ 1991 թ. խաղարկության «Մեքսիկա-Հոնդուրաս» (1-1) և 1993 թ. խաղարկության «Կոստա Ռիկա-Մարտինիկա» (3-1) հանդիպումները։
Սակայն Մեջիդ Ջեյի վարած ամենահայտնի հանդիպումը հյուսիսամերիկյան ակումբային առաջնության՝ 1990 թ․ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի եզրափակիչ պատասխան հանդիպումն է «Ամերիկա» և «Պինար դել Ռիո» ակումբների միջև։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Majid Jay». World Referee. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- «Majid Jay». footballzz.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- «Majid Jay». footballdatabase.eu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- «Majid Jay». worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.