Մեռածներին հարություն տալով

«Մեռածներին հարություն տալով» (անգլ.՝ Bringing Out the Dead), ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կինոֆիլմը, որի գլխավոր դերերում Նիկոլաս Քեյջը և Փաթրիշա Արքեթն են։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 1999 թվականի հոկտեմբերի 22-ին։ Ֆիլմը ստացել է հիմնականում դրական արձագանքներ։

Մեռածներին հարություն տալով
անգլ.՝ Bringing Out the Dead
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], վեպի էկրանավորում, սարսափ ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, միստիկ սարսափ, psychological horror film? և հոգեբանական թրիլեր ֆիլմ
ՀիմքBringing Out the Dead?
Թվական1999, մայիսի 4, 2000[4] և հոկտեմբերի 22, 1999[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[1][6][2][…]
ՊրոդյուսերԲարբարա Դե Ֆինա և Սքոթ Ռուդին
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[6][2][7][…], Ջոն Գուդմեն[6][7][8], Վինգ Ռեյմս[6][7][8], Թոմ Սայզմոր[6][8], Պատրիսիա Արկետ[6][7][3][…], Մարկ Էնթոնի[6][8], Աֆեմո Օմիլամի[6][8], Աիդա Թուրթուրո[6][8], Քլիֆ Քուրտիս[6][8], Մերի Բեթ Հյորթ[6][8], Նեստոր Սերանո[6][8], Սոնյա Սոն[6][8], Արթուր Ջ․ Նասկարելա[9], Մարտին Սկորսեզե[9], Ֆիլիս Սոմերվիլ[9], Larry Fessenden?[9], Մայքլ Ուիլյամս[9], Ջոն Էվերի Աբրահամս[9], Դավիդ Զայես[9], James Hanlon?[9], Քուին Լաթիֆա[9], Ջուդի Ռեյես[9] և Ջոն Հեֆեռնան[9]
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն121 րոպե
Բյուջե32 000 000 $[10]
Շահույթ16 797 191 $[11]

Սյուժե

խմբագրել

Սյուժեի հիմքում ամերիկյան շտապ օգնությունում աշխատող պարամեդիկ Ֆրենս Փիրսի (Նիկոլաս Քեյջ) կյանքի 48 ժամն է։ Նա նյարդային խանգարման եզրին է։ Բժիշկ Փիրսին հետապնդում են այն մարդկանց ուրվականները, որոնց նա չի կարողացել փրկել։ Նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի վերջ տա այդ վիճակին․ փորձում է այնպես անել, որ իրեն աշխատանքից ազատեն, հիվանդ է ձևանում, փորձում է հետաձգել տուժածներին այցելելը, որոնց, ըստ իրեն, ոչնչով չի կարող օգնել։ Թողություն ստանալու միակ հույսը Մերին է (Փաթրիշա Արքեթ)՝ մի մարդու դուստր, որը մահանում է ինֆարկտից։ Մերին նախկինում կոնֆլիկտների մեջ էր հոր հետ, սակայն հիմա ամեն ինչ կանի, որ նա ողջ մնա, և ինքն էլ մեղքերի քավման կարիք ունի։

Դերերում

խմբագրել
  • Նիկոլաս Քեյջ — Ֆրենկ Փիրս
  • Փաթրիշա Արքեթ — Մերի Բյորք
  • Ջոն Գուդմեն — Լերրի
  • Վինգ Ռեյմս — Մարկուս
  • Թոմ Սայզմոր — Թոմ Ուոլս
  • Մարկ Էնթոնի — Նոել
  • Մեր Բետ Հյորթ — քույր Կոնստանս
  • Քլիֆ Քուրտիս — Սի Քոութս
  • Նեստոր Սերրանո — բժիշկ Հեզմեթ
  • Աիդա Տուրտուրրո — քույր Քրափ
  • Սոնյա Սոն — Կանիտա
  • Սինտիա Ռոման — Ռոուզ
  • Աֆեմո Օմիլամի — Գրիսս
  • Քալլեն Օ․ Ջոնսոն — պարոն Բյորք
  • Արթուր Նասկարելլա — կապիտեն Բերնի
  • Մարտին Սկորսեզե — դիսպետչերի ձայնը
  • Ջուլիանա Սոլելիստիո — քույր Ֆեթուս
  • Մերիլիուզ Բյորք — հարևանուհի
  • Ֆիլլիս Սոմմերվիլ — տիկին Բյորք
  • Ջուդի Ռեյես — բուժքույր

Սաունդթրեք

խմբագրել
Ստեղծագործություն Հեղինակ Կատարող
«T.B. Sheets» Վան Մորիսոն Վան Մորիսոն
«Janie Jones» Ջո Սթրամեր և Միք Ջոնս The Clash
«You Can’t Put Your Arms Around a Memory» Ջոննի Սանդերս Ջոննի Սանդերս
«What’s the Frequency Kenneth?» Բիլլ Բերրի, Փիթեր Բաք, Մայք Միլզ և Մայքլ Սթափ R.E.M.
«I’m So Bored with the USA» Ջո Սթրամմեր և Միք Ջոնս The Clash
«Red Red Wine» Նիլ Դայմոնդ UB40
«Nowhere to Run» Բրայան Հոլլանդ, Լամոն Դոզյե և Էդդի Հոլլան Martha and the Vandellas
«Too Many Fish in the Sea» Նորման Ութֆիլդ և Էդդի Հոլլանդ The Marvelettes
«Rang Tang Ding Dong (I Am a Japanese Sandman)» Էլվին Ուիլյամս The Cellos
«Rivers of Babylon» Ֆրենկ Ֆարիան, Ջորջ Ռեյամ, Բրենտ Դոու և Թրևր Մաքնոթոն The Melodians
«Combination of the Two» Սեմ Էնդրյու Big Brother and the Holding Company
«Bell Boy» Պիտ Թաունսենդ The Who

Վարձույթ

խմբագրել

Ֆիլմը ձախողվեց կինովարձույթում՝ հավաքելով 16 797 191 $ (ֆիլմի բյուջեն 55 մլն $ էր)[12]։ Սակայն կինոքննադատներին ֆիլմը դուրս եկավ։ Rotten Tomatoes կայքում կարծիքներից 71 %-ը դրական էին[13]. Metacritic կայքում ֆիլմն ստացել է 100-ից 70 բալ՝ հիմնված 34 ակնարկների վրա[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել