Մեռյալների օր (տոն)
Մեռյալների օր (իսպ.՝ Día de Muertos), մեքսիկական տոն, նշվում է ամբողջ Մեքսիկայում, հատկապես կենտրոնական և հարավային շրջաններում։ Տոնակատարության ժամանակ ընտանիքի անդամները, ընկերները հավաքվում, աղոթում և հիշում են ընտանիքի մահացած անդամներին և ընկերներին։ 2008 թվականին այս ավանդույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում[1]։ Ըստ հավատալիքների՝ այս օրերին մահացածների հոգիներն այցելում են հարազատ տուն։ Ավանդույթը գալիս է ացտեկներից, մայաներից, ովքեր նվիրատվություններ էին անում Միկտլանսիուատլին[2] և պատերը զարդարում գանգերով[3]։ Տոնակատարությունը համընկնում է երկու կաթոլիկ տոների՝ Բոլոր Սրբերի օրվա (նոյեմբերի 1) և Բոլոր Հոգիների օրվա (նոյեմբերի 2) հետ։ Այս օրերին կազմակերպվում են կառնավալներ, պատրաստվում են գանգերի տեսքով քաղցրավենիքներ, կանացի հագուստով կմախքե ֆիգուրներ, որոնք հիշեցնում են Կատրինին։
Մեռյալների օր Día de Muertos | |
---|---|
Մեքսիկայում Մեռյալների օրվա ամենահայտնի կերպարներից մեկը՝ Կալավերա Կատրինան | |
Տեսակ | կրոնական տոն |
Ամսաթիվ | Նոյեմբերի 1 |
Տոնվում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
սկսած | հոկտեմբերի 31 |
մինչև | նոյեմբերի 2 |
Կապված | Բոլոր սրբերի տոն |
Կայք | ich.unesco.org/en/RL/00054(անգլ.) |
2004 թվականին Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ուսանողները շաքարից, շոկոլադից և կարամելից պատրաստել են 5667 գանգերից պատ, որը 2667 գանգով գերազանցել է նախորդ պատին։ Գանգերով պատի այս ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[3]։
Մեռյալների օրվան ընդառաջ գերեզմանատունը զարդարում են ժապավեններով ու ծաղիկներով, մահացածների տան ճանապարհներին հարազատները մոմեր են տեղադրում, որվեսզի հանգուցյալը կարողանա գտնել տան ճանապարհը։
Պատկերներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Brandes, Stanley (2006 թ․ դեկտեմբերի 15). Skulls to the Living, Bread to the Dead. Blackwell Publishing. էջ 232. ISBN 1-4051-5247-8.
- "The Day of the Dead, Halloween, and the Quest for Mexican National Identity". Journal of American Folklore 442 (1998)։ 359–80.
- "Sugar, Colonialism, and Death: On the Origins of Mexico's Day of the Dead". Comparative Studies in Sociology and History 39.2 (1997)։ 270–299.
- "Iconography in Mexico's Day of the Dead". Ethnohistory 45.2(1998)։ 181–218.
- Cadafalch, Antoni. The Day of the Dead. Korero Books, 2011. ISBN 978-1-907621-01-7
- Carmichael, Elizabeth; Sayer, Chloe. The Skeleton at the Feast: The Day of the Dead in Mexico. Great Britain: The Bath Press, 1991. ISBN 0-7141-2503-2
- Conklin, Paul. "Death Takes a Holiday". U.S. Catholic 66 (2001)։ 38–41.
- Garcia-Rivera, Alex. "Death Takes a Holiday". U.S. Catholic 62 (1997)։ 50.
- Haley, Shawn D.; Fukuda, Curt. Day of the Dead: When Two Worlds Meet in Oaxaca. Berhahn Books, 2004. ISBN 1-84545-083-3
- Lomnitz, Claudio. Death and the Idea of Mexico. Zone Books, 2005. ISBN 1-890951-53-6
- Roy, Ann. "A Crack Between the Worlds". Commonwealth 122 (1995) : 13–16.
- Andrade, Mary J. "Day of the Dead A Passion for Life – Día de los Muertos Pasión por la Vida". La Oferta Publishing, 2007. ISBN 978-0-9791624-04
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Indigenous festivity dedicated to the dead». UNESCO. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «1 и 2 ноября Мексика празднует Дни мертвых». Travel.ru. 2007 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ 3,0 3,1 «Ко Дню усопших в Мексике возвели стену из черепов». Travel.ru. 2007 թ․ նոյեմբերի 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեռյալների օր (տոն)» հոդվածին։ |